Արդյո՞ք Սերժ Սարգսյանը Բրյուսելում կքննարկի Երեւանում առաջացած դիվանագիտական սկանդալը

Քիչ առաջ ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց, որ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: «Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սարգսյանի այս այցի մասին նախապես ոչինչ չէր հաղորդվել: Ճիշտ է, նախագահի աշխատակազմը միշտ չէ, որ օպերատիվ է աշխատում, բայց, օրինակ, փետրվարին Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել սպասվող այցի մասին հայտնեց դրանից երկու օր առաջ:

«Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել: Երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակներում Հանրապետության նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի եւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ...»,-ասվում էր  փետրվարի 24-ին տարածած հաղորդագրության մեջ:

Այսօրվա այցը եւ փետրվարյանն, իհարկե, իրարից էապես տարբերվում են բնույթով եւ քաղաքական նշանակությամբ, սակայն դա դեռ հիմք չէ Սերժ Սարգսյանի այցի մասին վերջին պահին հայտնելու համար:

Հատկապես որ` Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում ներկայում ճգնաժամային իրավիճակ է. առնվազն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխող կուսակցության եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի միջեւ սրված հարաբերություններ էին: Իշխանությունը ԵՄ դեսպանին մեղադրում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ, իսկ դեսպանը ՀՀ իշխանություններին մեղադրում է ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները թերի կատարելու մեջ: Խոսքը Հայաստանի իշխանությունների` կոռուպցիայի հաղթահարման ջանքերի եւ բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու հանձնառության անբավարար մակարդակի մասին է:

Սա չի նշանակում, իհարկե, որ Սերժ Սարգսյանի այցը կապված է հարաբերություններում առաջացած սույն ծալքերի հետ: Սարգսյանը ամեն տարի պարտաճանաչ մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովներին, սակայն ակնհայտ է, որ բրյուսելյան այս այցը լավ առիթ կլիներ այս խնդիրների մասին խոսելու եւ որոշակի պարզաբանումներ մտցնելու համար:

Ակնհայտ է նաեւ, որ Սերժ Սարգսյանը դեմ չէր, որ ՀՀԿ-ականները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին կարգի հրավիրեն, այլապես նրանք այդքան հեռուն չէին գնա: Եվ այն հանգամանքը, որ դա նախորդեց Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցին, հիմք է տալիս ենթադրելու, որ դա ոչ թե պատահական զուգադիպություն էր, այլ նախապես պլանավորված քաղաքականություն:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը Բրյուսելում, բացի ԵԺԿ գագաթնաժողովից՝ բարձր մակարդակի այլ հանդիպումներ ունենալու ցանկություն ուներ, որոնց մասին, ի դեպ, նախագահականի հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում: Արդյո՞ք Երեւանում բարձրացված աղմուկը կապված է նրա հետ, որ ձախողվել է նման հանդիպումների կազմակերպումը, կամ արդյո՞ք հանդիպումներ, այնուամենայնիվ, կլինեն՝ պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Նշենք, սակայն, որ հաղորդագրության մեջ չի ասվում նաեւ, թե այցը քանի օր է տեւելու եւ ինչ երկկողմ բանակցություններ է ներառելու:

Թեեւ տարվա այս սեզոնին նման այցերը Սերժ Սարգսյանը նաեւ օգտագործում է կարճատեւ արձակուրդի մեկնելու նպատակով, որն անցկացնում է եվրոպական երկրներից մեկում:

Նշենք նաեւ, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Երեւանում է եւ Բրյուսելում չի դիմավորի Սարգսյանին:    

Տպել
4132 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել