Միակ արժանահիշատակը. Կապուտիկյանի ելույթը համաժողովում

27/06/2017 schedule15:21

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 29-ի համարում

Սիլվա Կապուտիկյանը, որ արդեն երկար ժամանակ հասարակության մեջ չէր երեւում եւ իր պետական պարգեւները Քոչարյանին վերադարձնելուց հետո հանդես չէր եկել, երեկ կրկին խոսեց: Առիթը Համահայկական գրական 2-րդ համաժողովն էր, որին այս անգամ մասնակցում էին աշխարհի 17 երկրների շուրջ 60 գրողներ: Սփյուռքահայերը, որ սովորաբար հայաստանյան իրադարձություններին հիմնականում ստիպված են ծանոթանալ միայն հայլուրային տեղեկատվությունից, բոլորովին այլ իրականության մասին լսեցին:

«Հիրավի, եթե խորապես թափանցենք այն երեւույթների մեջ, որ ծավալվում են ողջ Հայաստանում, եւ կատարվել ու կատարվում է ամենակործանարարը ներկա զարգացումների մեջ՝ հայության արտագաղթը, եւ որպես հետեւանք իշխանությունների անհեռատես քաղաքականության՝ հայաթափվում են ոչ միայն տարածությունները, այլեւ մարդկանց հոգիները (...), երբ մեր նվիրական Արցախը ահա 10 տարի է օտար ատյաններում դարձել է խաղաքարտ, եւ բանակցությունների սեղանն ամեն պահ ենթակա է փոխարկվելու մարտադաշտի, եթե տրվենք այդ ծանր մտածումներին, թեւաթափող տարերքին, ապա չենք կարողանա մանուկներ ծնել, առավոտները երեխաներին դպրոց ուղարկել, չենք ձգտի ինչ գնով էլ լինի՝ պահել մեր մշակույթը, լեզուն, գիտությունը, չենք ջանա ամրացնել կապերը մեր մրրկավ զատված եղբայրների հետ(...)»,- հայտարարեց Կապուտիկյանը:

Ըստ բանաստեղծուհու՝ հիմա, երբ հայաստանաբնակ գրողներն ու մտավորականները գրեթե նույն վիճակում են, ինչ տասնամյակներ շարունակ եղել են սփյուռքի գրողները, անձնական օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում գիրք գրել եւ չունենալ տպագրելու հույս, գիրք գրել եւ աղերսանքով նայել այս կամ այն մեծահարուստին՝ ակնկալելով նրա հովանավորությունը, գրել եւ տարիներով գիրքը տեսնել գրախանութների դարակներին եւ հանդիպել հասարակության անտարբերությանը: «Այո, հիմա ես մինչեւ վերջ հասկանում եմ ձեր տագնապները, հիասքանչ գնահատում ձեր հերոսական ջանքերը՝ հայը հայ պահելու դժվարին գործում»,- ասում էր բանաստեղծուհին:

Ի դեպ, երեկ առաջին անգամ բանաստեղծուհին սփյուռքահայերի ներկայությամբ բարձրաձայն խոստովանեց նաեւ, որ սփյուռքի հանդեպ ՀՀ իշխանությունների ցուցաբերած հետաքրքրության մեջ շատ է նյութական հատվածը եւ հաճախ մոռացվում է, որ սփյուռքը նաեւ հոգի է: Այս ֆոնին հետաքրքիր էր ԳՄ նախագահ Լեւոն Անանյանի այն հայտարարությունը, որ գրական համաժողովի ժամանակ իրենք փորձելու են վերացնել սփյուռքահայերի գզվռտոցները եւ միավորել նրանց: Այնինչ, իրականում ԳՄ հիմնական խնդիրն է՝ համաժողովի միջոցով լուծել գրական դրամահավաքի հարցը, որը պետք է իրականացվի նաեւ սփյուռքում: Սա թերեւս գիրք տպագրելու համար այս կամ այն գործարարից փող աղերսելուց գերադասելի տարբերակ է: Ինչեւէ, համաժողովն այսօր շարունակելու է իր աշխատանքը: Ի դեպ, երեկվա արժանահիշատակ միակ ելույթը Սիլվա Կապուտիկյանինն էր. մնացած հռետորներինը պարզապես ողջույնի խոսք էր  համաժողովին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1658 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել