ԵՊԲՀ-ն ստացել է «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա

21/06/2017 schedule23:45

Երեւանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ստացել է Կառավարման մագիստրոս որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա:

Ծրագիրն իրականացվելու է Միքս Մենեջմենթ միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ եւ մեկնարկելու է 2017-2018 ուսումնական տարվանից:

Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Կրթական այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռի համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 15:00-ից հետո:

Բուժհաստատությունների կառավարում ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել.

  • Կառավարման ոլորտում բարձրագույն մասնագիտական դիպլոմ,
  • Ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքներ և հմտություններ,
  • Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ,
  • Գիտելիքներ բժշկական հաստատությունների միջազգային կառավարման ստանդարտների և մոդելների վերբերյալ,
  • Բուժհաստատությունների և այլ կազմակերպությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման ունակություններ։

Դիմումներն ընդունվում են հունիսի 27-ից մինչև օգոստոսի 25-ը ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք 3–րդ հարկ):

 

Տպել
1588 դիտում

Վարչապետն ու նախագահը տիկնանց հետ միասին ճաշել են Էլթոն Ջոնի հետ. ավարտին՝ լուսանկար

Տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ

Էլթոն Ջոնն ու նախագահը մասնակցել են առողջական խնդիրներով երեխաների միջոցառմանը (լուսանկար)

Երեւանում բախվել են միանգամից 5 մեքենաներ, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀԿ-ի էլիտան այս տարի անտեսել է Սոգյութլուի հերոսամարտի 100-ամյա տարեդարձը

Վերեւի հարկից ջրալցվել է Երևանի Քաջազնունու փողոցի անձնագրային բաժանմունքը

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթներ արտադրող սակավաթիվ երկրներից է

Հայոց եկեղեցին եւ հոգեւորականը պետք է լինի հայրենյաց պաշտպանների կողքին. Գարեգին Բ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նոր ֆլեշմոբի շրջանակներում օնլայն հեքիաթ է կարդում

Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում

Էլթոն Ջոնը այսօր Երեւանում մասնակցելու է Starkey ընկերության բարեգործական միջոցառմանը

Հույս ունեմ կարմիր լույսի տակ չկանգնող պաշտոնյաների մոտ ընդամենը թյուրըմբռնում է. վարչապետ

Ունեցանք հեղափոխություն՝ հայկական ձեւով. Ա. Սարգսյանը հանդիպել է վիրահայոց համայնքի հետ

Փակ է Գյումրի-Երեւան ճանապարհը. պահանջը՝ վերադարձնել «Շիրակ» ֆուտբոլային թիմի 12 միավորը

Երեւանում կրակոցներ են հնչել, այնուհետ դանակահարված 3 երիտասարդ հայտնվել է հիվանդանոցում

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, լավատեսության կենտրոն. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած ուխտավորների

Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում դպրոցներում, անչափահասների շրջանում

Վթարվել են Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը մահացել է, 3 վիրավոր կա

Զորամասի ննջարանում հայտնաբերվել է կապիտանի դին՝ կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումով