«Ալաշկերտին» չի հաջողվել տեղեկություններ գտնել «Սանտա Կոլոմայի» մասին

23/06/2017 schedule18:18

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մարզչական շտաբը դժվարանում է տեղեկություններ գտնել Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» մասին, որի դեմ մրցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում: Սիրողական «Սանտա Կոլոմայի» եւ հայկական թիմերի ճանապարհները վերջին տարիներին հաճախ են խաչվում: Անցած տարի «Ալաշկերտը» հենց այս թիմին շրջանցեց որակավորման 1-ին փուլում, սակայն ՀՀ չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չգիտի՝ այս տարի ինչ վիճակում կլինի մրցակիցը:

«Վիճակահանությունից առաջ 5 հնարավոր մրցակից ունեինք: Չգիտենք՝ նրանցից յուրաքանչյուրն ինչ մակարդակի է: Կարծում ենք, թե ճանաչում ենք «Սանտա Կոլոմային», բայց հնարավոր է՝ այդ թիմին էլ չենք ճանաչում. 1 տարվա մեջ ամեն ինչ շատ արագ փոխվում է: Ոչ մի տեղեկություն չունենք նրանց ներկայիս վիճակի մասին, փորձել ենք գտնել համացանցի միջոցով, բայց չկա, անգամ InStat-ում նրանց մասին ոչինչ չկա»,- ասաց նա armtimes.com-ի հետ զրույցում:

Ամեն դեպքում իր թիմի վրա Խաշմանյանը վստահ է: Մինչեւ հունիսի 21-ը «Ալաշկերտն» արդյունավետ տասնօրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: 2 հանդիպում է ունեցել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող թիմերի հետ: Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային» հաղթել է 2:1, իսկ Յարոսլավլի «Շիննիկին»՝ 2:0 հաշվով:

«Աշխատել ենք մաքսիմում օպտիմալ օգտագործել հավաքը, ստացվել է, բայց պետք է հաշվի առնենք, որ մենք արձակուրդից հետո ենք պաշտոնական հանդիպում անցկացնելու: Չէի ասի, թե հավաքի ընթացքում եղել ենք լավ վիճակում, բայց մինչեւ խաղը դեռ մի քանի օր ունենք, աստիճանաբար բարելավում ենք ֆունկցիոնալ վիճակը: Հիմա ամենակարեւորը ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակն է: Առաջնությունից հետո եվրագավաթային հանդիպումներին պատրաստվելու համար մեզ քիչ ժամանակ է մնում: Առաջնության ձեւաչափն է այդպիսին, որ նորմալ պատրաստվելու ժամանակ չունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն թիմերը, որոնց երկրների առաջնությունները դեռ չեն ավարտվել, մարզավիճակի առումով առավելություն ունեն:

Մասնագետը նաեւ անդրադարձավ նոր ֆուտբոլիստներին: Թիմն արդեն 2 նորեկ ունի՝ սերբ պաշտպաններ Մլադեն Զելկովիչը եւ Միլիան Յաբլանը: Խաշմանյանը գովեց նրանց, սակայն միաժամանակ նշեց, որ դեռեւս պատրաստ չեն հանդես գալ հիմնական կազմում:

«Նրանց ես եմ ընտրել, լավ ֆուտբոլիստներ են, բայց խնդիրն այն է, որ ցանկացած լեգեոներ, որ գալիս է, գտնվում է ֆունկցիոնալ վատ վիճակում: Եթե լավ վիճակում լինեին 2-ին էլ կտեսնեի հիմնական կազմում, թեկուզ հենց հունիսի 27-ի խաղին (խմբ. «Սանտա Կոլոմայի» դեմ), բայց այսօրվա դրությամբ դա հնարավոր չէ, որովհետեւ 2-ի ֆունկցիոնալ վիճակն էլ չի բավարարում»,- ասաց նա:

Խաշմանյանը նշեց, որ ակումբը շարունակում է աշխատել թիմի համալրման ուղղությամբ, սակայն չեմպիոնների լիգայի համար չեն հասցնի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Նորեկներ կլինեն Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ:

Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» դիմակայության 1-ին հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ կկայանա 1 շաբաթ անց:

Տպել
1679 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին