Սահմանադրության օրն ու իշխանության զավթումը. չկա մի նորմ, որ խախտված չէ

Որքան էլ Սահմանադրության օրը պետական տոն է համարվում, հանրության կողմից այն նշելու, իմաստավորելու փորձեր տարիներ շարունակ չի կատարվում: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշում է, որ վերջին անգամ Սահմանադրությանը օրը փորձել են նշել 2007 թվականին, սակայն այդ հանրահավաքը սակավամարդ է եղել:

«Շատ քիչ մարդ եկավ: Ավելին, նաեւ իշխանություններն ամեն կերպ հանրահավաքի վայրն անհաջող տեղ տրամադրեցին: Իշխանությունները, կարծես թե, չէին խրախուսում, որ Սահմանադրության օրը նշվի: Ինչի համար՝ որովհետեւ եթե մենք Սահմանադրության օրը նշում ենք, ապա քաղաքացիական հասարակությունն այդ օրվա հետ կապված պետք է բարձրաձայնի սահմանադրական իրավունքի խախտումների մասին»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը: Նա թվում է Սահմանադրության հիմնականում խախտվող նորմերը: Արթուր Սաքունցի խոսքով՝ չկա մի հոդված, որը խախտված չլինի, սկսած ինքնիշխանության, սոցիալական, ժողովրդավարական պետության սկզբունքներից, գրեթե բոլորը ոտնահարված են:

«Իշխանության զավթումը մի խմբի կողմից, որն անթույլատրելի է Սահմանադրության նորմ է, կյանքի իրավունքը խախտված է, որովհետեւ 10 հոգի սպանվել է, մարդիկ ՔՀԿ-ներում են մահանում, որովհետեւ պատշաճ քննություն չի կատարվում, սեփականության իրավունքը խախտված է: Չկա մի այնպիսի իրավունք, որի հետ կապված մենք ուրախությամբ նշենք, բայց մենք կնշեինք Սահմանադրության օրը եւ կանդրադառնայինք, իհարկե, այն խայտառակ վիճակին, որում մենք ապրում ենք: Սահմանադրությունը չի դարձել մեզ համար ուղենիշ, այլ այն դարձել է թղթի կտոր»,- նշեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը Հայաստանի իշխանական համակարգը բաժանում է երկու մասի՝ ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի կառավարման տարիների: ՀՀԿ-ի դեպքում՝ նկատում է, որ այդ ուժը հանդես է եկել տարբեր նախագահների դեմքով: «ՀՀՇ-ն, որը գործել է պատերազմական, ծանր պահին պետության մարմիններ էր ստեղծում, որը, ցավոք սրտի, 1995 թվականի հանրաքվեի, Դաշնակցություն կուսակցության արգելման, 1996 թվականի ընտրության հետ կապված խնդիրներ ունեցավ: Ըստ էության՝ 25 տարվա գերակշիռ մասը ՀՀԿ-ն է իշխել: Այս ժամանակը բավարար էր, որ ինքն ուղղեր իրավիճակը, բայց չի ուղղել, այլ ընդհակառակը՝ ավելի է խորացրել: Եթե ՀՀՇ-ի ժամանակ կար պատերազմ, ապա մյուս ժամանակահատվածում պատերազմ չի եղել, այլ իշխանությունն իր քաղաքականությամբ է հանգեցրել պատերազմական իրավիճակների վերսկսմանը»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ որ դեպքում հանրությունը կտոնի Սահմանադրության օրը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ոչ մի երկրում երբեւէ պատմության մեջ չի եղել մի փաստ, որ առանց մարդկանց այդ երկրում Սահմանադրությունը կենդանի ուժ ստանա: Չկա առանց մարդկանց: Հանրությունը պետք է իր հավաքական կամքով հանդես գա որպես Սահմանադրության պաշտպան: Սա է հիմնականը: Եթե մենք մեր Սահմանադրությունը չենք պաշտպանում, ապա Սահմանդրությունը դառնում է առ ոչինչ: Իսկ այն երկրներում, որտեղ Սահմանադրության օրը տոնում են, Սահմանադրությամբ ապրում են, այնտեղ Սահմանադրությունը պաշտպանում է հենց հանրությունը»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա հետ կապված: «Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն»,- ասված է ուղերձում:

Տպել
4806 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը