Կուլտուրական ենք դառնալու. հրաշքներ երազում եւ արթմնի

20/06/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 22-ի համարում

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես հայտնի է, աշխարհի ամենաժողովրդավարական ու ամենաազատ երկիրն է, որտեղ խոսքի ազատությունը իշխանությունների համար ամենագնահատելի արժեքն է: Թերեւս, դա է պատճառը, որ մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում իրենք իրենց ստիպել՝ վերահսկողությունից դուրս թողնել գոնե մեկ հայաստանյան հեռուստահաճախականություն. բա որ վերահսկողություն չսահմանեն, ու այդ հաճախականությունները գնան՝ շան ու գելի բաժին դառնան: Եւ վերջին հեռուստահաճախականությունը, որին մեր իշխանությունները վերցրին իրենց տաք ու ապահով գիրկը, 23-րդ դեցիմետրայինն էր, որով մինչեւ այս տարվա ապրիլի 6-ը հեռարձակվում էր ռուսական HTB-ն:

Վերջինս, համեմատած ռուսական մյուս  հեռուստաալիքների հետ, թերեւս, այնքան էլ չէր ենթարկվում Ռուսաստանի ոչ պակաս ժողովրդավար իշխանություններին, որոնք պատվարի պես սատարում են հայկական ներկա իշխանություններին, ու մեկ-մեկ ռեպորտաժներ էր հեռարձակում Երեւանում տեղի ունեցող հանրահավաքներից: Այդպիսի մի ռեպորտաժ էլ HTB-ն հեռարձակեց ապրիլի 5-ի հանրահավաքի մասին եւ օբյեկտիվորեն պատմեց, որ այդ հանրահավաքի ժամանակ սափրած գլուխները հարձակվել են ժողովրդի ու լրագրողների վրա: Ու դա HTB-ի հեռարձակման վերջին օրն էր: Իհարկե, կարծիքներ հնչեցին, որ հենց այդ ռեպորտաժի պատճառով դադարեցվեց HTB-ի հեռարձակումը, բայց այդ խոսակցությունները երեւի տարածում էին ներքին թշնամիները:

Եւ ահա անցած շաբաթ՝ նույն 23-րդ հաճախականությամբ սկսեց եթեր հեռարձակվել ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը: Ինչ խոսք, հայ հանրությունը վաղուց էր սպասում այս ալիքի եթերհեռարձակմանը՝ քիչ էր մնում այս ալիքի համար ժողովրդական հուզումներ սկսվեին: Բայց մի խումբ մտավորականներ կանխեցին այդ հուզումները եւ դիմեցին Ռոբերտ Քոչարյանին՝ «Կուլտուրան» Հայաստանում հեռարձակելու խնդրանքով, եւ Քոչարյանը, գիտակցելով, որ վայելում է ժողովրդի 99 %-ի անվերապահ վստահությունը, ըստ էության, միանձնյա որոշում կայացրեց բավարարել նույնքան վստահություն վայելող մտավորականների խնդրանքը, եւ «Կուլտուրան» սկսեց վերահեռարձակվել: Գիտակցելով, որ շոշափում ենք մեր ժողովրդի ամենանվիրական զգացումները՝ որոշեցինք, այնուամենայնիվ, պարզել «Կուլտուրայի» հեռարձակման հետ կապված որոշ հանգամանքներ:

Ինչպես հայտնի է, HTB-ի հեռարձակումը դադարեցնելու պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ էլէներգիայի լարման տատանումների պատճառով հաղորդակը շարքից դուրս է եկել: HTB-ի՝ Երեւանում վերահեռարձակումն իրականացնող «Պարադիզ» ընկերության ղեկավար Մարտին Ադոյանը մեր թերթում հայտարարել էր, որ հաղորդակի նորոգումը կտեւի մինչեւ սեպտեմբեր: Բայց երբ 23-րդ հաճախականությամբ մեր հեռուստաէկրաններին երեւաց «Կուլտուրան», բնական հարց ծագեց՝ ինչպե՞ս: Արդյոք կա՞ր այլ հաղորդակ, որով կարելի էր հեռարձակել HTB-ն: Միանգամից ասենք, որ մեզ այդ հարցի պատասխանը գտնել չհաջողվեց: «Չգիտեմ, դիմեք Հայաստանի հեռուստատեսային ցանցին»,-մեր հարցին ի պատասխան՝ ուղղություն տվեց Մ.Ադոյանը:

Դիմեցինք. ՀՀՑ-ում նախ մանրամասն բացատրեցին, թե ինչ իրավական հիմքով է 23-րդ կապուղով հեռարձակվում «Կուլտուրան»: Բայց երբ սկսեցինք մանրամասնել, թե ինչ հաղորդակով է հեռարձակվում, որտեղի՞ց, մինչեւ հիմա որտե՞ղ էր այդ հաղորդակը եւ այլն, ՀՀՑ-ում ջղայնացան. «Քիչ է մնում գաք՝ մեր աշխատասենյակների կահույքը հաշվեք: Ասենք թե՝ գնել ենք «Պարադիզի» հաղորդակը, հետո՞ ինչ...»:

Չստանալով սպառիչ պատասխան՝ փորձենք տրամաբանական շղթա կառուցել: Եթե դա «Պարադիզի» հաղորդակն է, ինչպե՞ս կարող է «Պարադիզի» ղեկավարը չիմանալ, որ իր հաղորդակով է հեռարձակվում «Կուլտուրան»: Եթե կա 23-րդ դեցիմետրայինով հեռարձակող երկրորդ հաղորդակ, ինչու՞ ՀՀՑ-ում պարզապես չեն ասում այդ մասին: Եւ եթե կա նման հաղորդակ, ինչու՞ «լարման տատանումից հետո» շարքից դուրս եկած հաղորդակն անմիջապես չփոխարինվեց երկրորդով, ու չշարունակվեց  HTB-ի հեռարձակումը: Ինչու՞ լարման տատանումներից այդքան տուժեց հենց HTB-ի հաղորդակը, թե՞ մյուսներն աշխատում են քամու էներգիայով: Եւ վերջապես. «Իրավական ուղեցույց հեռարձակողների համար» ժողովածուում, որը տպագրել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ն, նշված է, որ 23-րդ հաճախականությամբ ««ՀՀՑ» ՓԲԸ-ի տեխնիկական միջոցներով հեռարձակվում է HTB ծրագիրը»:

Այսինքն, մեզ թույլ տանք ենթադրել, որ HTB-ն հեռարձակվել է նույն հաղորդակով, ինչով հիմա հեռարձակվում է «Կուլտուրան»: Դա այն նույն հաղորդակն է, որ մինչեւ սեպտեմբեր հնարավոր չէր նորոգել, սակայն հրաշք է տեղի ունեցել: Բայց այս մանրամասներն արդեն կարեւոր չեն: Կարեւորն այն է, որ հայ հեռուստադիտողը վերջապես ստացավ այն, ինչ փափագում էր դեռ Տիգրան Մեծի ժամանակներից՝ «Կուլտուրա» հեռուստակայանը դիտելու հնարավորություն: Եւ այդ փափագը այնքան մեծ է, որ այժմ միանգամից 2 հեռուստաալիք են հեռարձակում «Կուլտուրան». մեկը՝ 23-րդ կապուղով, մյուսը՝ «Առավոտ-TV »-ով: Մնում է միայն փաստել, որ մեր եթերը վերջապես դարձավ աշխարհի ամենահետաքրքիր, բովանդակալից, օբյեկտիվ, գրավիչ եթերը:    

Հայկ Գեւորգյան

Տպել
1292 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը