Հայաստանում ավելի քան 60 արջերի տանջում են մասնավոր հաստատություններում. ստորագրահավաք

27/06/2017 schedule19:40

change.org կայքում ստորագրահավաք է սկսվել` «Անհապաղ դադարեցնել գորշ արջերի զավթումը վայրի բնությունից» պահանջով:

Ակցիան նախաձեռնել են օտարերկրացի մի խումբ բնապահպաններ` SOS Zoo And Bear Rescue կազմակերպությունից, եւ նրանց դիմումն ուղղված է Հայաստանի կառավարությանը:

«Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել գորշ արջերի (Ursus arctos) զավթումը վայրի բնությունից և դրանց ցուցադրումը ռեստորանների վանդակներում, հյուրանոցներում և այլ մասնավոր վայրերում ամբողջ Հայաստանով մեկ, և աշխատել բնապահպանական կազմակերպությունների հետ միասին տեղափոխելու համար ներկայումս կալանված արջերին դեպի համապատասխան վայրեր:

Արջերի բանտարկությունը Հայաստանի մասնավոր սեփականություն հանդիսացող հաստատություններում անմարդկային, վտանգավոր և անօրինական է։ Այցելուների և անցորդների կողմից արված լուսանկարները ցույց են տալիս, որ բազմաթիվ կենդանիներ ապրում են անմխիթար պայմաններում, առանց համապատասխան սննդի, ջրի կամ տարածքի։ Բացի այդ, այս հսկա կենդանիների ցուցադրումը խիստ վտանգավոր է հասարակության համար, և նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդիկ վնասվածքներ են ստացել արջերի կողմից:

Արջերի քանակը Հայաստանում ներկայումս հայտնի չէ, սակայն արջերը ընդգրկվում են վտանգի մեջ գտնվող կենդանիների ցանկի մեջ IUCN (Բնության պահպանության և բնական պաշարների միջազգային միության) Կարմիր գրքում, և նրանք  նաև նշված են Հայաստանի Կարմիր գրքում։ Բնական միջավայրի ոչնչացումը եւ ապօրինի որսը թվարկված են որպես Հարավային Կովկասում արջերի կյանքի հիմնական սպառնալիքներ:

Ըստ մեր ունեցած տվյալների, ներկայումս ավելի քան 60 արջեր ցուցադրվում են Հայաստանի՝ մասնավոր սեփականություն համարվող  տարբեր հաստատություններում: Մենք ուղղակի զարմացած ենք, թե որքան շատ արջեր տեղավորված են նման օբյեկտներում, մինչդեռ արջերը համարվում են պաշտպանության կարիք ունեցող կենդանիներ, և դա ուղղակիորեն հակասում է ՀՀ օրենքներին:

Ինչպես դուք միգուցե տեղյակ եք, վերջերս միջազգային ճնշման հետևանքով Ռուսաստանի կառավարությունը որոշեց հեռացնել երկու շագանակագույն արջեր Ռուսաստանի Սոչի քաղաքի ռեստորաններից մեկից։ Իրավիճակը ամոթալի էր Ռուսաստանի համար, և մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը վերջ դնել արջերի գրավմանը և ցուցադրմանը վտանգավոր և անմարդկային մասնավոր օբյեկտներում, ինչպես նաև հետապնդել նրանց, ովքեր փորձում են թակարդը գցել և ցուցադրել արջերին, քանի դեռ այս երևույթը չի ստացել նույնպիսի բացասական միջազգային ուշադրություն Հայաստանի համար:

Մենք հուսով ենք, որ  կկարողանանք հաշվետվություն ներկայացնել մեր անդամներին առ այն, որ Հայաստանի կառավարությունը կայացրել է պատասխանատու և հոգատար որոշում` դադարեցնել վայրի արջերի ապօրինի զավթումը և ցուցադրումը մասնավոր հաստատություններում և հավատարիմ է իր որոշման մեջ աշխատելու բնապահպանական կազմակերպությունների հետ և գտնելու համար համապատասխան ապաստարաններ ներկայումս գերության մեջ գտնվող արջերի համար»,- ասված է ստորագրահավաք նախաձեռնողների հրապարակած տեքստում:

Նկատենք, որ բանտարկված արջերի ու նրանց անմխիթար պայմաններում պահելու մասին լուսանկարների հղումը, որ կա ստորագրահավաքի տեքստում, այլեւս ակտիվ չէ:

Հանուն արջերի Հայաստանի կառավարությանն ուղղված գրությունը ստորագրողների թիվը հունիսի 27-ի ժամը 19:30-ի դրությամբ հասնում էր 3 389-ի:

Տպել
2293 դիտում

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները