Ով՝ ում. էլի դատախազն ընդդեմ վարչապետի

04/07/2017 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 3-ի համարում

Այսօր իսկ ակնհայտ է, որ Եղվարդի թիվ 44 ընտրատարածքի պատգամավորի թափուր տեղի համար օգոստոսի 29-ին նշանակված ընտրությունները չի լինելու միայն այդտեղ առաջադրված թեկնածուների անձնական պայքարը: Չնայած առաջադրված թեկնածուները 7-ն են, սակայն դա լինելու է պայքար վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ, պայքար՝ այդ ընտրատարածքում բնակվող ապարանցիների (այս ընտրատարածքում 30-40% են կազմում) եւ եղվարդցիների միջեւ, պայքար՝ ֆինանսական ռեսուրսների եւ իշխանական լծակների միջեւ: Չնայած այս ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանը ՕԵԿ անդամ է, սակայն նրան ակնհայտորեն հովանավորում է վարչապետը, որը ցանկանում է Սարգսյանի հաղթանակի միջոցով վրեժխնդիր լինել Աղվան Հովսեփյանից՝ 2003-ի նոյեմբերի 2-ին Աջափնյակի թաղապետի ընտրություններում Գալուստ Սահակյանի որդու պարտության համար:

Իսկ Ա.Հովսեփյանը, ի դեմս իր հովանավորյալ «Լավանդա» հոլդինգի սեփականատեր Արայիկ Հայրապետյանի, ուզում է ապացուցել, որ երբ ուզենա՝ կարող է հաղթել վարչապետին էլ, ամբողջ կոալիցիային էլ: Այժմ այս թեկնածուներից յուրաքանչյուրի մասին՝ առանձին-առանձին: Ա.Սարգսյանը համարվում է այս ընտրատարածքի եղվարդցի բնակչության ներկայացուցիչը: Նա ասում է, որ ծնվել է Եղվարդում եւ այժմ էլ իր օրվա մեծ մասն անցկացնում է այնտեղ: «ՍԱՍ» սուպերմարկետի եւ նորաբաց «Սլավյանսկի» ռեստորանի սեփականատերը չնայած ՕԵԿ անդամ է, սակայն չի էլ թաքցնում, որ ինքը լավ հարաբերություններ ունի նաեւ ՀՀԿ վերնախավի հետ: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու հենց այժմ որոշեց առաջադրել իր թեկնածությունը՝ Սարգսյանն ասում է.

«Իմ տնտեսական գործունեությանը զուգահեռ՝ զբաղվել եմ նաեւ բարեգործությամբ: Մարդկանց հետ շփումը ցույց է տալիս, որ միանգամյա օգնությունները բավարար չեն, կան խնդիրներ, որոնք պետք է օրենսդրական լուծում ստանան: 2003-ին էլ կառաջադրվեի այս ընտրատարածքում, բայց այն ժամանակ այստեղ արդեն առաջադրվել էր իմ մտերիմ Արամ Հարությունյանը, որի հետ չէի ցանկանում մրցել: Այժմ նա նախարար է, եւ այդ պատճառով հանգիստ առաջադրեցի թեկնածությունս»: Սարգսյանը գիտի, որ թեկնածուներից Ա.Հայրապետյանին պաշտպանում է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, սակայն բացատրում է, որ այնքան էլ չի հավատում այն խոսակցություններին, թե Հայրապետյանին աջակցում է Ա.Հովսեփյանը:

«Մեր երկրում իշխանությունը միասնական է: Այս ընտրատարածքում կոալիցիան պաշտպանում է իմ թեկնածությունը, եւ չեմ կարծում, որ Աղվան Հովսեփյանը հանդես գա կոալիցիային եւ իշխանությանը ընդդիմադրի դիրքում: Այսօր Հայաստանը դեմոկրատացման ճանապարհին է, եւ չեմ կարծում, որ Ա.Հովսեփյանը կգնա դատախազության, ուժային լծակների գործածմանը մեր ընտրատարածքում»,-ասում է մեր զրուցակիցը եւ վստահեցնում, որ իրեն ավելի լուրջ հակառակորդ է համարում Խաչիկ Սիմոնյանին, որը, ըստ նրա, ունի բնական ձայներ՝ ի դեմս Արցախյան պատերազմի իր զինակիցների: Ապարանյան թեւի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանը չի էլ թաքցնում, որ ինքը վայելում է Ա. Հովսեփյանի աջակցությունը. «Այո, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը որոշել է պաշտպանել իմ թեկնածությունը: Այնպես որ, ինձ աջակցում են միության բոլոր անդամները, այդ թվում՝ Աղվան Հովսեփյանը, որը միության պատվավոր նախագահն է»:

Հայրապետյանը սակայն վստահեցնում է, որ ինքը ընտրապայքարը չի կառուցելու Հովսեփյանի լծակների կամ ապարանցի-եղվարդցի հակամարտության վրա: «Ես ճանաչում եմ Արտակ Սարգսյանին եւ նրան կոչ եմ անում արդար եւ ազնիվ մրցակցության: Եթե ընտրատարածքում կծագեն խնդիրներ, դրանք կողմ եմ հարթել բաց քննարկումների միջոցով: Իսկ դատախազության լծակների գործադրման մասին խոսակցությունները համարում եմ անտեղի»,-ասում է նա: «Ինչ վերաբերում է կոալիցիայի կողմնորոշմանը, ապա ես եւս մասնակից եմ մեր պետության առաջխաղացմանը եւ կարող եմ մեր պետությանը ոչ պակաս ծառայություններ մատուցել, քան մյուս թեկնածուները»,-ասում է «Լավանդա» հոլդինգի տնօրենը:

Որքան էլ Հայրապետյանը վստահեցնի, որ հաշվարկ չի անում ապարանցի-եղվարդցի հակամարտության շուրջ, նրա վրա խիստ բացասաբար կարող է անդրադառնալ այն փաստը, որ այս ընտրատարածքում առաջադրված Խաչիկ Սիմոնյանը եւս ապարանյան թեւի ներկայացուցիչ է: Նա նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել է Սիմոնյանին՝ ինքնաբացարկ ներկայացնել: Սիմոնյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինքը մտավախություն չունի՞, որ ապարանցիներն իրեն կմեղադրեն, թե՝ խանգարում կամ կիսում է իրենց ձայները, ասաց. «Թող իրենք մտածեն, որովհետեւ ես հաղթանակի ավելի մեծ հնարավորություն ունեմ, քան թեկնածուներից որեւէ մեկը, եւ ճիշտ կլիներ, որ իրենք ինձ զիջեին»: «Իսկ ինչ տարբերություն՝ ընդդիմությունը  մեկ ձայն ավե՞լ ունի խորհրդարանում, թե՞ պակաս»,-հարցին «Հանրապետություն» կուսակցության ակտիվիստ Սիմոնյանն ասում է. «Կարծում եմ, աշնանն իմ այդ մեկ ձայնը լուրջ նշանակություն է ունենալու իշխանափոխության գործում»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2156 դիտում

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը