50 րոպե տեղացած կարկուտից 50 գլուխ ոչխար է սատկել. Արագածոտնում սուգ է

Հունիսի 29-ին Արագածոտնի մարզի մի քանի գյուղական համայնքներում կարկուտ է տեղացել, որի հետեւանքով գյուղացիական տնտեսությունները բավականին լուրջ վնասներ են կրել:

Մասնավորապես, Կաքավաձորի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց գյուղի տարածքում մոտ 30 րոպե կարկուտ է տեղացել՝ բավականին խոշոր հատիկներով:

«Լրիվ ավիրել է բան չի թողել, ցանքատարածությունները հողին է հավասարեցրել, ծառերի վրա մի հատիկ պտուղ չի մնացել: Ինչ ունեինք-չունեինք քշել տարել է: Դաշտերում մի բան չի թողել: Մի անգամից կարկուտը սկսվեց ու րոպեների ընթացքում լրիվ ոչնչացրեց: Շատ խոշոր կարկուտ էր՝ պոպոքից մեծ: Ջուրն այնքան վարար էր, որ ճանապարհներն էլ է քշել, տարել: Հիմա լրիվ քար ու քանդ է»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց աշխատակազմի ղեկավար Տիգրան Մուրադյանը:

Բավականին լուրջ վնասներ է կրել նաեւ Կաքավաձորի հարեւան Շղարշիկ համայնքը: Գյուղատնտեսական նշանակության ցանքատարածություններն վնասվել են 25-30 տոկոսով, սակայն մոտ 50 րոպե տեւած կարկուտից սատկել են գյուղի ոչխարները:

«Ոչխարները սարում են եղել: Այնտեղ ավելի շատ է կարկուտը եկել: Որ ոչխարը խուզած է եղել՝ չի դիմացել, սատկել է: Մոտավորապես  50-60 գլուխ է եղել: Կա, որ մի տնից 7-8 ոչխար է սատկել, մեկից՝ 1-2, քանակը տարբեր է: Կեսը միսը վաճառում են, կեսը՝ մի կողմ գցում: Մարդկանց ապրուստը ոչնչացել է, սուգ է:»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շղաշիկ ղեկավար Հովհաննես Հարությունյանը:

Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի վնասի չափերը դեռ պարզ չէ: Համայնքապետի խոսքով՝ այս պահին իրականացվում են այդ աշխատանքները:

Նշենք, որ նշյալ գյուղական համայնքներում հակակարկտային կայաններ չկան տեղադրված:

Տպել
21380 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին