Արթուր Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականություն կար. դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում ելույթ ունենալով անդրադարձավ դատախազության տարեկան հաշվետվության վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցադրումներին եւ գնահատականներին: Անդրադառնալով Հաց բերող Արթուր Սարգսյանի խնդրին, Արթուր Դավթյանն ասաց. «Կոռեկտ չեմ համարում Սարգսյանի մահվան շահարկումը, իսկ օրենքի տեսակետից այն թույլատրելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը նկատի ունենալով, որ այդ փաստով քննվում է քրեական գործ»:

Արթուր Դավթյանը նշեց, որ Արթուր Սագսյանի երկրորդ անգամ կալանավորվելու վերաբերյալ դատախազության պաշտոնական կայքում տրվել են մանրամասն պարզաբանումներ: «Առաջին անգամ կալանավորումը որպես խափանման միջոց չի փոխվել միջգերատեսչական հանձնաժողվի եզրակացության արդյունքում: Դեկտեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից խափաման միջոցը Արթուր Սարգսյանի նկատմամբ վերացվել է զուտ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա: Կոնսիլիումի մասնագիտական կարծիքն այդ պահին մեզ հնարավորություն է տվել հետեւության գալու, որ այդպիսի առողջական վիճակով, ըստ էության, հավանականությունը նվազ էր, որ Արթուր Սարգսյանը պատշաճ վարքագիծ չի ցուցաբերի»,- ասաց գլխավոր դատախազն ու նշեց, որ դրանից հետո ընթացակարգը պահելու համար նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն: Ստացած եզրակացության պարզ ուսումնասիրությունը գլխավոր դատախազին ցույց է տվել, որ կոնսիլիումի եզրակացության մեջ կա ներքին հակասություն, որ այդ եզրակացության հետեւություններում համապատասխան հիվանդության նկարագրումը չէր համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան հիմնավորմանը:

Գլխավոր դատախազը շեշտեց, որ այդ ամենից հետո նախաքննությունն իրականացնող մարմինը շատ իրավաչափ որոշում կայացրեց՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին: «Կրկնակի փորձաքննութամբ ավելի հստակեցվեց նախորդ եզրակացությունում առկա բացերը, եւ բացի դրանից, առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց վերջնական եզրակացություն, որի համաձայն Արթուր Սարգսյանի համապատասխան հիվանդություններն ամբողջապես չէին համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը»,- ասաց նա:

Արթուր Դավթյանն ընդգծեց նաեւ, որ ոչ թե մասնագիտական եզրակացությունները հիմք դարձան Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորվելու որոշման համար, այլ դատավարական օրենքի պահանջը:

«Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մանրամասն պարզաբանվել էին, ընդ որում՝ նրա փաստաբանի հետ միասին այս խափանման միջոցի կարգը, պայմանները, դրանք պահպանելու անրաժեշտությունը: Դատավարական այս բոլոր գործընթացներն ապահովելով հանդերձ Արթուր Սարգսյանը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները: Հստակ դատավարական ճանապարհով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր, որ Սարգսյանը պատշաճ ծանուցված լինելով չէր ներկայացել վարույթ իրականացնող մարմնին, ավելին՝ խոչընդոտել էր ծանուցագիրն օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին: Բացի այդ, գործով տվյալներ էին ստացվել նաեւ Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- մանրամասնեց գլխավոր դատախազը:

Տպել
4866 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է