Գազպրոմ Արմենիայի գլխավոր հաշվապահը միջամտո՞ւմ է ՊԵԿ-ի գործունեությանը

27/06/2017 schedule16:48

Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է ՊԵԿ շենքում տեղավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, ով ինչ-որ պրոցեսների մեջ ակտիվ դերակատարում է ստանձնել: «Politik.am» կայքի փոխանցմամբ, իրենց է դիմել ՊԵԿ մի աշխատակից եւ անանուն նամակ է ներկայացրել, որի համաձայն կարոգոների գործունեության հետ կապված ՊԵԿ-ն ինչ-որ բան է որոշում կամ որոշել։ Գլխավոր բանակցողը հենց Արմեն Ունանյանն է:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ ԶԼՄ-ների բաժնից armtimes.com-ին փոխանցեցին, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում եւ Արմեն Ունանյանը զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը: «Իր աշխատանքային գործառույթներից եւ աշխատանքի բնույթից ելնելով նա, որպես գլխավոր հաշվապահ, կարող է լինել տարբեր կազմակերպություններում, որը մենք չենք կարող մեկնաբանել, բայց նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,- փոխանցեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:

Հարցին՝ Արմեն Ունանյանը որեւէ կերպ ներգրավվա՞ծ է ՊԵԿ-ի գործունեությունում, նույն բաժնից փոխանցեցին, որ ավելացնելու բան չունեն: «Ինքը՝ որպես գլխավոր հաշվապահ, կարող է շփվել տարբեր կազմակերպությունների հետ»,- ասացին «Գազպրոմ Արմենիա»-ից:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք նա խորհրդատվական մակարդակում համագործակցում է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ, քանի որ Վարդան Հարությունյանը նույն ընկերությունից է տեղափոխվել ՊԵԿ, «Գազպրոմ Արմենիա»-ից պատասխանեցին. «Նորից գալիս ենք նույն պատասխանին, մենք չենք կարող ասել, թե ինքն իր գործի բնույթով որտեղ կարող է լինել, բայց Արմեն Ունանյանը Հայաստանի խոշոր հարկատուներից մեկի գլխավոր հաշվապահն է եւ կարծում եմ, ՊԵԿ-ում էլ աշխատանքային հարցեր կարող է ունենալ, բայց այս ինֆորմացիան միանշանակ իրականությանը չի համապատասխանում»:

Ի տարբերություն «Գազպրոմ Արմենիա» ընկերության, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի լրատվականից մեր հարցերի պատասխանը բանավոր ստանալ չկարողացանք: Armtimes.com-ը գրավոր հարցում է ուղարկել ՊԵԿ, որտեղից պարզաբանում ստանալուն պես այն կներկայացնենք:

«Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար:

Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրումներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը եւ հանձնում դրանք ապրանքների տերերին: Դա տարիներով ձեւավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում:

ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ»:

Տպել
5527 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ