Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի դեսպանները պատիվ են համարում «Ոսկե ծիրանին» մասնակցելը

03/07/2017 schedule15:40

ՀՀ-ում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի դեսպանները շատ ուրախ են, որ իրենց երկրների ռեժիսորները մասնակցում են «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնին: Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանը եւ Լեհաստանի մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը խոսեցին փառատոնի հետ համագործակցության կարեւորության մասին: Քիսլերը հույս հայտնեց, որ այս տարիների ընթացքում գերմանական ֆիլմերի մասնակցությունն օգտակար է եղել «Ոսկե ծիրանին»:

«2004 թվականից ի վեր մենք ավելի քան 120 ֆիլմ ենք ցուցադրել այս կինոփառատոնի շրջանակներում եւ հուսով եմ, որ այսպիսով կարեւոր աջակցություն ենք ցուցաբերել փառատոնի պատմությանը»,- ասաց նա:

Այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում Գերմանիայի դեսպանության եւ Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի «Գերմանական կինոյի օրը», որը կբացի «Ոսկե արմավենու ճյուղի» առաջադրված Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմը: Փառատոնում ներկայացված է 6 գերմանական աշխատանք: Դրանց շարքում է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներկայացված Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն» ֆիլմը:

Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեք Բորտոլանն ընդգծեց, որ իրենց համար շատ կարեւոր է ֆրանսիական կինոն Հայաստանում ճանաչելի դարձնելը եւ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Նա նաեւ շեշտեց, որ համագործակցությունը «Ոսկե ծիրանի» հետ շարունակական է լինելու:

«Ուզում եմ նշել, որ մեր համագործակցությունը շարունակվելու է: Ֆրանսիան ընդհանրապես ակտիվություն է ցուցաբերում իր ֆիլմերը Հայաստանում տարածելու հարցում: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին եւ ուզում եմ նշել, որ մեզ համար մեծ պատիվ է լինել ձեր կողքին: Մեզ համար մի առանձնահատուկ բան կա: Փառատոնը միշտ համընկնում է Ֆրանսիայի Ազգային տոնի՝ հուլիսի 14-ի հետ: Դա մեզ համար եւս մեկ առիթ է խոսելու Ֆրանսիայի եւ Ֆրանսիայի մշակույթի մասին»,- ասաց նա:

Այս տարի լրանում է ֆրանսիական կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի՝ Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյակը: Այդ կապակցությամբ որպես հարգանքի տուրք, «Ֆրանսիական կինոյի օրվա» շրջանակներում կցուցադրվի նրա ֆիլմերի ընտրանին:

«Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կանցկացվի «Լեհական կինոյի օրը»: Կցուցադրվի Անջեյ Վայդայի «Հետնապատկերներ» ֆիլմը: Ռեժիսորը կյանքից հեռացել է անցած տարի 90 տարեկան հասակում: Նա անցած տարի պատրաստվում էր գալ Երեւան եւ ստանալ Փարաջանովյան Թալեր մրցանակը համաշխարհային կինոյում ունեցած իր ավանդի համար: Նրա մրցանակն այս տարի «Ոսկե ծիրանի» ներկայացուցիչները կհանձնեն ՀՀ-ում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկուն:

«Փառատոնի կողքին լինելու պարտավորություն ենք, քանի որ այն հասել է բարձր մակարդակի թե ֆիլմերի ներկայացման, թե դրանց գնահատման առումով: Չափազանցություն չեմ համարի ասել, որ «Ոսկե ծիրանն» արդեն ճանաչում է ձեռք բերել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում: Մեզ համար մեծ պատիվ է, որ Անջեյ Վայդայի «Հետպատկերները» ցուցադրվելու է փառատոնի ընթացքում: Դեսպանը փոխանցել է, որ իր համար մեծ պատիվ կլինի փառատոնի ներկայացուցիչների ձեռքից ընդունել Փարաջանովի Թալեր մրցանակը»,- ասաց նա:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային 14-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկելու է հուլիսի 9-ին եւ ավարտվելու է 16-ին: Այս տարի 1100 հայտից ընտրված 47 ֆիլմ կպայքարի հիմնական 3 մրցութային ծրագրում, որոնցից 12-ը`Միջազգային խաղարկային մրցույթում, 16-ը` Միջազգային վավերագրական մրցույթում եւ 19-ը՝ Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում:

Տպել
1792 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց