Էջը փակված չէ. Քոչարյանը կռիվ է տալիս ժամանակի դեմ

05/07/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 7-ի համարում

Հարցազրույց Արամ Զ. Սարգսյանի հետ

- Պարոն Սարգսյան, որոշ վերլուծաբանների կարծիքով՝ հունիսի 16-ի միացյալ ընդդիմության հանրահավաքն այդ ֆորմատով ընդդիմության վերջին քաղաքական ակցիան էր: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր այդ ֆորմատն իրեն այլեւս սպառել է, եւ կա վերադասավորումների անհրաժեշտություն: 

- Անկեղծ ասած, ընդդիմադիր դաշտի գոյություն ունեցող ֆորմատի փոփոխության որեւէ նախադրյալ ես ներկա պահին չեմ տեսնում: Ընդդիմությունը համագործակցել է այդ ֆորմատով եւ այսօր էլ շարունակում է համագործակցել: Խնդիրը ոչ թե ֆորմատների, այլ մարտավարության ձեւի ու բովանդակության մեջ է: Իշխանափոխության հասնելու ընդդիմության պայքարի ձեւը համաժողովրդական շարժումն է, եւ պայքարի այս ձեւը պետք է մնա նույնը, որովհետեւ միայն այս ճանապարհով է հնարավոր հերթական քայլը կատարել դեպի ժողովրդավարություն: Ինչ վերաբերում է պայքարի բովանդակությանը, ապա այս առումով փոփոխություններ անհրաժեշտ են:

Անցած ժամանակահատվածում, բովանդակային առումով, իշխանափոխության պահանջի հիմնական մեխանիզմ դիտվում էր վստահության հանրաքվեն: Այսօր միայն վստահության հանրաքվեն  բավարար չէ. այդ շրջանակը պետք է ընդլայնվի, սկսած կոռուպցիայի դաշտից, դատական համակարգի ապօրինություններից, ներառելով ողջ սպեկտորը՝ տնտեսություն, սոցիալական վիճակ եւ այլն: Ու այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը: Ուստի, այսօր ընդդիմությունը կարիք ունի ոչ թե ֆորմատների վերաձեւման, այլ իր պայքարի բովանդակային ուղղությունների վերանայման, որն անպայմանորեն արվելու է՝ այդ պայքարի մեջ ներգրավելով հասարակության բոլոր շերտերին: 

- Տեսակետ կա, թե քանի որ ընդդիմությունը չկարողացավ ուղղորդել հասարակության մեջ կուտակված դժգոհության լուրջ լիցքը, ուրեմն, դա կարող է պարպվել՝ ստեղծելով վրիժառուների խմբեր, որոնք էլ կգլխավորեն ժողովրդական դժգոհության ալիքը:

- Նախ՝  խոսենք կարողանալ-չկարողանալու մասին: Իսկ իշխանությունը կարողացա՞վ... Եթե իշխանության կարողանալը միայն իշխանությունը պահելն էր, ապա, այո, կարողացավ: Եթե  ընդդիմության խնդիրը միայն իշխանափոխություն իրականացնելն էր, ապա, այո, ընդդիմությունը չկարողացավ: Սակայն ընդդիմության գործողությունները լուրջ առաջընթաց քայլ էին դեպի ժողովրդավարությունը, որովհետեւ հասարակության առավել լայն զանգվածներն սկսեցին հասկանալ, թե ինչ են օրենքն ու ժողովրդավարությունը: Ինչ վերաբերում է վիժառությանը, ապա  այդ ճանապարհով երկիրը ոչ մի տեղ չի հասնի: Ես ինքս դեմ եմ նման քայլերի, քանզի սեփական մաշկիս վրա եմ զգացել վրիժառության եւ ահաբեկչության հետեւանքները: Չնայած Հայաստանն այնպիսի երկիր է, ուր ոչ մի բան պետք չէ բացառել, այդուհանդերձ, ընդդիմության պայքարի ձեւը պետք է մնա անփոփոխ՝ համաժողովրդական շարժմամբ իշխանափոխության հասնելը:

Միայն այդ պարագայում Հայաստանը կկայանա որպես ժողովրդավարական պետություն: Եւ ես իսկապես այսօր բարի նախանձով եմ նայում գումարների այն հոսքին, որ գալիս է Վրաստան, ու կտեսնեք, թե մոտ ապագայում այդ երկրում ինչ փոփոխություններ տեղի կունենան: Այդ գումարները միանշանակ կգային նաեւ Հայաստան, եւ այսօր մեր երկրի մասին բոլորովին այլ կերպ կխոսեին, եթե Ռոբերտ Քոչարյանն այսքան համառորեն չկառչեր իր աթոռից: Մինչդեռ նա, կառչելով այդ աթոռից, ընդամենը կռիվ է տալիս ժամանակի դեմ: Քոչարյանն իր մտածելակերպով եւ գործելաոճով վաղուց մնացել է 19-րդ դարի վերջում եւ զուր կռիվ է տալիս ժամանակի դեմ՝ չհասկանալով, որ մինչ օրս որեւէ մեկը ժամանակին չի հաղթել: Քոչարյանի ժամանակը սպառվել է, եւ նա պետք է հեռանա: Եւ այն, որ նա ակնհայտորեն մեր ժամանակների գործիչ չէ, ցույց տվեց անգամ Ստրասբուրգում նրա ունեցած ելույթը, որտեղ նա խոսեց որպես 19-րդ դարի ազգայնական եֆրեյտոր:

- Պարոն Սարգսյան, ասացիք, որ Քոչարյանը համառությամբ պահեց իշխանությունը: Ի՞նչն է խանգարում ընդդիմությանը՝ նույնքան համառություն ունենալ եւ վերցնել այդ իշխանությունը:

- Խնդիրն այն է, որ մեր երկրում քաղաքական գործունեության համար որեւէ խաղի կանոն չի գործում: Այսինքն, եթե ընդդիմությունը գործում է սահմանադրական դաշտում, եւ նույնիսկ այդ պայմաններում ընդդիմությանը ձերբակալում, կալանավորում են, տեղերում տանում են տոտալ ոստիկանական աշխատանքներ, արգելում են մարդու ազատ տեղաշարժը, որի նախադեպը երբեւէ Հայաստանում չի եղել, այդ ամենը նշանակում է, որ խաղի որեւէ կանոն այս երկրում չի գործում: Ուստի, նման իրավիճակում իշխանությունն ընդդիմությանը թողնում է միայն մեկ ճանապարհ՝ զինված ապստամբության դիմելու ճանապարհը: Այլ ճանապարհ իշխանությունը չի թողնում, քանզի քաղաքական պայքարի առաջին բեմը՝ ընտրությունները, խախտված են, քաղաքական պայքարի երկրորդ բեմում՝ խորհրդարանում ընդդիմության ցանկացած ձեռնարկ ուղղակի սվիններով է ընդունվում:

Էլ չեմ խոսում այն մասին, որ կոալիցիայի որոշ, մտավոր թույլ ունակություններ ունեցող ներկայացուցիչներ փորձում են անգամ ծաղրի ենթարկել ընդդիմության մոտեցումները՝ դրանով արժանանալով վսեմաշուք Քոչարյանի համակրանքին եւ լրացուցիչ «գծերի»: Այսինքն, ընդդիմության առաջ փակված են քաղաքական պայքարի բոլոր ձեւերն, ու այս պարագայում չի կարելի ասել, թե ընդդիմությունն անհրաժեշտ համառություն չունեցավ: Կրկնում եմ՝ մեզ թողնված էր միայն զինված ապստամբության տարբերակը, որը մեզ համար մերժելի է: Մեր ճանապարհը հստակ քաղաքական է, եւ այդ ճանապարհով Ռ.Քոչարյանի վարչախումբը հեռանալու է, որ Հայաստանում անշրջելի դառնան ժողովրդավարական գործնթացները:  

- Ի դեպ՝ խորհրդարանի մասին. սեպտեմբերին ընդդիմությունը վերադառնալո՞ւ է խորհրդարան:

- Կոնկրետ մեր կուսակցության պատգամավորները խորհրդարան վերադառնալու որեւէ մտադրություն չունեն: Իսկ ինչ վերաբերում է մեզ խորհրդարան հրավիրելու կանչերին եւ սպառնալիքներին, ապա մեզ սպառնալ կամ վախեցնել հնարավոր չէ: Մեր վախը չափած է, իրենք թող իրենց համար վախենան, որովհետեւ իրենց էջը փակված է: Ես անգամ վստահ եմ, որ մի տասը տարի անց դպրոցական դասագրքերում այս իշխանության ներկայացուցիչների մասին գրվելու է շատ խիստ: Եւ, թերեւս, ես կլինեմ այն մարդկանցից մեկը, ով կփորձի որոշակիորեն մեղմել նրանց տրված գնահատականները:

- Պարոն Սարգսյան, մասնավորապես իշխանափոխության ժամկետների հարցում՝ ձեր կանխատեսումները համառորեն չեն իրականանում, որի պատճառով ձեզ անգամ համարեցին քամի տատանող: Ի դեպ, ի տարբերություն ձեր մատնանշած բոլոր ժամկետների, ընդդիմադիր որոշ ուժեր կարծես թե պատրաստվում են 2008-ի հերթական ընտրություններին:

- Նախ՝ քամիների մասին. քամի տատանում են այն մարդիկ, ովքեր իրենց դիրքորոշումն օրվա մեջ մի քանի անգամ փոփոխում են, քամի տատանում են նրանք, ովքեր ուրիշների արածը փորձում են վերագրել իրենց եւ հերոս ներկայանալ, քամի տատանում են նրանք, ովքեր կառչել են իրենց աթոռներից: Իսկ ես իմ առաջ խնդիր եմ դրել՝ 21-րդ դարը պետք է լինի Հայաստանինը, ինչպես ուզում էր եւ ինչպես փորձեց անել Վազգեն Սարգսյանը: Իսկ դրան հասնելու ճանապարհին պետք է ազատվել այս  ծանր բեռից, այս չարորակ ուռուցքից, որն այսօրվա իշխանությունն է: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ցանկացած քաղաքական գործիչ իր համար պետք է ֆիքսի այն ժամանակը, որի ընթացքում պետք է հասնի իր առջեւ դրված խնդիրների իրականացմանը: Ընդդիմությունը եւս իր համար պետք է ֆիքսի ժամանակ, թե երբ է հաղթելու, եւ ամեն ինչ պետք է անի՝ այդ ժամանակում հաղթելու համար: Ինձ մեղադրել, որ ես ամեն ինչ չեմ արել, որ երկրում տեղի ունենա իշխանափոխություն՝ ճիշտ չի լինի:

Ես արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ անել ու շարունակելու եմ անել: Ես չեմ համարում այս էջը փակված եւ էլի եմ ասում, որ Քոչարյանը կարող է հեռանալ մինչեւ իր այս տարվա ծննդյան օրը, կարող է հեռանալ վաղը չէ մյուս օրը, կամ՝ աշնանը: Նախագահական ընտրությունների օրից Քոչարյանը նախագահ չէ. նա այս երկրում ոչինչ չի որոշում, նա չի կարող անգամ մեկ նախարարի, մեկ ոստիկանի տեղափոխել, որովհետեւ այդ պարագայում նրա ողջ բուրգը կփլվի: Այսօր իշխանության ողջ կազմը թալանով է զբաղված, եւ Քոչարյանը նրանցից որեւէ մեկին մեղադրել չի կարող, որովհետեւ ժամանակին խնդրել է նրանց: Ինքը նախագահ չէ. ինքն ընդամենն այս ընթացքում աշխատում է պահել նախագահի պաշտոնը, եւ ժամանակի մեղադրանքն ու անեծքն իր վրա է լինելու: Իսկ ես ինձ համար Քոչարյանի հեռացման ժամկետ եմ ֆիքսելու մինչեւ սեպտեմբերի 1-ը, հետո՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը, մինչեւ նոյեմբերի 1-ն, ու ամեն ինչ անելու եմ այդ հեռացումը հնարավորինս արագացնելու համար: Որովհետեւ այդ հեռացումը կանխորոշված է:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
2332 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց