Մեր պարտքը 5 անգամ ավելի արագ է աճում, քան տնտեսությունը

Երեկ 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ կրկին հարց բարձրացավ Հայաստանի պետական պարտքի մասին:

Ներկայումս մեր երկրի պետական պարտքը արդեն գերազանցում է 6 միլիարդ դոլարը, եւ դա այն դեպքում, երբ մեր ամբողջ տնտեսությունը, այսինքն համախառն ներքին արդյունքը գնահատվում է 10 միլիարդ դոլարից քիչ ավելի: «Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքեւ ենք գտնվում: Դեռեւս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»,- երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Զուտ «հաշվապահական» իմաստով նախարարի ասածը ճշմարտությունն է: Կան շատ ավելի հզոր տնտեսություն ունեցող երկրներ, որոնց պետական պարտքը շատ ավելի մեծ է՝ համեմատած դրանց ՀՆԱ-ների հետ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե պարտքի ֆիզիկական, քանակական մեծությունն է, այլ դրա, պատկերավոր ասած, բովանդակությունը: Իհարկե, առաջիկա տարիներին մենք ավելի մեծ գումարներ ենք հատկացնելու պարտքի սպասարկման վրա:

Օրինակ, 2020 թվականին պարտքի սպասարկման գծով մենք պետք է վճարենք մոտավորապես 1 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ մեր բյուջեի եկամուտները լավագույն սցենարի դեպքում կլինեն 3 միլիարդ դոլարի սահմաններում: Բայց սա տեխնիկական խնդիր է, եւ կառավարությունը ունի դրա լուծումը: Ընդամենը առաջիկա երկու տարվա ընթացքում կառավարությունը կգտնի մի հարմար պահ եւ այսպես կոչված «եվրոբոնդերի» միջոցով կփակի պարտքի մի զգալի մասը, իհարկե՝ նոր պարտք վերցնելով: Այսպիսով պարզապես կհետաձգի պարտքերի սպասարկումը:       

Խնդիրը ամենեւին էլ այդ «հաշվապահությունը» չէ: Խնդիրն այն է, թե պարտքեր ներգրավելով՝ որքանով է փոխվում մեր տնտեսության որակը, որքանով են հիմքեր ստեղծվում տնտեսության հետագա աճի եւ զարգացման համար: Վերը բերված գծապատկերում մուգ սյունակներով ներկայացված է մեր ՀՆԱ-ն 2009-2016 թվականներին: Ինչպես տեսնում ենք, անցած 8 տարիներին մեր ՀՆԱ-ն դոլարով հաշվարկված՝ 8.7 միլիարդ դոլարից աճել,  դարձել է 10.3 միլիարդ դոլար: Աճը կազմել է 18 տոկոսից քիչ ավելի: Նույն գծապատկերում բաց գույնով ներկայացված է մեր պետական պարտքը, որը կայուն աճել է եւ 2009 թվականին գրանցված 3.1 միլիարդ դոլարից 2016 թվականին հասել է 5.9 միլիարդ դոլարի: Այսինքն գրեթե կրկնապատկվել է:

Այլ կերպ ասած, մեր պետական պարտքի աճի տեմպը ավելի քան 5 անգամ գերազանցում է ՀՆԱ-ի աճի տեմպին: Եթե ավելի ուշադիր նայենք գծանկարին, ապա կտեսնենք նաեւ, որ 2013 թվականից սկսած մեր ՀՆԱ-ն նվազում է, այսինքն մենք տնտեսական անկում ենք ունենում, իսկ պետական պարտքի աճի տեմպը ավելի է արագանում:

Այլ կերպ ասած, պարտքի մեծացումը չի բերում տնտեսական զարգացման: Մենք պարզապես նորանոր պարտքեր ենք ներգրավում ու անիմաստ ծախսում դրանք, մի մասը «նպատակային», մի մասը մսխելով, մյուս մասը՝ ուղղակի գրպանելով:

Հաշվապահորեն մենք իրոք կարող ենք եւս մի քանի տարի հանգիստ հայտարարել, թե մենք նվազ պարտք ունեցող երկրների շարքում ենք: Բայց վաղ թե ուշ X պահը հասնելու է, երբ խնդիրը «հաշվապահականից» կտեղափոխվի բոլորովին այլ դաշտ:

Տպել
28453 դիտում

Դոնալդ Թրամփը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ

Պլանային ջրանջատում Շենգավիթում

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ

Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին

Խոշոր վթար Լոռիում. վարորդը արգելափակված է մնացել մեքենայում (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին

Եվրատեսիլ-2017-ի հաղթողը վերակենդանացման բաժանմունքում է

Սուրեն Կարայանն իրաքյան կողմին առաջարկել է Հայաստանը դիտարկել ԵԱՏՄ շուկա մտնելու հարթակ

Բուժհիմնարկների աշխատակիցները կաշառքի դիմաց առողջական վիճակի մասին կեղծ տվյալներ են տվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

Պայթյուն՝ վրաց-ռուսական սահմանին. կա զոհ

Յուրի Խաչատուրովի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործելու հեռանկարով

Համար 157 մանկապարտեզի տնօրենը թույլ է տվել խախտումներ. Երեւանի քաղաքապետարան

Քննարկել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Вaвo-ն, Aro-ն ու Erik-ը Արգիշտի Ա-ի ժամանակակիցներն են. ահազանգ «Էրեբունի» թանգարանից

Ադրբեջանն Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի