Միաբանությունը ինձ դուխ է տալիս. տղաները վերադարձել են՝ բանակում ծառայելու համար.Տեսանյութ

Երեկ Գյումրիում տեղի ունեցավ ամառային առաջին զորակոչը: «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ բարձր տրամադրությամբ, երգ ու պարով ծնողները իրենց տղաներին ճանապարհեցին զինվորական ծառայության: Գյումրեցի նորակոչիկները armtimes.com-ի հետ զրույցում նշում էին, որ բանակային դժվարություններն իրենց չի անհանգստացնում: Տղաներին հատկապես ոգեւորված են 2016 թվականի ապրիլյան հաղթական մարտերով:

«Կարեւորը խելոք, շնորհքով ծառայենք, հետ գանք: Բոլորս էլ կայացած տղաներ ենք եւ ինքնահաստատվելու կարիք չունենք: Մեզ պետք է միաբանված լինենք, որ թուրքը չկարողանա խաղեր տա: Նա պետք է իմանա, որ, եթե հարձակվի մեզ վրա՝ կջարդվի: Ապրիլյան պատերազմը լրիվ այդ մասին է խոսում: Միաբանությունը ինձ դուխ է տալիս»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց նորակոչիկ Սամվել Շուխյան:

Գյումրու զինկոմի ղեկավար Գագիկ Խաչատրյանն անդրադառնալով այն նորամուծությանը, որ այլեւս չի թույլատրվում նորակոչիկներին տնային պայմաններում պատրաստված սննդամթերքը տանել կենտրոնական հավաքակայան, ասաց.

«Սնունդը հավաքակայան չի թույլատրվում տանել այն պատճառով, որ հիմա շոգ է, մինչեւ գնում հասնում են երկար ժամանակ է անցնում, հետո դա առողջական խնդիրներ է առաջացնում: Թունավորման դեպքեր են լինում: Հետո էլ մեկի ծնողը հնարավորություն ունի հետը բան դնելու, մյուսինը՝ չունի: Հազար ու մի խնդիր կա, որից փորձում ենք զերծ պահել մեր նորակոչիկներին»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Խաչատրյանի տեղեկացմամբ՝ կան շատ նորակոչիկներ, ովքեր այլ երկրից Գյումրի են ժամանել հատուկ զինվորական ծառայության մեկնելու: Ամառային առաջին զորակոչի ժամանակ այլընտրանքային ծառայության անցնելու ցանկություն հայտնողներ չեն եղել:

Armtimes.com-ի այն հարցին, թե լինում են դեպքեր, երբ կենտրոնական հավաքակայանից նորակոչիկներին ետ են ուղարկվում՝ առողջական խնդիրների պատճառով, միթե՞ դա ոչ պատշաճ հետազոտման արդյունք է, Խաչատրյանն անորոշ պատասխանեց.

«Կարա լինի մեկ դեպք, որ ես չգիտեմ ինչով է հիմնավորված: Ես նման տեղեկություն չունեմ, որ հետ են եկել: Եթե նման դեպք է լինում հարուցվում է քրեական գործ»,- ասաց Խաչատրյանը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ բարի ծառայություն մաղթելով գյումրեցի նորակոչիկներին հորդորեց զգոն լինել:

«Բոլորիս համար այսօր շատ հուզիչ պահ է: Սիրելի նորակոչիկներ հանելու եք քաղաքացիական հագուստները եւ հագնելու եք մեր բանակի համազգեստը: Ապահովելու եք մեր երկրի անվտանգությունը, անկախությունը: Ձեր ուսերին մեծ բեռ է ընկնելու, մեր կյանքը ձեզանից է կախված: Հեշտ չի լինելու, բայց կարողանալու եք բոլոր փորձությունների միջով անցնել:  Ծնողների համար այսօր շատ բարդ է, հատկապես նրանց, ովքեր առաջին զինվորին են բանակ ուղարկում: Շատ բարդ է լինելու, բայց ձեր տղան հետ է գալու՝ մեծ դպրոց անցած եւ տղամարդ դարձած: Ձեր տղային առաջին անգամ ֆորմայով կտեսնեք, մարզերը կտրած կտեսնեք, կլացեք, բայց դա պետք է լինի հպարտության լաց: Աղջիկներ, ովքեր հիմա ընկեր եք ճանապարհում, կարողա զանգեք էդ տղեն էդ պահին չպատասխանի: Բանակ տեղ է գնում, ծով չի գնում, 15 անգամ մի զանգեք, պոստից հետ կգա, կզանգի: Կարեւորը դուք նրան սպասեք: Տղանե՛ր, լավ լսեք ձեր սպաներին: Մի ասեք՝ թուրքը, ով է, որ ինձ խփի, անվտանգության կանոնները պահպանեք»,- ասաց Շիրակի մարզպետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
7172 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց