Շիրխանյանի գործով դատավորն ու նրա կինը պարբերաբար գումարի տեսքով նվերներ են ստացել

23/06/2017 schedule18:31

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորք Մարաշի» զինված խմբի գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավոր Բեկթաշյանը բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան:

Բեկթաշյանի բնակարանը գտնվում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում: Վերջինս շարժական գույք չի հայտարարագրել: 2013 թվականին, երբ նա եղել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 1 միլիոն դրամ վարկ է վերցրել: 2014 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն էլ նա մոտ 50 հազար ռուբլի եւ 4 հազար եվրո նվիրատվություն է ստացել, սակայն աղբյուրը հայտարարագրում նշված չէ: Բեկթաշյանի՝ 2016 թվականի հայտարարագրի համաձայն էլ, ստացել է ընդամենը 7 միլիոն 113 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Արմեն Բեկթաշյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը, հայտարարագրել է միայն ստացած եկամուտը՝ 2 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Լիլիթ Պետրոսյանի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ նա նույնպես 2013 թվականին նվիրատվություն է ստացել, որը կազմել է 4 հազար եվրո:

Դատավորի դուստրը՝ Էմմա Բեկթաշյանը, հայտարարագրել է 840 հազար դրամ եկամուտ: Այս գումարը նշված է որպես աշխատավարձից ստացած եկամուտ:

Արմեն Բեկթաշյանը ծնվել է 1971 թվականին Երեւան քաղաքում: 1991 թվականից մինչեւ 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1996 թվականից մինչեւ 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 1999 թվականից 2007 թվական աշխատել է որպես քննիչ: 2007 թվականին նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ: 2007-2014 թթ․ աշխատել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

1990 թվականից մինչեւ 1992 թվականը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար», իսկ 2004 թվականի սեպտեմբերի 20-ին պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: 2014 թվականի մարտի 20-ի Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Տպել
3048 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին