Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը բացահայտ հովանավորում են հարկեր թաքցնողի՞ն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Գրեթե որեւէ հետաքրքրություն չներկայացնող այս այցը, որը լրահոսում երեւաց զուտ որպես պաշտոնական տեղեկատվություն, իրականում սկանդալային իրադարձություն է:

Եվ ահա թե ինչու: Նախ վարչապետին «Ալեքս տեքստիլում» ուղեկցել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Սակայն իրավական տեսանկյունից նա որեւէ առնչություն չունի «Ալեքս տեքստիլի» հետ: Այդ ընկերությունը իրավական տեսանկյունից պատկանում է նրա դստերը: Իսկ Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ չունի բիզնես: Ու այս հանգամանքի վրա կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել, եթե կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված նկարների մեջից չբացակայեր հատկապես Սամվել Ալեքսանյանի հետ լուսանկարները: Դե... լուսանկարը հաղորդագրությամբ ուղարկել են, հետո գլխի ընկել, որ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ախր, չէր կարող լինել «Ալեքս տեքստիլում»: Ախր նա բիզնես չունի: Նա պատգամավոր է եւ բազմիցս այդ մասին հայտարարել է: Ու կառավարության կայքում տեղադրել են բոլոր այն լուսանկարները, որոնք ուղարկվել են ԶԼՄ-ներին հաղորդագրության տեսքով, բացի հենց այն երկուսից, որոնցում երեւում է Սամվել Ալեքսանյանը: Ի դեպ, նշենք, որ այս տարվա մարտին նույն ձեռնարկություն էր այցելել Սերժ Սարգսյանը, իսկ անցած տարվա հունիսին` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս երկու այցերի մասին պաշտոնական հաղորդագրություններին կցված լուսանկարներում Սամվել Ալեքսանյանը չկա:  

Բայց սա ամենաչնչին բանն է, որ թաքնված է Կարեն Կարապետյանի այս այցի ետեւում: Ամենահետաքրքիր մասին դեռ չենք հասել: «Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին եւ ընկերության առաջիկա ծրագրերին: ... «Ալեքս տեքստիլը» նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ»,- նշված է կառավարության երեկ տարածած հաղորդագրության մեջ: 7 հազար 500 աշխատատեղ առաջիկա մեկ տարվա ընթացքում: Հիմա մտքներումս պահում ենք այս թիվը եւ կարդում մեկ այլ հաղորդագրություն:  

« 2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլը», լինելով Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի»: Սա էլ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունն է: Այս տարվա մարտի 20-ին նույն այս ձեռնարկություն էր այցելել Սերժ Սարգսյանը, եւ ահա այսպիսի հաղորդագրություն էր տարածվել այդ այցից հետո: Հիմա որն է ճիշտ` 7500 նոր աշխատող, թե՝ 2000:

Բայց սա էլ դեռ հեչ: Մարդ են, ընկել են ֆանտազիաների ու երազանքների գիրկը ու թիվ են կրակել: Երազելն ու գլուխ գովելը Հայաստանի Հանրապետությունում օրենքով չի արգելվում, եւ դրա համար քրեական օրենսգրքում, բարեբախտաբար, կամ դժբախտաբար որեւէ հոդված չկա:

Իսկ ահա հարկերից խուսափելը կրիմինալ է` հստակ ձեւակերպված ու սահմանված ՀՀ քրեական օրենսգրքով: Ինչպես կռահեցիք, հասանք վարչապետի այցի «ամենայուղոտ» հատվածին: Եվ ուրեմն, ըստ նախագահականի տարածած հաղորդագրության «Ալեքս տեքստիլում» աշխատում է 500 մարդ, իսկ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` «2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ»:  Հիմա բացում ենք մի շատ պաշտոնական փաստաթուղթ, որը պարբերաբար հրապարակում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն: Առաջին հազար հարկատուների ցանկում «Ալեքս տեքստիլը» զբաղեցնում է 336-րդ հորիզոնականը:

Ցանկից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին երեք ամիսներին «Ալեքս տեքստիլը» վճարել է 7.3 միլիոն դրամի եկամտային հարկ: Հաշվի առնելով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը, պետք է արձանագրենք, որ եթե «Ալեքս տեքստիլում» աշխատում է 300 մարդ, ապա նրանցից յուրաքանչյուրի միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում 28 հազար դրամը: Եթե աշխատում է 500 մարդ, ապա աշխատավարձը 20 հազար դրամ է: Եթե մի պահ պատկերացնենք, որ «Ալեքս տեքստիլում» աշխատողների միջին աշխատավարձը ասենք 100 հազար է, եւ նրանք բոլորը միասին վճարել են 7.3 միլիոն դրամի եկամտային հարկ, ապա կստացվի, որ  այնտեղ աշխատողների թիվը 100-ից էլ պակաս է: Իսկ եթե աշխատողների թիվը իրոք 300  է, ու նրանց ստացած իրական աշխատավարձը գոնե 100 հազար դրամ է, ապա այդ դեպքում եկամտային հարկի ընդհանուր ծավալը պետք է կազմեր ոչ թե 7.3 միլիոն, այլ ավելի քան 20 միլիոն դրամ: Իսկ եթե 500 հոգի է աշխատում 100 հազար դրամ աշխատավարձով, ապա վճարած եկամտային հարկի ծավալը պետք է կազմեր ավելի քան 35 միլիոն դրամ: Այսինքն՝ «Ալեքս տեքստիլը» միայն այս տարվա առաջին եռամսյակում բյուջեից թաքցրել է 13-ից մինչեւ 18 միլիոն դրամ:

Հիմա անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել` կամ «Ալեքս տեքստիլում» գլուխ են գովել, առնվազն երեք անգամ ուռճացրել են աշխատողների թիվը ու խաբել են Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին, կամ էլ «Ալեքս տեքստիլը» աշխատում է ստվերում, Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը գիտեն այդ մասին, բայց հաճույքով այցելում են ստվերում աշխատող ընկերություն ու այդպիսով  հովանավորում են: Երկուսից մեկը:

Տպել
42827 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց