Ադրբեջանում Չեխիայի դեսպանն ԱԳՆ կհրավիրվի ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հայտարարության հարցով

Ադրբեջանում Չեխիայի դեսպանն ԱԳՆ կհրավիրվի Հայաստանում Չեխիայի դեսպանի հայտարարությունների հարցով: Պետր Միկիսկան Երևանում խոսել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին և մեղադրել է Ադրբեջանին Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու որոշման համար, Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունը ևս պատրաստվում է դիմել ԱԳՆ-ին՝ պարզելու, թե արդյոք դեսպանը նման հայտարարություններ է արել: «Եթե Չեխիայի դեսպանը նման հայտարարություններ է արել, ապա դա հակասում է միջազգային օրենքներին, նորմերին և սկզբունքներին, քանի որ չեխ դեսպանի հայտարարությունները քաղաքականացնում են իրավաբանական հարցեր, որոնք հանցագործության հանցակազմում են», ասել է Հաջիևը: 
Ադրբեջանի քրեական օրենսգրքով քրգործեր են հարուցվում այն անձանց դեմ, որոնք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սուվերենության և Սահմանադրության դեմ հրապարակային հայտարարություններ են անում՝ համաձայնության գալով կրիմինալ ռեժիմի հետ, որը միջէթնիկ և միջկրոնական թշնամանք է տարածում»: Այդ անձանցից մեկը Չեխիայի քաղաքացի, Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան է, որը, ըստ արդբեջանական լրատվամիջոցների, հայկական լոբբիի ֆինանսավորմամբ մի քանի անգամ այցելել է Արցախ: 
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ նման հանցանքի համար Չեխիայի քրեական օրենսգրքով Շտետինային կսպառնար 10-18 տարվա ազատազրկում: «Այսինքն՝ եթե Շտետինան այդ հանցանքը կատարեր Չեխիայի դեմ, նրան կսպառնար խիստ պատիժ, սակայն, Չեխիայի իրավապահ մարմինները անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի կանխեն հետագայում Շտետինայի նման գործունեությունը»,-ասել է Հաջիևը:
Տպել
15849 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց