Երիտասարդ հայ ռեժիսորի համար անսպասելի է եղել բրազիլական փառատոնում իր հաղթանակը

22/06/2017 schedule17:59

Երիտասարդ հայ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի համար անսպասելի է եղել Բրազիլիայի միջազգային կինոփառատոնում ունեցած հաջողությունը: Մայիսի վերջին տեղի ունեցած փառատոնում նրա «Ճանապարհը» ֆիլմը հաղթել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Armtimes.com-ի հետ զրույցում 23-ամյա ռեժիսորը նշեց, որ ինքն այլ ֆիլմի կհանձներ մրցանակը:

«Ես տարբեր փառատոնների էի ուղարկել ֆիլմը, որոշները մերժեցին, որոշ փառատոններ ընդունեցին: Նամակ ստացա Բրազիլիայի փառատոնից ու որոշեցի, որ անկախ ամեն ինչից՝ արժի գնալ. միշտ երազել եմ Լատինական Ամերիկայում լինելու մասին, եւ այսպիսի լավ առիթ: Անկեղծ, չգիտեմ՝ ինչու ես հաղթեցի այդ անվանակարգում: Եթե ես լինեի ժյուրիի կազմում, այլ ֆիլմի կտայի մրցանակը: Մի ֆիլմ կար, միայն հատվածներ հասցրեցի տեսնել, բայց շատ հավանեցի: Բրազիլական ֆիլմ էր մի մարդու մասին, որի ատամն ուժեղ ցավում է եւ խանգարում է ապրել»,- պատմեց Ալեքսանդրը:

«Ճանապարհը» ֆիլմ է բարոյական բարդ երկընտրանքի մասին. երկու տարբեր ժամանակաշրջաններ, սակայն նման իրավիճակներ: 1-ին պատմության մեջ գերմանացի սպայի հրամանին չենթարկվելը մահվան սպառնալիք է: 2-րդ պատմությունը ներկայացնում է մեր ժամանակները: Երիտասարդ գործարարները գյուղի ճանապարհին մահացու վրաերթի են ենթարկում մի երեխայի: Ի՞նչ անել, թողնել մեռնող երեխային եւ փախչել, թե դժվարին, բայց միակ ճիշտ որոշումը կայացնել:

Ֆիլմը նկարահանվել է 3-4 տարի առաջ: Ալեքսանդրի կուրսային աշխատանքն է: Մասնակցել է մի շարք փառատոնների եւ հիմնականում վերադարձել մրցանակներով: Օրինակ, 2014 թվականին Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունում եւ «Ռոլան» մանկապատանեկան կինոյի փառատոնում ճանաչվել է լավագույն դեբյուտային աշխատանք: Ըստ Ալեքսանդրի՝ այս ֆիլմի համար այսքանը բավական է, եւ հիմա այլ նախագծերի վրա կենտրոնանալու ժամանակն է:

«Իմ կարծիքով՝ այսքանն ավելին է, քան պետք է: Արդեն ուզում եմ մոռանալ «Ճանապարհի» մասին եւ առաջ անցնել, որովհետեւ այլ նախագծեր կան, որոնք ցանկանում եմ իրականացնել: Հաջորդը նույնպես կարճամետրաժ է՝ մոտ 25 րոպե տեւողությամբ: Ավելին դեռ չեմ կարող ասել, ինքս էլ չգիտեմ, բայց նախորդից ոճային առումով տարբեր է լինելու. ուրիշ գույներ, ուրիշ պատմություն այսօրվա մարդու մասին»,- ասաց նա:

Ֆիլմը նախապատրաստական փուլում է: Սցենարը պատրաստ է: Ալեքսանդր Բաղդասարյանը նախագիծը հնարավորինս արագ իրականացնելու մտադրություն ունի:

Տպել
1824 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն