Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին պատասխանատվության կենթարկե՞ն. դատարանը կդիմի պալատ

23/06/2017 schedule16:57

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր լարված մթնոլորտում շարունակվեց Նորքի զինված խմբի գործով դատական նիստը:

Այս նիստի ընթացքում գործով ամբաստանյալ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ երեք սանկցիա կիրառեց, որոնցից երկուսը՝ նախազգուշական, մյուսը՝ դատական նիստերի դահլիճից հեռացում՝ երեք ժամով: Երեք սանկցիաների պատճառը մեկն էր՝ Շիրխանյանը դատավոր Բեկթաշյանի ներս մտնելուց ոտքի չէր կանգնում: Նա ասաց, որ ի վիճակի չէ ոտքի կանգնել:  «Ո՞վ ասաց, փորձաքննության եզրակացության մեջ նման բան չկա»,- ասաց Բեկթաշյանը: «Դե թող փորձագետը գա կանգնի»,- պատասխանեց Շիրխանյանը:

Հայկ Ալումյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ կանգնել, իսկ նրա նկատմամբ նշանակված փորձագիտական եզրակացության մեջ նշված է միայն, որ նա կարող է մասնակցել դատական նիստին, բայց որևէ նշում չկա`ի վիճակի՞ է կանգնել, թե՞ ոչ:

«Շիրխանյանը չի ուզում կանգնել, չի կանգնում»,- արձագանքեց դատավորը:

Նիստի ընթացքում այս գործով ամբաստանյալ Վահագն Շահնազարյանի պաշտպան Մնացական Ղազարյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով` մերժեց միջնորդությունը, ապա իր որոշման հրապարակման ընթացքում չկանգնելու համար, դարձյալ նախազգուշացրեց Շիրխանյանին:

«Իսկ դատարանը հարգո՞ւմ է իմ իրավունքները»,- հարցրեց Շիրխանյանը: Ի պատասխան դատավոր Բեկթաշյանն ասաց` այո, ապա դիմելով Շիրխանյանին` դահլիճում կա երկրորդ կարգի հաշմանդամ, ով կանգնում է, իսկ Շիրխանյանը՝ ոչ: «Չի հասկանում»,- արձագանքեց Շիրխանյանը, ինչից հետո դատավորը սկսեց վրդովվել, վիճաբանություն սկսվեց դատավորի ու Շիրխանյանի միջեւ, դատավորը գոռալով սանկցիա կիրառեց Շիրխանյանի նկատմամբ՝ երեք ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Սանկցիայի կիրառումից հետո, սակայն դատավորը ոչ մի կերպ չէր հանգստանում, պարբերաբար բղավում էր՝ «հեռացրեք Շիրխանյանին»: Այս սանկցիայից հետո նա ընդմիջում հայտարարեց:

Մեր զրույցում Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալն ասել է, որ իր բացակայության պայմաններում չմասնակցի դատական նիստերին։ Նա նաեւ պատմեց, որ դատավորը միջանցքում փորձել է հաշիվ պահանջել Վահան Շիրխանյանից:

Մի քանի րոպե տեւած ընդմիջումից հետո նիստը սկսվեց. նիստը սկսվելուն պես մեղադրող դատախազ Արամ Արամյանը տեսնելով, որ Հայկ Ալումյանը ներկա չէ, միջնորդեց դատարանին՝ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել Փաստաբանների պալատ։ Ըստ մեղադրողի՝ նման վարքագիծն անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, նշված գործողություններով միտում կա խոչընդոտելու դատական նիստերի բնականոն ընթացքը։

Պաշտպանական կողմը դատախազի այս միջնորդությունը սվիններով ընդունեց: Մասնավորապես՝ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ պաշտպանն առաջին հերթին պետք է ղեկավարվի իր պաշտպանյալի շահերով։ «Պարոն Ալումյանը հեռանալիս ասաց, որ իր պաշտպանյալն ասել է, որ չմասնակցի՝ առանց իր ներկայության»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որեւէ խախտում թույլ չի տրվել։

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ դատարանը պետք է հաշվի առնի Վահան Շիրխանյանի առողջական վիճակը. փորձաքննության եզրակացության մեջ արտացոլված են բոլոր հիվանդությունները, որոնք թույլ չեն տալիս, որ նա կանգնի։ «Նա չի հայտարարել, որ չի հարգում դատարանին։ Պարոն Շիրխանյանն ընդամենն առողջական խնդիրներ ունի։ Հարգելի դատարան, դուք պետք է թույլատրեիք վերջինիս, որ նա նստած պատասխաներ դատարանին»,- դիմելով դատարանին ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ դատարանն անընդհատ փորձում է սանկցիաներ կիրառել մի անձի նկատմամբ, ով չի կարող կանգնել։

Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ հարցրեց՝ դատարանը նման միջնորդություն ունի՞։ Ինեսսա Պետրոսյանն էլ հակադարձեց, որ իրենք տեսնում են՝ ուղեկցող դասակը դժվարությամբ է Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնում։ «Դա ակնհայտ է բոլորիս համար, կարծում եմ՝ դատարանի համար նույնպես պետք է ակնհայտ լիներ։ Այդ նկատառումներից ելնելով՝ դատարանը պետք է թույլ տար, բայց դատարանն ամեն անգամ կենտրոնանում է պարոն Շիրխանյանի չկանգնելու վրա, եւ այդ կերպ ստացվում է, որ դատական նիստերը փակուղի են մտնում»,- եզրափակեց Ինեսսա Պետրոսյանը։

Մեղադրող դատախազ Արամ Արամյանն էլ ասաց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ըստ էության արձանագրվել է, որ դատական նիստերին մասնակցելու հետ կապված որեւէ խոչընդոտ չկա. «Եթե որեւէ խոչընդոտ լիներ, այդ եզրակացության մեջ արձանագրված կլիներ, որ կարող է մասնակցել, բայց այս վիճակով կարող է մասնակցել, բայց տեղափոխման հետ կապված որոշակի բարդություններ կան։ Դատաբժշկական եզրակացությամբ որեւէ բան արձանագրված չէ։ Մնացած հետեւությունները կամայական հետեւություններ են, չեն բխում գործով առկա որեւէ փաստական տվյալից»։

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Հովիկ Արսենյանը՝ նշելով, որ կա նաեւ բարոյական կողմը, բազմաթիվ անգամներ պատահել է, որ դատավարության մասնակիցները չեն կանգնել, դատաբժշկական փորձաքննություն չի պահանջվել: «Կան նաեւ բարոյական կողմը օրենքի, կա նաեւ չգրված օրենք...: Ինձ համար շատ ցավալի է, ԵՄ-ն ԱՄՆ-ն միլիոններ են ծախսում, քննիչների դատավորների սեմինարների համար, բա էդ սեմինարների ժամանակ սովորեցնում են նաեւ չգրված օրենքները չէ՞: Հարգենք մեկս մյուսին»,- վրդովված ասաց Արսենյանը:

Եվ չնայած պաշտպանական կողմի առարկություններին, նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ՝ Հայկ Ալումյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
3088 դիտում

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին