Կառավարությունը սուբսիդավորում է իրեն մոտ կանգնած բիզնեսը. Լենա Նազարյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Ազգային Ժողովի հերթական նիստում, որտեղ ներկայացվում է կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը, ելույթ ունեցավ՝ անդրադառնալով նախորդ շաբաթ հանրապետության մի շարք բնակավայրերում տեղացած առատ կարկուտի հետեւանքներին:

Պատգամավորի խոսքով՝ ինքը եղել է Արմավիրի մարզի գյուղերում եւ արձանագրել է, որ բանջարեղենի ամբողջ բերքը վնասվել է, իսկ մրգի եւ ցորենի՝ 60 տոկոսը: «Միայն Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասը նախորդ տարի եղել է 10 միլիարդ դրամ, 2013 թվականին՝ 25 միլիարդ դրամ: Ակնհայտ է, որ եղած հակակարկտային կայանները չեն պաշտպանում բերքը կարկուտից: Նույնիսկ ԱԻՆ-ն այս կայանների արդյունավետությունը գնահատել է ընդամենը 10 տոկոս»,- հայտարարեց պատգամավորը:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ 12 միլիոն դոլարի ներդրում է լինելու հակակարկտային կայանները վերազինելու համար, Լենա Նազարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա օգուտ չի տա, որովհետեւ բերքը փչանում է ոչ միայն կարկուտից, այլ նաեւ ցրտից»: Պատգամավորի խոսքով՝ վնասից հետո էլ կառավարությունը փոխանակ օր առաջ օգնի գյուղացուն, ներդնի գյուղատնտեսության ապահովագրության համակարգ, որոշում է սուբսիդավորի պարարտանյութի եւ դիզվառելիքի գնման գործընթացը:

«Իմանում ենք, որ կա «Մասիսի բերրիություն» ընկերություն, որն ըստ լուրերի, կապված է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, եւ որը 4 տարի շարունակ առանց մրցույթի գյուղատնտեսության նախարարության կողմից ստացել է պարարտանյութ ներկրելու պատվեր: Ի դեպ, պետությունը 1.5 միլիարդ դրամ կխնայեր, եթե մրցույթ հայտարարեր: Սա էլ ՏՄՊՊՀ-ի եզրակացությունն է»,- նկատեց Լենա Նազարյանը եւ անդրադարձավ դիզելի մատակարարման խնդրին, որտեղ էլ գյուղացիներին դիզվառելիք է վաճառում ՀՀԿ-ական նախկին պատգամավորի եղբոր ընկերության՝ «Մաքս հուր»-ի միջոցով:

Լենա Նազարյանն առաջարկում է օր առաջ ներդնել գյուղատնտեսության ապահովագրման համակարգ, սուբսիդիային գումարները ներդնել այդ ֆոնդում եւ ապահովագրել բերքի գոնե 50 տոկոսը: Նրա խոսքով՝ կառավարության այսօրվա ծրագրում տեսնում է, որ գրված է ապահովագրման փորձնական համակարգ, որը կներդրվի տարիներ հետո: «Կառավարությունը դեմ չի սուբսիդավորել իրեն մոտ կանգնած բիզնեսը»,- ընդգծեց Լենա Նազարյանը:

Տպել
4323 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց