ՔԿՀ-ում Մեխակ Հարությունյանի սպանության փորձի քրգործով մեղադրյալներ կան

05/07/2017 schedule19:13

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով կալանավորված Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներ կան:

Այս մասին մեր զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Թե քանիսն են նրանք եւ ովքեր են, պաշտպանը չցանկացավ պատասխանել:

Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձն իրականացվել է սույն թվականի մարտի 25-ին՝ «Արմավիր» ՔԿՀ-ում: «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել նրան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո, վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Մեր տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Մեզ հաջողվեց ճշտել, որ մեղադրյալներից մեկը հենց նա է:  Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Այս տեղեկությունը, սակայն, մեր զրույցում հերքեց Նորատուսցի Ալիկի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:

Ինչ վերաբերում է մայր գործին՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությանը, ապա մեղադրյալի պաշտպան Ռուստամ Խաչատրյանն ասաց, որ շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: Մինչ դա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի նախագահին: «Միջնորդության մեջ փաստերով հիմնավորել եմ, որ սխալ է որակավորված պաշտպանյալիս կատարած գործողությունները, որովհետեւ  ոչ թե Մեխակ Հարությունյանին պետք է մեղադրեին ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), այլ՝ ՀՀ ՔՕ 108 հոդվածով (անհրաժեշտ ինքնապաշտպանություն): Անձը պաշտպանվել է, այժմ սպասում ենք միջնորդության պատասխանին»,- ասաց պաշտպանը: Հարցին, այսինքն Մեխակ Հարությունյանը պնդում է, որ ինքնապաշտպանվե՞լ է, Խաչատրյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Հայկ Հակոբյանն իր վրա զենք է բարձրացրել, դրա համար նա դիմել է այդ քայլին»: Նա ասաց, որ Մեխակ Հարությունյանը ցուցմունք է տվել, նաեւ առերեսումներ են եղել, բայց թե ում հետ՝ չասաց: Այս փուլում պաշտպանն այլ հարցերի չպատասխանեց:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել: Սպանության մեջ մեղադրվում է Նորատուսի բնակիչ, 19-ամյա Մեխակ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նա Նորատուսի գյուղապետի եղբոր՝ Չոլի շուն մականունով հայտնի Արտակ Հարությունյանի որդին է: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9728 դիտում

«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար»․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել

Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը

Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին

Հեռուստաաշտարակը փոխել է գույները մեր հյուրերի պատվին և ի նշանավորումն Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի

Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահը․ լուսանկարներ, տեսանյութ

Հայաստան է ժամանել Սան Մարինոյի ԱԳ, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարարը

Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման

ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն

Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը

Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք․ լուսանկարներ

Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան. տեսանյութ

Հուսով եմ՝ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամությանը. Խաչատուրյան

Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դրոն-շոու՝ նվիրված նվիրված ԵՔՀ գագաթնաժողովին

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը

Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան. լուսանկարներ

Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը

Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով

Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ

Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանում է. լուսանկարներ

Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում, որովհետև իրական մտքերը մեկը մեկից մարազմատիկ են. Մանավազյան

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ժամանել է Երևան. լուսանկար

Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը

Կանադայի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է՝ տպավորված է տարածաշրջանի կայունությանն ուղղված քայլերով

Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետը. նրան դիմավորել է ՀՀ նախագահը. լուսանկարներ

Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու

Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը. լուսանկարներ

Նորվեգիայի Թագավորության վարչապետը ժամանել է Երևան

Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը

Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը

Մեր ժողովուրդը գիտի, թե հունիսի 7-ին ձեր բաժանած «շըլվարները» որտեղ կհագցնի. Հարությունյան

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Երևանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը. լուսանկարներ

Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետը

Ինստագրամիս հետեւորդների թիվը հատեց 900 հազարը. գրոհում ենք 1 միլիոնը. վարչապետ

Փաշինյանը և Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները. լուսանկար

Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը