Ալիեւի ռեժիմը չի կարող երկարաժամկետ պատերազմի մեջ մտնել. Forbes

Forbes-ը հրապարակել է Եվրասիական հետազոտական եւ վերլուծական ինստիտուտի անդամ Մովսես Տեր-Հովհաննիսյանի հոդվածն Ադրբեջանի տնտեսության եւ շփման գծում բռնությունների ավելացման հեռանկարի մասին. 

«Մայիսի 18-ին Ադրբեջանն արժանացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ռուսաստանի արտգործնախարարության զայրույթին, երբ խախտեց անցած տարի ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Դրանք, որպես կանոն, չեզոք կառույցների հազվադեպ հասցեական դատապարտումներն էին: Ադրբեջանն իսրայելական արտադրության Սպայկ հրթիռով ինքնահռչակ ԼՂՀ հակաօդային պաշտպանության համակարգ էր շարքից հանել: Մինչեւ այդ Բաքուն հայկական կողմին մեղադրում էր սահմանի երկայնքով հրադադարը խախտելու մեջ եւ պնդում էր, որ 1988-ից Ադրբեջանում հայերի օգտին գործող լրտեսական ցանց է բացահայտել:  

Ադրբեջանը բռնության ավելացման վերաբերյալ նման մեղադրանքներ էր ներկայացնում նաեւ 2015-ի կեսին, երբ ադրբեջանական ազգային արժույթը՝ մանաթը արժեզրկվեց: Այդ ճգնաժամն էլ նախորդեց շփման գծում 1994-ից ի վեր ռազմական գործողությունների ամենամասշտաբային բռնկմանը:

Ճիշտ նույն շաբաթվա ընթացքում, երբ Ադրբեջանը խոցեց հայկական ՀՕՊ կայանքը, Ադրբեջանի միջազգային բանկը չկարողացավ վճարել 100 միլիոն դոլարի իր պարտքը եւ Նյու Յորքի դատարանում սնանկության մասին հայց ներկայացվեց: Սա շոկային էր, քանի որ Ադրբեջանի միջազգային բանկը հայտարարել էր, թե 2017-ի առաջին քառամսյակում 24%-ով աճել է տարեկան շահույթը: Սրանից առաջ՝ հունիսին եւ հոկտեմբերին ադրբեջանական մեդիան արդեն գրում էր երկրի ամենախոշոր բանկի սնանկացման հավանականության մասին: Խնդիրն այն է, որ բանկը 2 միլիարդ դոլարի վարկ է տվել Ադրբեջանի պետական նավթային գործակալությանը: 

2016-ի դեկտեմբերին S&P համաշխարհային վարկանշային ընկերությունը SOCAR-ի ռեյտինգը գնահատել էր  BB՝ բացասական հեռանկարով: Մայիսի 15-ին՝ ճիշտ նույն օրը, երբ Ադրբեջանը խոցեց ԼՂՀ ՀՕՊ կայանքը, Մուդիսն իջեցրեց Ադրբեջանի միջազգային բանկի արտարժույթով եւ անապահով պարտքերի ռեյտինգը B1-ից մինչեւ Caa3: Որպես այս կազմակերպությունների երաշխավոր՝ Ադրբեջանի վարկային վարկանիշը վերանայվում՝ նվազեցնելու նպատակով: Սա ադրբեջանցիների համար լավ չէ, քանի որ պարտատերերին վարկերը վերադարձնելու ունակության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հարավային գազային միջանցքի նախագծի ֆինանսավորումն ապահովելու համար էր հուսալի միջոցներ պահանջվում: Մինչդեռ մոտենում են ժամկետները, երբ Ադրբեջանի հարեւան եւ տարածաշրջանային դաշնակից Ղազախստանը պետք է վճարի այն կենսաթոշակները, որոնք՝ մոտ 224 միլիոն դոլարով ներդրել էր սնանկացող ադրբեջանական բանկում: 

Վարկային վարկանիշերի նվազումը նավթի եւ գազի արդյունաբերության նվազեցման պայմաններում հանգեցնում է շինարարության ոլորտի անկման եւ գնաճի: Քանի որ երկիրը պայքարում է հայտնի Հոլանդական հիվանդության դեմ (Dutch Disease), Ալիեւների կլանն իշխանությունը պահպանելու համար կախված է նավթային եկամուտներից, նրանք շատ պատճառներ ունեն, որպեսզի փորձեն հանգստացնել ադրբեջանցիներին դրոշի շուրջ հավաքելով: Անցած ապրիլին Ադրբեջանի զանգվածային ագրեսիան տեղի ունեցավ «Պանամական փաստաթղթերի» հրապարակման նախօրեին, որը բացահայտեց՝ Ադրբեջանի առաջին ընտանիքը ներգրավված է բազմաթիվ խարդախությունների եւ օֆշորային պատմությունների մեջ: Պատմությունը չի կրկնվում, բայց հաճախ արձագանքում է: 

Անցյալ տասնամյակում ռազմական ծախսերը տասն անգամ ավելացնելով Բաքուն հարձակողական զինատեսակներ է ձեռք բերել Թուրքիայից, Իսրայելից եւ Ռուսաստանից: Ադրբեջանը, անշուշտ, ուզում է պարզել, թե ինչ կարողություններ ունի այդ ռազմական տեխնիկան: Այս ցանկությունն Ադրբեջանի տնտեսության հնարավոր ճգնաժամին զուգահեռ հնարավորություն է ստեղծում շփման գծում բռնությունների ավելացման համար: Վերջերս Թալիշ գյուղի մոտ 10 տանկի տեղակայումը եւ հեռացումը վերջերս Բաքվի ruse de guerre-ի օրինակն է: Ադրբեջանական զինուժը, այսպես ասած, փորձարկում է ջրերը:

Ալիեւի ռեժիմը չի կարող երկարաժամկետ պատերազմի մեջ մտնել, երբ նրա նավթային ենթակառուցվածքները կարող են հայտնվել վտանգի տակ, այդ պատճառով այն կձգտի ուժի սահմանափակ ցուցադրման՝ նախորդ տարվա պես սահմանափակ բախումների տեսքով: Անցած ապրիլին փոքր տարածքային նվաճումներից ադրբեջանցիների ստացած հոգեբանական ոգեւորությունը շատ ադրբեջանցիների վստահություն է տվել, որ նրանք կարող են գրավել անգամ Երեւանը, եթե պատերազմ սկսվի: Մինչդեռ Հայաստանում մարդիկ վստահ են, որ գյուղերը եւ հողակտորները ռազմական գործողությունների ժամանակ պարբերաբար անցնում են հակառակ ուժերի հսկողության տակ, եւ եթե ռազմական գործողությունները վերաճեն լայնամասշտաբ պատերազմի, դա կարող է բերել բալկանիզացիայի եւ Ադրբեջանի ամբողջական կազմաքանդման: Երկու երկրներում առկա հանրային կարծիքի պատճառով շատ դժվար կլինի ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմի համար բացատրել մարտի դաշտում վճռական հաղթանակի բացակայությունը: Սա, ցանկացած պատերազմի դեպքում առկա անկանխատեսելիության հետ զուգահեռ, նշանակում է, որ սրացումը չի կարելի բացառել»: 

Տպել
12812 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները