Որպես պետություն ունենք վստահության լրջագույն ճգնաժամ. Փաշինյանը՝ Արամյանին (տեսանյութ)

Ազգային Ժողովի այսօրվա արտահերթ նիստում, երբ քննարկվում էր 2016 թվականի պետական բյուջեի կատարողականը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին դիմելով՝ ասաց, թե զարմացած է, որ կառավարությունը վերլուծել է թե՛ ԵՄ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում ինչ է կատարվում, բայց հաշվետվության մեջ ապրիլյան պատերազմին ոչ մի անդրադարձ չի արվել:

«Բա 2016 թվականի մեր տնտեսության մակրոտնտեսական եւ ընդհանրապես տնտեսական միջավայրի վրա պատերազմն ի՞նչ ազդեցություն է թողել: Չեք կարծում, որ սա պետք է լիներ մեր վերլուծության թիվ մեկ խնդիրը նաեւ ռազմավարական առումով: Մեր տնտեսությունն ինչքանով է պատրաստ իր վրա կրել պոտենցիալ եւ իմ կարծիքով՝ անխուսափելի պատերազմի բեռը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ եւ հարցրեց, թե պատերազմի ազդեցությունն ինչպիսի՞ն պետք է լինի տնտեսության վրա:

«Այդքան ասվում էր, որ այս ապրիլյան պատերազմից հետո միլիարդների ծախսեր են արվել, ամրացվել է եւ այլն, եւ այլն, բա ՀՆԱ-ի մեջ դա չի երեւացե՞լ: Մենք 0.2 տոկոս տնտեսական աճ ունենք»,- ասաց պատգամավորը՝ մեջբերելով կառավարության կազմած հաշվետվությունից մի հատված, որտեղ ներկայացված է ներդրումների ծավալը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատերազմի տարում դրամական փոխանցումները պատմական ամենացածր շեմին է հասել: «Սրանով արձանագրում ենք, որ պատերազմի տարում մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամ որպես պետություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ֆինանսների նախարարն ասաց, որ մեծ կոռելյացիա կա Ռուսաստանի դաշնության տնտեսության եւ Հայաստան եկող տրանսֆերտների միջեւ, եւ եթե այնտեղ կան բացասական զարգացումներ, ապա այն Հայաստանի տնտեսության վրա անդրադարձ ունենալու է: «Երկիր փոխանցումների վարքագծի վրա ինչքան է ազդում ապրիլյան պատերազմը եւ ինչքան չի ազդում, դժվար է գնահատել: Այդ դեպքում ես էլ հակառակ տեսակետն եմ ասում՝ ապրիլյան պատերազմն էր հենց հիմնական խնդիրը, որ մենք ունեցանք 11 տոկոս եւ ոչ թե ունեցանք 15 կամ 20 տոկոս անկում, որովհետեւ Ռուսաստանի տնտեսությունում մենք պետք է հաշվի առնենք, որ բացի նրանից, որ տեղի է ունեցել տնտեսական աճ, նաեւ փոխարժեքն է արժեզրկվել էապես»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ դժվարանում է ասել իրականում ավելի շատ են եղել փոխանցումները, թե՝ քիչ:

Անդրադառնալով հաշվետվության մեջ առկա վերլուծության մեջ քառօրյա պատերազմի հատվածի բացակայությանը, ֆինանսների նախարարն ասաց, որ բյուջեի հաշվետվությունը կատարողական է, թե ինչ է պլանավորվել եւ ինչ է արվել նախորդ տարում: «Ձեր ասածը մի գուցե կարելի է անել, բայց  իմ կարծիքով դա բյուջեի հաշվետվությունից դուրս է, բայց կարեւոր է, որ մենք հետագայում այլ վերլուծություն կատարենք եւ տեսնենք թե դա ինչ ազդեցություն է թողնում»,- ասաց Վարդան Արամյանը:

Արձագանքելով նախարարի պատասխաններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վարդան Արամյանը նոր վարկած առաջ քաշեց, որը բյուջեի կատարողականում նույնպես ներառված չէ: «Բյուջեի տարեկան հաշվետվության հիմնական խնդիրը ինչպես դուք եք ձեւակերպում՝ մակրոտնտեսական, միկրոտնտեսական, տնտեսական եւ քաղաքական միջավայրը վերլուծելն է: Հիմա եթե դուք այստեղ գրել եք, որ տարածաշրջանային զարգացումներն ազդեցություն են թողել, Ամերիկայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ազդեցություն են թողել, մենք չգիտենք, թե ապրիլյան պատերազմը մեր տնտեսության վրա ինչ ազդեցություն թողել: Կառավարությունն այդ վերլուծությունը չի արել: Սա ինչո՞վ է վատ՝ մենք չգիտենք հաջորդ անխուսափելի պատերազմի ժամանակ ինչ ծանրաբեռնվածություններ է կրելու մեր տնտեսությունն ու պետությունը պատրաստ է այդ ծանրաբեռնվածությունը կրել, թե՞ չէ; Եթե չէ, մենք ինչ պետք է անենք, որ ինքը կարողանա այդ բեռն իր ուսերին կրել եւ շատ վատ է, որ այդ վերլուծությունը չկա»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Վարդան Արամյանը նշեց, որ ֆինանսների նախարարությունն այդ վերլուծությունը չունի, բայց պաշտպանության ոլորտում նախատեսված ծախսերը ամբողջությամբ կատարվել է:  

Տպել
5323 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին