Անհամաչափություն. Եվրոպան դեռ մտահոգություններ ունի

18/06/2017 schedule14:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 19-ի համարում

Հարցազրույց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Եվրահանձնաժողովի երեւանյան գրասենյակում երեկ տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում Հայաստանին ներգրավելու մասին որոշմանը: Ասուլիսին մասնակցում էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը: Վերջինս ասուլիսից հետո  պատասխանեց ներքաղաքական վիճակին վերաբերող եւ մեր մի քանի այլ հարցերին:

- Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները եւ ներկա փուլը:

- Մենք միշտ ընդգծում ենք, որ ներքին կոնֆլիկտի երկու կողմերը պետք է խնդիրը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղիներ գտնեն: Առաջին հերթին՝ դա պետք է լինի խորհրդարանում: Կարծում եմ, ընդդիմության վերադարձը խորհրդարան՝ ճիշտ որոշում կլինի, որպեսզի նրանք կարողանան քննարկել այնպիսի կարեւորություն ներկայացնող հարցեր, ինչպիսիք են՝ սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված հարցերը: Կարծում եմ նաեւ, որ մեծ առաջընթաց կլինի, եթե կողմերը համաձայնության գան այս հարցերը քննարկելու առումով, սակայն  դա երկու կողմից էլ  կոմպրոմիս է պահանջում:

- Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կա՞ն:

- Մեզ մտահոգում է այն, որ մինչեւ այսօր դեռ օգտագործվում է վարչական կալանքների պրակտիկան, եւ մարդիկ շարունակում են ձերբակալվել ու հետապնդվել իրենց քաղաքական հայացքների համար, բայց ես այս հարցը մանրամասն չեմ ուսումնասիրել, որպեսզի ուղիղ պատասխանեմ: Սակայն հսկայական անհամաչափություն կա լրագրողների նկատմամբ բռնություն գործած մարդկանց նկատմամբ կայացրած վճիռների եւ հանրահավաքներին մասնակցած մարդկանց նկատմամբ կայացրած վճիռների միջեւ: Սա մտահոգիչ է: Բացի այդ, դեռեւս նկատելի չէ 2003 թվականի ընտրություններում կեղծիքներ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու եւ պատժելու որեւէ ցանկություն: Անցյալ տարի Սահմանադրական դատարանը հանձնարարեց քրեական հետապնդում իրականացնել այդ անձանց նկատմամբ, ինչը մինչեւ այսօր տեղի չի ունեցել:  Այսպիսով, ես կարծում եմ, որ այս առումով որոշակի անհամաչափություն գոյություն ունի:

- Այդ դեպքում, ինչպե՞ս եք գնահատում  ԵԽԽՎ վերջին բանաձեւով ՀՀ իշխանություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

- Մենք կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնի ԵԽ խորհրդարանական վեհաժողովը: Դա կախված է նրանից, թե ինչ խորհուրդ կտա ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի Հայաստանի հարցերով զեկուցողը, որը գտնվում էր Հայաստանում: Շատ վաղ է կանխատեսելու համար, թե նա ինչ եզրակացություն կներկայացնի:

- Ձեր կարծիքով՝ հավանականության որոշակի տոկոս կա՞, որ ԵԽ-ն կսառեցնի Հայաստանի անդամակցությունը:

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ցանկացած պատասխան, որ ես տամ՝ սխալ կլինի, քանի որ դա Խորհրդարանական վեհաժողովի որոշելիք խնդիրն է, եւ ես չէի ցանկանա մեկնաբանություններ անել այդ հարցի շուրջ:

- Իսկ ի՞նչ կարծիքի եք ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի եւ բանակցությունների ֆորմատի փոփոխության մասին խոսակցությունների վերաբերյալ:

- Ինչպես գիտեք՝ մենք Մինսկի խմբի անդամ ենք, սակայն Գերմանիան համանախագահության անդամ չէ, այդ պատճառով ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ հարցեր են քննարկվում այսօր: Կարծում եմ՝ այնքանով կա առաջընթաց, որքանով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պարբերաբար հանդիպում են, եւ կարելի է ընդամենը հույս ունենալ, որ հակամարտության լուծումը շուտ կգտնվի: Համենայնդեպս, բոլոր հնարավոր տարբերակները քննարկվել են արդեն, եւ կողմերից պարզապես հսկայական կամք եւ վճռականություն է պահանջվում լուծում գտնելու համար:

- Կարծում եք՝ հիմքեր կա՞ն հուսալու, որ հակամարտության լուծումը շուտով կգտնվի:

- Այս պահին, իհարկե, չի թվում, թե դա կարող է լինել շատ շուտով: Ինչպես արդեն գիտեք, ԵՄ-ն ցանկություն ունի աջակցելու բոլոր հակամարտությունների կարգավորման գործընթացներին, սակայն այս պահին ԼՂ հարցը քննարկելու պատշաճ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. սա է իրականությունը,  եւ չեմ կարծում, որ կփոխվի շատ շուտով:

- Իսկ ԵՄ-ում անհանգստություն ունե՞ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման առումով՝ հաշվի առնելով վերջին փոխհրաձգությունները:

- Կարծում եմ, դա նույնպես ԵԱՀԿ-ի խնդիրն է, եւ դեսպան Կասպրչիկը, որը հետեւում է իրադարձություններին, պետք է գնա եւ քննարկի հարցը կողմերի հետ: Ես կարող եմ միայն ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել, շատ վատ է, եւ որ պետք է խուսափել նմանատիպ հրաձգություններից. հուսով եմ՝ այդ ամենը շուտով կդադարեցվի:

- Եւ վերջում՝ այսօրվա իրադարձության հետ կապված. գոյություն ունի տեսակետ, թե «Եվրոպայի նոր հարեւանություն» նախաձեռնությունը Հայաստանին եւ հարավկովկասյան մյուս երկու երկրներին ավելի է հեռացնում  ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունից: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այս նախաձեռնությունը որեւէ ձեւով չի առնչվում ԵՄ-ին անդամակցության խնդրին: Դա ոչ մեծացնում է դրա հնարավորությունը, ոչ էլ՝ սահմանափակում. դրանք միանգամայն տարբեր բաներ են: Այսինքն, չի կարելի այս նախաձեռնության մեջ ընդգրկվելը համարել առաջին քայլ դեպի անդամություն, չի կարելի նաեւ մտածել, թե դա բացառում է նման երկրների մուտքը ԵՄ: Այնպես որ, կարծում եմ՝ այդ տեսակետը սխալ է:

Աննա Հակոբյան

Տպել
1387 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն