Հերթական սադրանքն անպատիժ չի մնալու. Արա Բաբլոյան

17/06/2017 schedule10:07

«Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետեւանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի եւ Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն»,- այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որն այս օրերին Արցախի հանարապետությունում է պաշտոնական այցով:

«Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին…

Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որեւէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետեւողականորեն համադրելով մեր ջանքերը։

Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։

Հ.Գ. Անհասկանալի է, որ դեռեւս չկա որեւէ արձագանք միջազգային գործընկերներից»,- գրել է խորհրդարանի խոսնակը:

Տպել
15768 դիտում

Setanta sports եւ Setanta sports plus-ը՝ նաեւ անգլերեն մեկնաբանությամբ

Արմեն Սարգսյանը Մեդվեդեւի հետ դիտել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ողի կոտրվածք է ստացել. նա այսօր դուրս կգրվի

Սումգայիթում իրավիճակը թեժանում է. արմատականների են ձերբակալել

Արմավիրի մարզում անչափահասն անզգուշաբար կրակել է 13 տարեկան աղջկա ոտքին

Ավագանու արտահերթ ընտրություն. Փոստանջյանը ԵԼՔ-ի եւ ՀՀԿ-ի վարքագծի հարցում տողատակ է դնում

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտից քարտ փոխանցումների ծառայությունը մեծ ճանաչում է վայելում

Ավելացող նամակներից ոչ մեկը չի անտեսվելու. «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարությունը

Ինչ էին նշանակում Փաշինյանի եւ Մակրոնի ժեստերը. մեկնաբանում է արտակարգ եւ լիազոր դեսպանը

Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու գործով ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել

Դիլիջանի ոլորաններում «Օպելը» 100 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ

Արագածոտնում մեքենան բախվել է արգելապատնեշին, շրջվել. ուղևորը մահացել է, վարորդը վիրավոր է

Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Գարեգին Բ-ի հետ

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից, մոտ 20 մ սահել ձորակը, կա տուժած

Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանում եւ Ուկրաինայում օպերացիա է իրականացրել

Կաթողիկոսը հանդիպել է ունեցավ Եգիպտոսի եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմերի ուխտավորների հետ

Ֆրանսիայի թիմի հաղթանակի համար նախագահ Մակրոնի ու երկրպագուների հրճվանքը (լուսանկարներ)

Հրդեհ էր բռնկվել Այգեպատ գյուղի տներից մեկում, կից թոնրատանը

Լոռիում կարկտաբեր ամպերը ցրելու համար երեկ 110 կրակոց է արձակվել

Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք հակահարված տալու