Թնջուկ. կաթողիկոսի խոսքը չեն լսում

21/06/2017 schedule15:43

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 23-ի համարում

Մայր Աթոռ սբ. Էջմիածինը լուրջ բարդությունների առաջ է կանգնել: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թերեւս չէր պատկերացնում, որ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր շենքը, որտեղ այժմ գործում են Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտները, քանդելու եւ տեղում կաթողիկոսի ընդունելությունների տուն կառուցելու ծրագիրն այդքան խոչընդոտների կհանդիպի: Դեռ անցյալ շաբաթ մենք տեղեկացրել էինք, որ ակադեմիայի հիմնադիր շենքն ապամոնտաժելու իրավունքով, որպես նվիրատվություն Մայր Աթոռին հանձնելու կառավարության որոշման հիման վրա, եկեղեցին դիմել էր սույն շենքում գործող կազմակերպություններին՝ խնդրելով ազատել տարածքը: Դրա համար նրանց տրվել էր 20-օրյա ժամկետ:

Այսօր լրանում է այդ ժամկետը (նամակները գրվել են հունիսի 3-ին): Սակայն երեկվա դրությամբ եւ ոչ մի կազմակերպություն դուրս չէր եկել Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքից: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ մի քանի կազմակերպություններ ոչ միայն չեն պատրաստվում անսալ կաթողիկոսի հորդորներին եւ հեռանալ շենքից, այլեւ ավելին՝ պատրաստվում են դիմել դատարան: Ու թեեւ սույն շենքում գործող մի քանի կազմակերպություններ բավական վճռական են տրամադրված, սակայն խիստ կասկածելի է, որ նրանց կհաջողվի որեւէ արդյունքի հասնել դատական ատյաններում: Բանն այն է, որ Մայր Աթոռն ակադեմիայի հիմնադիր շենքում տեղակայված կազմակերպություններին տեղահան անելու բավական լուրջ հաղթաթուղթ ունի:

Ըստ Մայր Աթոռից ստացած տեղեկությունների՝ սույն շենքում գործող 13 կազմակերպություններից ընդամենը երկուսի վարձակալության պայմանագրերն ունեն պետական գրանցում, իսկ մնացած բոլոր կազմակերպությունների պայմանագրերը նոտարական կարգով վավերացված չեն, այսինքն՝ օրինական ուժ չունեն: Բնականաբար, հենց այս հանգամանքից օգտվելով էլ՝ Եկեղեցին կփորձի լուծել անհնազանդ կազմակերպությունների հարցերը: Վերջիններս, սակայն, ակադեմիայի հիմնադիր շենքը չազատելու համար նույնպես բավական լուրջ հակափաստարկներ ունեն: Ըստ «Վավան» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վարդան Վարդանյանի, որն, ի դեպ, ակադեմիայի հետ կնքած պայմանագրի համաձայն, Լեզվի ինստիտուտի տարածքն զբաղեցնելու իրավունք ունի մինչեւ 2027 թվականը, այս ընթացքում հասցրել է հսկայական ներդրումներ անել իր «N-15» սրճարանում:

Բացի այդ, «Վավանի» միջոցներով են վերանորոգվել ԳԱԱ հիմնադիր շենքի տանիքը, մուտքի ծածկը, փոխվել ջրատարը եւ այլն: Հասկանալի է, որ ոչ ոք չէր ցանկանա նման գումարներ կորցնել անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի համար երեւանյան ռեզիդենցիա կառուցելու կամ թեկուզ սույն տարածքում գտնվող 13-րդ դարի Կաթողիկե եկեղեցու նախկին տեսքը վերականգնելու համար: Հետաքրքիր է, որ երեկ մեզ հետ զրուցած կազմակերպությունների ներկայացուցիչները միաբերան պնդում էին, որ նույն հաջողությամբ կարելի է քանդել նաեւ «Մոսկվա» կինոթատրոնը եւ քաղաքի մի քանի այլ շենքեր: Ինչեւէ, նույն «Վավան» ՍՊԸ-ի փաստաբանները հունիսի 17-ին դիմել են Մայր Աթոռ՝ նրանց հետ բանակցություններ սկսելու առաջարկով: Պատասխան, սակայն, առայժմ չի ստացվել:

Ի դեպ, Եկեղեցին, ինչպես երեւում է, պատրաստ է բանակցությունների նստել միայն տարածքում գործող «Լունա» ռեստորանի ներկայացուցիչների հետ, քանի որ ռեստորանը պետական գրանցում ունեցող 2 կազմակերպություններից մեկն է: Ըստ որոշ կանխատեսումների՝ ակադեմիայի հիմնադիր շենքում գործող կազմակերպություններին շենքից դուրս հանելու համար, ըստ ամենայնի, Եկեղեցին ստիպված կլինի դիմել դատարան: Հենց այստեղ է, որ որոշ կազմակերպություններ նախատեսել են այդ պարագայում հակընդդեմ հայց ներկայացնել:

Այնպես որ, զարգացումները ցույց են տալիս, որ կաթողիկոսի երեւանյան ընդունելությունների տան կառուցումն ու Կաթողիկե եկեղեցու վերականգնումը դեռ երկար են ձգձգվելու, եւ չի բացառվում, որ համառության դեպքում ինստիտուտների ներկայացուցիչներն ու այնտեղ գործող կազմակերպություններն, այնուամենայնիվ, հասնեն իրենց նպատակին եւ փրկեն ակադեմիայի հիմնադիր շենքը քանդվելուց: Ի դեպ, խիստ հետաքրքիր է, որ թեեւ Մայր Աթոռում պնդում են, որ ինստիտուտների շենքը քանդվելու է հիմնականում Կաթողիկե եկեղեցին վերականգնելու նպատակով, սակայն կառավարության որոշման եւ պաշտոնական այլ գրություններում ոչ մի տեղ եկեղեցու վերականգնման մասին խոսք չկա: Պաշտոնական գրություններում խոսվում է միայն Վեհարան կառուցելու մասին:

Հ.Գ. Դեռ անցյալ շաբաթ մենք տեղեկացրել էինք, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների տարածքն ազատելու 20-օրյա ժամկետ է տրվել այնտեղ գործող բոլոր կազմակերպություններին, բացառությամբ՝ ռեստորանի: Եկեղեցու տեղեկատվական համակարգից, սակայն, մեզ տեղեկացրին, որ տարածքն ազատելու խնդրագիր ուղարկվել է անխտիր բոլորին:  

Լուսինե Բարսեղյան

Տպել
1169 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան