Մնացել եմ դուրսը կանգնած.Արթիկի շենքի բնակիչներին պետական մակարդակով կացարան չի առաջարկվել

23/06/2017 schedule19:14

Արդեն տեղեկացրել էինք, որ հունիսի 22-ին՝ կեսգիշերին մոտ փլուզվել է Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 13 բնակելի շենքի պատի  մի հատվածը: Նույն պատի վրա առկա են նաեւ հսկայական ճաքեր, ըստ բնակիչների, եթե մի փոքր ցնցում կամ հորդառատ անձրեւ լինի՝ հերթական փլուզումը անխուսափելի կլինի: Քարաթափում այս նույն շենքից հաճախակի է լինում:

Այժմ բնակիչները երկրորդ օրն է՝ գիշերելու են դրսում: Նրանց որեւէ կացարան համայնքի կողմից չի առաջարկվել:

«Տունս բլել է, գիշերվա կեսին եկել դուս են հանել, բայց չեն ասում ուր գնանք, մնացել ենք դուրսը կանգնած: Երկրաշարժից առաջ կառուցված անորակ շենք է, պատի մեջ ցեմենտ չկա: Կրիշ վաբշե չկա, անձրեւ գուկա՝ ջուրը տներս կլցվի: Էրեխեքի հետ ու՞ր գնանք, ո՞վ կթողա իրա տունը գոնե մեկ օր ապրիմ»,- armtimes.com-ին ասաց շենքի բնակիչնեից մեկը:

Բնակիչները նշում են, որ շենքը վթարային է, բայց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղական հ/ը-ներից մեկին տրված հարցազրույցում հակադարձում է, որ 4-րդ աստիճանի վթարայնություն ունի միայն վնասված հատվածը: Առաջիկայում ՍՊՀԾ աշխատակիցները եզրակացություն կներկայացնեն շենքի վթարայնության վիճակի մասին:

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքը տարածել է հաղորդագրություն, որում ասում է. «Մարզպետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են բնակիչներին` ժամանակավոր բնակության խնդիր լուծելու համար, որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը: Կարճաժամկետ լուծման տարբերակներից զատ, դիտարկվում են նաև խնդրի արմատական կարգավորման մի քանի տարբերակներ»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Այս պաշտոնական հաղորդագրությունից եւս պարզ է դառնում, որ պետական մակարդակով բնակիչները ժամանակավոր կացարանով չեն ապահովվել: Մինչեւ պետական մակարդակով այս հարցին լուծում տրվի՝ բնակիչները կշարունակեն ապրել բարեկամների տանը, թեեւ եղան արթիկցիներ, ովքեր armtimes.com-ին հավաստիացրին, որ այս գիշեր դրսում են մնալու՝ բաց երկնքի տակ:

Տպել
4254 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ