Սրընթաց՝ դեպի հյուսիս. կոմպլեմենտարիզմի ավարտը

28/06/2017 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 30-ի համարում

Դեռ մեկ ամիս առաջ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը հայտարարություն էր արել, որտեղ մտահոգություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակի այն հայտարարության վերաբերյալ, թե Քոչարյանը չի մեկնի հունիսի վերջին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանզի Թուրքիայի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Երեկ մեր զրույցը ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եւ ԵԽԽՎ-ում Ռ.Քոչարյանի ունեցած ելույթի շրջանակներում էր: 

- Պարոն Հովհաննիսյան, ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների եւ բարդույթների դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին եւ ընդամենը երկու օր անց հրաժարվում է մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ձեր կարծիքով, նախագահի հայտարարության եւ կոնկրետ քայլերի միջեւ չկա՞ն հակասություններ:

- Պետք է ընդունել, որ Քոչարյանը մեկնում էր ոչ թե Ստամբուլ, այլ մեկնում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ որպես երկրի նախագահ: Պարզապես, այդ գագաթնաժողովն Ստամբուլում էր անցկացվում, եւ այդ այցը չէր դիտվելու որպես Հայաստանի նախագահի այց Թուրքիա: Դեռ մեկ ամիս առաջ, երբ Ռ. Քոչարյանի խոսնակը հայտարարեց, որ նախագահը չի մեկնելու Ստամբուլ, մեր կուսակցությունն ընդունեց հայտարարություն, ուր նշեցինք, որ շատ ենք կարեւորում այսօր արդեն Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որովհետեւ այնտեղ հստակ օրակարգային հարցեր կան, որոնք վերաբերում են Հարավային Կովկասին եւ տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգության խնդիրներին:

Եւ Քոչարյանի մասնակցությունն այդ Վեհաժողովին՝ պարտադիր էր. Հայաստանը պետք է ներկայանար նախագահի մակարդակով, եւ այնտեղ մենք պետք է լուծեինք մեր ազգային շահերի անվտանգության եւ պաշտպանության խնդիրները: Ինչ վերաբերում է նրան, որ ԵԽԽՎ-ում Քոչարյանը հայտարարեց, թե առանց նախապայմանի պատրաստ ենք Թուրքիայի հետ համագործակցության, եթե մենք այդքան տոլերանտ ենք, որ նման հայտարարություն ենք անում, ապա դրան հակառակ՝ չգնալ Ստամբուլ եւ հիմնավորել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ, դա կարելի է համարել երկու օրվա ընթացքում նախագահի կողմից արված իրարամերժ գործողություններ:

- Հաշվի առնելով մեր քաղաքական հյուսիսամետ կողմնորոշումը՝ տեսակետ կա, որ Ռոբերտ Քոչարյանի Ստամբուլ չմեկնելը պայմանավորված էր նաեւ նրանով, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով չի մեկնել ՌԴ նախագահ Պուտինը:

- Նախագահ Պուտինն իրեն կարող է թույլ տալ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կարող է իրեն թույլ տալ ընդունել նեղացածի կեցվածք, քանզի ՆԱՏՕ-ն արդեն մտել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, Ռուսաստանի բոլոր մոտ հարեւանները ՆԱՏՕ-ի անդամ են, ՆԱՏՕ-ն այլեւս բացահայտ Հարավային Կովկասում է: Այնպես որ, կարող ենք ասել, նախագահ Պուտինն ուներ ՆԱՏՕ չգնալու առիթը: Իսկ Հայաստանի նախագահի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելը, եթե դա ինչ-որ կերպ պայմանավորված էր նաեւ ՌԴ նախագահի չգնալով, հերթական անգամ վկայում է, որ մենք չունենք սեփական արտաքին քաղաքականություն: Սակայն, իմ կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չգնաց, որովհետեւ մենք ուղղակի չունենք հստակ դիրքորոշում՝ ՆԱՏՕ-ի հետ մեր հետագա համագործակցության առումով:

- Այս ֆոնին կարո՞ղ ենք պնդել, որ Հայաստանը շարունակում է վարել  կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:

- Իմ կարծիքով, նախագահի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելով, մենք կարող ենք հստակ արձանագրել, որ վերջին տարիների հռչակած կոմպլեմենտար քաղաքականությունն ավարտվեց: Մեր արտաքին քաղաքականությունն ուղիղ գծով միտված է դեպի հյուսիս:

- Պարոն Հովհաննիսյան, անդրադառնանք ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանի ելույթին: Շատերի գնահատմամբ՝ դա տիպիկ դաշնակցականի ելույթ էր: Ոմանք էլ Քոչարյանի ելույթը գնահատեցին որպես դաշտային հրամանատարի ելույթ: Դուք, որպես ԵԽԽՎ-ում երկար տարիներ աշխատած պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի ելույթը:

- Ըստ իս, հանրապետության նախագահի ելույթն ուղղակի իրավիճակային ելույթ էր, որտեղ չկար կոնցեպտ ո՛չ երկրի ապագայի, ո՛չ վաղվա մեր տեղի ու դերի մասին: Իսկ Ղարաբաղի եւ Թուրքիայի հարցում նախագահի  հարցադրումները, որոնք խիստ ոգեւորել են հանրությանը՝ դա եւս հասկանալի է. հասարակությունը հպարտանում է, որ այդ բարձր ամբիոնից նախագահը կարող է նման կտրուկ բաներ ասել: Սակայն ասելը շատ ավելի հեշտ է, քան՝ անելը: Այնպես որ, այդ ասելու բեռը հասարակությունն է կրում, եւ եթե հասարակությունը պատրաստ է շարունակել այդ բեռը կրել՝ թող շարունակի ոգեւորվել այդ ելույթով: Եթե ժողովուրդն ընդունել է այդ ելույթը եւ համարում է, որ Ղարաբաղի խնդրի լուծումն այդ խնդիրը չլուծելն է՝ դա նույնպես դիրքորոշում է:

- Պարոն Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անմիջապես շեշտեց ՄԱԿ-ի 1993-ի բանաձեւը, որով ԼՂ-ն ճանաչվում է Ադրբեջանի մաս: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի նման հապճեպ արձագանքը կարո՞ղ ենք համարել եվրոպական հանրության պատասխանը Ռոբերտ Քոչարյանի ելույթի՝ Ղարաբաղին առնչվող հատվածին:  

- Թերի Դեւիսն անգամ դիվանագիտական պաուզա չտվեց եւ իր հայտարարությամբ բավականին կտրուկ հակադարձեց Ռոբերտ Քոչարյանի ելույթին: Դա պետք է ընդունել որպես միջազգային հանրության առաջին արձագանքը՝ տրված Քոչարյանի ելույթի Ղարաբաղին առնչվող հատվածին: Եւ ընդհանրապես, եթե հակիրճ բնորոշելու լինենք Ռոբերտ Քոչարյանի ելույթը, ապա այդ ելույթն արտաքին քաղաքական դաշտում Հայաստանին գործնականում զրկեց մանեւրելու բոլոր հնարավորություններից:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3532 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց