Ինչ ցնցումների մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը. չինացիների անեծքը մեզ չի կպչում

Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստին մասնակցած Սերժ Սարգսյանի ելույթը մի հետաքրքիր մեսիջ էր պարունակում:

Կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ն ինքն իրեն այսուհետ ներկայացնելու է որպես բարեփոխումների շոգեքարշ, որը մի կերպ հաղթահարելով հանրության համառ դիմադրությունը, արմատապես փոխելու է իրավիճակը: Այսինքն՝ հանրությունը ուզում է ապրել այնպես, ինչպես ապրում էր, բայց դա սխալ է, եւ ՀՀԿ-ն կտրուկ փոփոխությունների շնորհիվ հանրությանը դուրս է հանելու այս ճահիճից եւ տանելու է նրան դեպի պայծառ ապագա:

«Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որեւէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաեւ՝ հետաքրքիր»,- երեկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Թե որտեղ է «հաճախ հնչել» չինացիներին վերագրվող այս ասացվածքը, մամուլի արխիվները խնամքով թաքցնում են: Բայց կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ «փոփոխությունները» դառնում են յուրահատուկ բրենդ ու այսուհետ բոլոր այն բացասական երեւույթները, որին մենք ականատես կլինենք Հայաստանում, պայմանավորվելու են «փոփոխություններով»:

Սա բավականին հին հնարք է: Մոտ երեք տասնամյակ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում տեղի ունեցող երեւույթները բացատրվում էին «անցումային փուլով»: Դե, սոցիալիզմ կառուցող հասարակարգից անցում ենք կատարում դեպի շուկայական, ազատական հասարակարգ, ու հենց դրանով են պայմանավորված կոռուպցիան, մենաշնորհները, բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը, իշխանության հղփացումը, անպատժելիությունը եւ այլն: Այ, շուտով այդ անցումը կավարտվի, ու ամեն ինչ լավ կլինի: 

Չստացվեց: Հետխորհրդային մի քանի երկրներ անցան այդ փուլը, իսկ մեծամասնությունը, այդ թվում՝ նաեւ մենք, գնացինք բոլորովին ուրիշ տեղ: Ու հիմա պետք է ՀՀԿ-ն մեզ ուղղորդի այլ տեղ, ու դրա համար պետք են փոփոխություններ: Եվ դա ինչպես Սերժ Սարգսյանն է բնորոշում՝ «նոր շրջափուլ» է: Ընդ որում, փոփոխությունները լինելու են այնքան կտրուկ, որ կարող են ցնցումներ լինել: «Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ եւ հնարավորինս անցնցում»,- երեկ ասել է Սերժ Սարգսյանը:

Եթե խոսքը քաղաքական ցնցումների մասին է, ապա կառավարության ծրագիրը դրա հետ գրեթե ոչ մի առնչություն չունի: Իսկ եթե խոսքը սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին է, ապա որեւէ ցնցում մեզ չի սպառնում: Ցավոք սրտի: Կոռուպցիայի, տնտեսության կենտրոնացման, բիզնեսի ու իշխանության սերտաճման եւ երկրի զարգացումը արգելակող մյուս երեւույթների դեմ պայքարը կարող է առաջացնել ցնցումներ միայն իշխանության ներսում: Բայց դրանք երեւույթներ են, որոնց վրա հենված է նույն այն իշխանությունը, որի գագաթին Սերժ Սարգսյանն է: Չկան այդ երեւույթները, չկա ՀՀԿ-ի իշխանությունը: Ուստի մեզ մնում է «ըմբոշխնել» երկրի հետագա «կայունությունը»: Եվ իրական փոփոխությունների ժամանակաշրջանում ապրելու՝ չինացիներին վերագրվող «անեծքը» մեզ, գոնե առայժմ չի կպչում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8162 դիտում

Հերթի մեջ երկար ե՞ք մնացել․ վարչապետի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների հոսքը չի դադարում․ տեսանյութ

Մահվան դալալները ձախողվեցին հերթական անգամ․ ՀՀ քաղաքացիներն Ամիրյան փողոցում նրանց իրենց տեղն են ցույց տալիս

Ոստիկաններն ապահովում են կարգը, փրկարները՝ հերթապահում․ լուսանկարներ

Վարչապետը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ

Արաղչի-Ասիմ Մունիր հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել կողմերը

Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է․ վարչապետը բանախոսել է Մարալիկում

Ինչպես են նշում Քաղաքացու օրը Երևանում․ լուսանկարներ

Սփյուռքահայ եմ, շնորհակալ եմ Ձեր լավ գործերի համար․ վարչապետը Երևանի Ամիրյան փողոցում է․ տեսանյութ

Գաստրոֆեստը շարունակվում է․ երեկոյան շռնդալից համերգ է լինելու․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն աշխարհի և հարևանների հետ երկխոսում է իրավական, քաղաքական ինքնիշխանության դիրքերից․ Մոնտեվիդեոն աջակցում է

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Փարիզի` Հայաստանի անվան էսպլանադում

ՀՀ քաղաքացու օրն է․ քաղաքացիությունը պետության հետ ամենաամուր իրավական կապն է․ ՆԳՆ․ լուսանկարներ

Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է

Վարչապետն Ալագյազում մասնակցել է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ

Հազարավոր մարդիկ տոնում են Քաղաքացու օրը. Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Պարոն Փաշինյան, Ձեզ հետ ենք, ամեն ինչ լավ կլինի․ վարչապետն Արթիկում է․ տեսանյութ

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևային եղանակը կպահպանվի

Շնորհավոր Քաղաքացու օրը․ վարչապետը տոնական Մարալիկում է․ տեսանյութ

Շնորհավորում եմ բոլորիս․ Պապիկյանը նոր լուսանկար է հրապարակել

Աշխարհի տարբեր կետերում մեր դիվանագետների աշխատանքի կարևոր բաղադրիչը ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունն է

Վարչապետը Մարալիկում է․ ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը․ տեսանյութ

Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել

Մենք ենք մեր պետությունը․ իմ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է․ տեսանյութ

Իսլամաբադում մեկնարկել է Աբբաս Արաղչիի և Պակիստանի ԶՈՒ հրամանատար Ասիմ Մունիրի հանդիպումը․ տեսանյութ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երկու մասնակից

Կապանի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինի

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը

«Չայեվո» են բաժանում, որ սաղ «տոչնի» ըլնի․ Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու

Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով. սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պենտագոնը մշակում է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ծրագրեր, եթե հրադադարը խզվի

Շատ էի ուզում հենց այսօր դառնալ չեմպիոն․ հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին․ Էմմա Պողոսյան

Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է, վնասված քարերը՝ վերանորոգվել

Հայաստանը 2025-ին աշխարհում 16-րդն է՝ տնտեսական զարգացման տեմպով․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն․ 2023-ին Երևանի առաջնության ժամանակ կանխատեսել էի․ Հարությունյան

Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին․ Ռուբինյան

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին խնդրել է չճանաչել Ցեղասպանությունը. մեր վիշտը գործիք են դարձրել. Ղազարյան. տեսանյութ

Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ