«Ես գյումրեցի եմ: Ես ամենալավն եմ»

04/07/2017 schedule19:16

Կարելի է բազմաթիվ հիմնավորումներ բերել, թե ինչու հայկական կինոն միջազգային կինոփառատոններին, որպես կանոն, հետաքրքրության չի արժանանում: Չի բացառվում, որ կա՛մ կինոքննադատներն են անճաշակ, կա՛մ ժյուրիի անդամները դեռ պետք է հասունանան՝ հայկական կինոն գնահատելու համար, կա՛մ, որ շատ հավանական է, չգնահատված ռեժիսորների գործերը, դիցուք` Սարիկ Անդրեասյանի՝ «Օսկարին» ներկայացված ու մերժված «Երկրաշարժը», միջազգային հանրությանը հասու կլինի հարյուրամյակներ անց:

Սակայն իրական պատճառը, կարծես, չափազանց պարզունակ է:

Կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, պրոդյուսեր Արմեն Գասպարյանը մասնակցել էր Կաննի 70-րդ կինոփառատոնին: Այսինքն՝ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ. ազգությամբ հայ, կիսավեր Գյումրիից ռեժիսոր է մեկնել Կաննի կինոփառատոնին, այնտեղ նրա «Բանալիներ» խաղարկային ֆիլմի սցենարով Հոլիվուդում արդեն նկարահանումների նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ֆիլմն էլ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայով է: Աննշան մի դետալ. ֆիլմի սցենարն արժանացել է միջազգային հեղինակավոր կինոընկերությունների հետաքրքրությանը, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնում այն ինչ-որ մի դարակում է, չի բացառվում՝ փոշու պատկառելի շերտի տակ: Բայց սա միակ աննշան դետալը չէ:

- Պարոն Գասպարյան, մինչ Կանն հասնելը ֆեյսբուքյան Ձեր էջում ներկայացրել էիք, մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարության անհասկանալի վերաբերմունքը Ձեր նախագծին. միջազգային հավանության արժանացած սցենարը, ընդ որում, Ցեղասպանության թեմայով, պետական ոչ մի աջակցություն չստացավ:

- Նախ՝ մինչեւ սցենարը Կաննի կինոփառատոնի Marche du Film-ին ( սա կինոարտադրանքի աշխարհի ամենախոշոր շուկան է) ներկայացնելը, այն որոշակի ճանապարհ է անցել: Ես Կաննի փառատոնի հավատարմագիր ստացա՝ ունենալով Ֆրանսիայի կողմի հետաքրքրվածությունը: Իսկ Կաննի կինոփառատոնն անց է կացվում Ֆրանսիայում: Ես մշակույթի նախարարության աշխատաոճի փորձագետ չեմ, քանի որ հոգեպես առողջ յուրաքանչյուր մարդու համար այն հասկանալն անհնար է: Իմ սցենարն ինչ-որ տեղ ընկած է կինոկենտրոնի գզրոցներում: Գուցեեւ խնայողության նկատառումներով՝ սցենարն օգտագործվել է իբրեւ զուգարանի թուղթ: Հատկապես որ՝ սցենարը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին է:

- Մի առիթով խոսել էիք կինոյում ատկատների մասին: Օրինակ՝ Ռուսաստանում՝ 40 տոկոս, Հայաստանում՝ 10: Գուցե Ձեր սցենարի համար գումարներ գտնվեին, եթե պետության հետ գործարքի մե՞ջ մտնեիք:

- Այս դեպքում խոսքը ատկատի մասին չէ՝ իբրեւ հայաստանյան կոռումպացված տնտեսության հիմնական բաղադրիչի: Խոսքը ատկատի ձեւի մասին է, որն ինձ ձեռք չի տալիս: Ռուսիայում ատկատը տրվում է ծրարով: Սա ընդունելի տարբերակ է: Հայաստանում ատկատը նկարահանող տեխնիկայով է, որն ինձ ձեռք չի տալիս բացառապես տեխնիկական պահանջներին անհամապատասխանությունից: Խոսքը իմ «Հայկական հաց» եւ «Վերջին քաղաքը» ֆիլմերի մասին է: Երկար ժամանակ Հայաստանում չեմ բնակել եւ չգիտեի՝ կինոյի ֆինանսավորումն ինչ սկզբունքներով է իրականացվում: Սկզբում ինձ թվաց՝ գործ ունեմ տոտալիտար աղանդի կամ ինչ-որ փակ ակումբի հետ, որտեղ տանել չեն կարողանում ուրիշ մարդկանց: Բայց հետո հասկացա հետեւյալը՝ երբ դիմում ես տարվա սկզբին, քեզ ասում են՝ դեռ փող չկա: Դիմում ես տարվա կեսին, փողերն արդեն բաշխվել են: Իսկ տարվա ավարտին արդեն փողերը վերջանում են: Եվ այս համակարգն անխափան աշխատում է: Այստեղ ոչ մեկին չի հետաքրքրում ֆիլմի որակը, միջազգային արձագանքը եւ այլն: Գլխավորը հաշվապահական ճիշտ հաշվետվությունն է: Կարո՞ղ եք ասել վերջին 25 տարիներին պետության փողերով նկարահանված գոնե մեկ կինոնկար, էական չէ՝ խաղարկային կամ վավերագրական, որը գոնե ինչ-որ ռեզոնանս ունենար:

- Կանն էր մեկնել հայկական պատվիրակություն ( մշակույթի նախարարությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին այդ նպատակով հատկացրել էր 13 մլն 325 դրամ) : Ձեր սցենարը հաջողություն ունեցավ, հայկական տաղավարը վերադարձավ, ինչպես միշտ, առանց կոնկրետ արդյունքի: Ստացվում է, որ պետական միջամտությունը ավելի շուտ խանգարու՞մ է, քան օգնում:

- Անկեղծ ասած՝ շատ ուրախ եմ, որ չստացա պետական ֆինանսավորում: Ինչ-որ ձեւով դա անմիջապես անդրադառնում է աշխատանքիդ որակի վրա: Դա ինձ կհավասարեցներ այն ստորակարգ ու խղճուկ իրավիճակին, որում հայկական կինոն է: Ես գիտեմ հայ իսկական հանդիսատեսի կարծիքը կինոյի որակի մասին: Իսկ երբ ինքս եմ ինչ-որ բանի հասնում, նրանք, ովքեր պարզ հիմարության ու ագահության բերումով՝ իրենց կինոյի մենեջմենթի վարպետներ են կարծում, ինձնից միայնակ հերոս են կերտում: Կանն մեկնելուց առաջ ֆրանսիական դեսպանատանը զարմացան. ես ավելի ներկայանալի փաթեթ ունեի՝ մտադրությունների արձանագրություն, պայմանագրեր, երաշխավորագրեր եւ… պետական ոչ մի աջակցություն: Որքան էլ տարօրինակ է, այնպիսի լուրջ վայրերում, որպիսին է Կաննի փառատոնը, այդ ամենն աշխատում է իմ օգտին: Հայկական պատվիրակությունն առաջին տարին չէ, որ մեկնում է Կանն՝ հարկատուների հաշվին, բայց առանց որեւէ արդյունքի: Ավելին, ես ավերված Լենինականից եմ ու գնում եմ միայնակ: Սա էլ է աշխատում իմիջի վրա: Կաննում, international village-ում, 220 տաղավար է: Նրանցից մեկը՝ հայկական: Դա ոչ մեկին ոչինչ չի ասում: Իսկ ես արդեն պատրաստված էի գնացել: Եվ արդյունքն էլ, հետեւաբար, այլ էր:

- Նշեցիք, որ գնացել եք ավերված Լենինականից: Դուք Ձեզ ներկայացնում եք իբրեւ գյումրեցի ռեժիսոր, Գյումրին առանձնացնում եք Երեւանից: Մշակութային առումով՝ գուցե, սակայն Գյումրին առանձնանում է նախ եւ առաջ քաղաքական առումով. Գյումրին ընդդիմադիր քաղաքի համարում ունի: Այն դեպքում, երբ 88-ի երկրաշարժից հետո Գյումրիում դեռեւս 4500 անօթեւան կա, աղքատություն ու արտագաղթ:

- Այն, որ Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է, գաղտնիք չէ: Իսկական գյումրեցուն ոչ մեկի հետ չես շփոթի: Առանց Գյումրի՝ չկա Հայաստան: Հաճախ են ասում, որ 88-ի երկրաշարժը տեխնոգեն պայթյուն էր: Եթե դա այդպես է, ապա Լենինականը պատահականորեն չի ընտրված: Ոչնչացնելով Լենինականը՝ կոտրել են Հայաստանի ողնաշարը: Ես համոզված եմ, որ Գյումրիի այսօրվա իրավիճակը հատուկ ծրագիր է: Ժառանգաբար արհեստավորների քաղաքում աղքատության, գործազրկության ու արտագաղթի ամենաբարձր մակարդակն է: Բայց դուք ոչ մի անգամ Գյումրիում չեք տեսնի անփույթ հագնված մեկին: Գյումրին վերջնականապես չի վերականգնվում, որովհետեւ նրանից վախենում են: Հարց է առաջանում՝ ինչու՞ են ընտրությունների շեմին թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը ծնկաչոք սողում Գյումրի: Ի՞նչ են նրանք ակնկալում այդ խեղճ, քանդված քաղաքից: Որովհետեւ սոցիալական պայմանները մեզ վրա չեն անդրադառնում: Գյումրեցի Գյուրջիեւն ասում էր.« Ես Գյուրջիեւն եմ: Ես երբեք չեմ մեռնի»: Հետեւաբար, ես գյումրեցի եմ, ես ամենալավն եմ: Այցելեք Կոմիտասի անվան Պանթեոն: Այնտեղ ամփոփվածների կեսը գյումրեցի է: Երբ հպարտանում եք օլիմպիական ոսկով, ապա եկեք Գյումրի ու տեսեք, թե ինչ պայմաններում են նրանք մարզվում: Չկա ոչինչ, որ կարող է ազդել լենինականյան ոգու վրա:

- Անցյալ տարի Թուրքիայում, Աթաթուրքի գերեզմանի մոտ, երդվել էիք, որ «Բանալիներ» ֆիլմը նկարահանվելու է, եւ բյուջեի մի մասը հոգալու է թուրքական կողմը: Իսկ հայկական կողմի մասնակցության մասին որեւէ երդում չէի՞ք տվել:

- Թուրքիան պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Եվ շատ կարեւոր է, որ Թուրքիան եւս մասնակցի կինոնկարի աշխատանքներին: Թուրքական օրենքներով՝ Թուրքիան միջոցներ է հատկացնում բացառապես թուրքական ֆիլմերի համար: Կաննում թուրքական պատվիրակության հետ համաձայնություն ձեռք բերվեց համատեղ դիմել Eurimage: Իսկ հայկական կինոստուդիան չափազանց գռեհիկ ու թշվառ է՝ երդվելու համար:

- Այդուհանդերձ, Ձեզ 200 000 դրամ ճանապարհածախս չտված հայկական կողմը այժմ, համաձայն ձեռք բերված պարտավորվածության, պետք է վճարի ֆիլմի ընդհանուր բյուջեի 10 տոկոսը

- Ունենք պայմանավորվածություն 20 տոկոսի մասով՝ 1 միլիոն բյուջեի դեպքում: Հետո արդեն լրացուցիչ բանակցություններ պիտի տարվեն: Հայաստանի մասնակցությունը խորհրդանշական է. Ֆրանսիայի համար դա սուրճի ու կրուասանի գումար է: Իսկ նախագիծը, հիմնականում, ֆրանսիական է: 5 միլիոն եվրո՝ առանց աստղերի հոնորարների: Դրան գումարած՝ նաեւ հոլիվուդյան Fish Corp ընկերության հետաքրքրվածությունը: Այս նախագիծը հնարավորություն է տալիս հայկական կինոյին ընդգրկվել համաշխարհային կինոգործընթաց: Եվ այս նախագիծը կկայանա՝ առանց հայկական մասնակցության:

Լիլիթ Ավագյան

Տպել
5898 դիտում

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ