Անսխալականը. իրենք իրենց կադրերին թող փոխեն

18/06/2017 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 19-ի համարում

Հարցազրույց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ

- Պարոն վարչապետ, ընդդիմությունն իր պայքարի առաջին փուլն  իշխանության դեմ՝ հանուն իշխանափոխության, համարում է ավարտված: Ընդդիմություն-իշխանություն պայքարի առաջին ռաունդը դուք ինչպե՞ս կգնահատեք: 

- Ես չեմ կարծում, որ դա պայքար էր իշխանության եւ ընդդիմության միջեւ:  Պարզապես ընդդիմությունը որոշակի խնդիրներ էր դնում, իսկ իշխանությունն այդ ընթացքում շարունակում էր սովորական գործունեությունը՝ ապահովելով ներքին եւ արտաքին հարցերի լուծում: Բնականաբար՝ ուշադրություն դարձնելով նաեւ ընդդիմության բարձրացրած հարցերին: Ես չէի ուզենա ասել, որ մեր երկրի ներսում ընդդիմությունն ու իշխանությունն իրար դեմ պատերազմ էին մղում, որի արդյունքում մեկը հաղթեց: Ուղղակի տեղի ունեցան քաղաքական գործընթացներ, որոնց ընթացքում կողմերից մեկն զգաց իր բարձրացրած հարցերի քաղաքականապես ոչ իրատեսական լինելը:

Ուստի, կարծում եմ, որ մինչեւ տարվա վերջ ընդդիմությունը կփորձի փոխել իր մարտավարությունը, որպեսզի կարողանա իր քաղաքական պահանջներն առավել նպաստավոր կերպով ներկայացնել: Բնականաբար, իշխանություններն էլ պետք է փորձեն առկա խնդիրները լուծել, նաեւ ընդդիմության հետ որոշակի աշխատանք կատարելով՝ հարթել հնարավոր բոլոր սուր անկյունները: Այնպես որ, այստեղ ես պարտվող եւ հաղթող չեմ ուզում տեսնել: Տեղի ունեցածը պետք է գնահատենք մեր երկրի վարկանիշի տեսակետից. լավացա՞վ երկրի վարկանիշն այս գործընթացների ընթացքում, թե՝ վատացավ: Ըստ իս, տվյալ էտապում մի քիչ վատացավ:

- Այդուհանդերձ, ընդդիմությունը չի կարծում, որ իր քաղաքական պահանջներն իրատեսական չէին: Ըստ ընդդիմության լիդերների՝ այս փուլում իրենք չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը, քանզի ընդդիմությունը շարունակեց հակասահմանադրական մեթոդներով գործող իշխանության դեմ պայքարել սահմանադրական մեթոդներով:

- Համաձայն չեմ այդ գնահատականին: Պարզապես իշխանությունն իր գործողություններով փորձեց նպաստել, որ ընդդիմության գործողությունները լինեն օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է ընդդիմության անհաջողությանը, ապա, ըստ իս, ի սկզբանե նրանք սխալ էին ընտրել իրենց գործողությունների ձեւակերպումը: Որովհետեւ եթե երկրում օբյեկտիվ դժգոհություն կա, ապա այդ դժգոհությունը չպետք է արտահայտվի արտահերթ ընտրություններով, մանավանդ՝ այնպիսի ոչ իրավական ձեւակերպմամբ, ինչպիսին Վստահության հանրաքվեն է: Սա ընդդիմության սխալներից մեկն էր: Ընդդիմության հաջորդ սխալն այն էր, որ նրանք փորձում էին Հայաստանի իրավիճակը նմանեցնել Վրաստանի իրավիճակին եւ փորձել այդկերպ գալ իշխանության:

Մինչդեռ, ցանկացած ընտրություններից հետո էլ հասարակության որոշակի մաս միշտ էլ դժգոհ է լինում ընտրությունների արդյունքից: Ուղղակի այդ դժգոհությունն իր արտահայտությունը պետք է գտնի հաջորդ ընտրությունների ժամանակ, եւ ընդդիմությունն այդ ուղղությամբ պետք է աշխատեր: Այլապես՝ մենք պետք է պերմանենտ արտահերթ ընտրություններ անցկացնենք:

- Սակայն, եթե ընդդիմությունը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրն այս փուլում իրականացնել, պատճառը հաստատ այն չէր, որ երկրում առկա բոլոր խնդիրները լուծված էին, եւ ընդդիմության պահանջներն էլ իրատեսական չէին:   

- Բայց ո՞վ է ասում, որ երկրում առկա բոլոր խնդիրները լուծվել են: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մեր պրոբլեմների մասին կառավարությունից ավելի շատ ոչ մեկը չի խոսել: Կարող եք բացել աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը կամ հակակոռուպցիոն ծրագիրն, ու ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ երկու փաստաթղթերում շատ ավելի հստակ է ներկայացված մեր երկրի իրավիճակը, քան ընդդիմությունն ասում էր հրապարակներում կամ թերթերում: Մենք դա չենք թաքցնում, բայցեւ միաժամանակ ասում ենք, որ  մենք փորձում ենք այդ խնդիրները լուծել: Ընդդիմությունն ասում է, որ մեր ճանապարհը սխալ է, ու հենց մենք գնացինք՝ իրենք բոլոր հարցերը լուծելու են: Եթե անող են, թող հիմա անեն: Կամ էլ ասեն՝ մենք անենք: Մինչդեռ նրանց առաջարկը մեկն է՝ դուք գնացեք, մենք կգանք ու կանենք:  

- Պարոն վարչապետ, կոալիցիայի ձեր գործընկեր, ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, եթե երկրում գործընթացները զարգացում չապրեն, ապա մեզ սպառնում է գերեզմանային կայունություն: Ի դեպ, ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով, գերեզմանային կայունությունից խուսափելու համար պետք են նաեւ կադրային լուրջ փոփոխություններ: 

- Եթե այդ որակումը վերաբերում է տնտեսության աճին, ապա ես դրան համաձայն չեմ: Եթե վերաբերում է քաղաքական ակտիվությանը՝ դարձյալ համաձայն չեմ: Իսկ ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, թող իրենք իրենց կադրերին շաբաթը մեկ փոխեն:

- Եւ մի վերջին հարց. ձեզ, որպես կառավարության ղեկավարի, չի՞ մտահոգում մշակույթի նորանշանակ նախարար Հովիկ Հովեյանի՝ մամուլի հետ շփվելու փողոցային լեքսիկոնը:  

- Մինչեւ մշակույթի նախարար լինելն ինքը մտավորական է եղել, Գրողների միության քարտուղարն է եղել: Կապ չունի, թե մարդը որտեղ է աշխատում: Որտեղ էլ աշխատի՝ պետք է որոշակի բարոյական սկզբունքներ եւ դաստիարակություն ունենա: Ես, իհարկե, անընդունելի եմ համարում նման ոճը, բայց եւ կարծում եմ, որ կուսակցությունը եւս պետք է մտածի, թե ինչպիսի կադրեր է տրամադրում կառավարությանը:

 Նաիրա Զոհրաբյան

Տպել
2046 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը