Դատախազությունը մերժել է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու «Ելք»-ի միջնորդությունը

29/06/2017 schedule15:20

Գլխավոր դատախազությունը մերժել է «Ելք» խմբակցության միջնորդությունը՝ Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:

Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին «Ելք»-ը դիմում-նամակ էր ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ միջնորդելով կալանքից ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին։ Որպես երաշխավորություն` գրությունը ստորագրել էր դաշինքի 7 պատգամավոր:

Դատախազությունը միջնորդությունը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ դատական ակտերում արձանագրվել է կալանավորելու հիմքերի առկայությունը, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիությունը:

Դատախազության պատասխանում ասվում է, մասնավորապես հետեւյալը. 

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Անդրիաս Ղուկասյանին կալանավորելու, նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում կայացված դատական ակտերում իրավացիորեն արձանագրվել են կալանավորման կիրառման պայմանների եւ հիմքերի առկայությունը, վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության պատշաճ ընթացքն ապահովելու հանգամանքը :Ի նչպես նաեւ կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու անթույլատրելիությունը՝ հաշվի առնելով գործի քննության ընթացքում մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու բարձր հավանականությունը:

Ա. Ղուկասյանը մեղադրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր հանցագործության կատարման եւ առանձնապես ծանր հանցագործությունների փորձի համար: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի կիրառումը բավարար չէ վարույթի ընթացքում մեղադրյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար:

Նման պայմաններում բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով սահմանված կարգով խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու հիմքերը»:

Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով եւ 34-235 3-րդ մասով:

Տպել
2144 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը