Հայաստանում սեքս կա՞, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Մուկուչյանին

10/07/2017 schedule14:07

Ազգային Ժողովում այսօր սկսվեց «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդման քննարկումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով, որից հետո պատգամավորները նրան հարցեր ուղղեցին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահից հետաքրքրվեց, թե վարչական ռեսուրսի կիրառում բնության մեջ լինո՞ւմ է, թե՞ չէ: «Օրինակ ՊՊԾ գնդի հրամկազմը կարո՞ղ է ընտրողների ցուցակ կազմել եւ ֆաքս անել ՀՀԿ-ի նախընտրական շտաբ: Ասեք ո՞րն է վարչական ռեսուրսի չարաշահումը: Վարչական ռեսուրսի չարաշահումը կատվին է նման, որ ոնց գցում ես պտտվում եւ ոտքերի վրա կանգնում է, կամ էլ ձեր խոսքից հիշեցի Սովետական միության մի հատ շատ հայտնի ասացվածք: Երբ, որ Սովետական միության կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ  Սովետական միությունում սեքս չկա: Հիմա, ձեր ասածով ստացվում է, որ ՀՀ-ում վարչական ռեսուրսի չարաշահում չկա, ընտրակաշառք չկա»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ընտրություններից առաջ ՀՀԿ-ի շտաբի տարածքում փաստաթղթեր էր հայտնաբերվել ընտրախախտումների մասին: «Էս փաստերն ինչի՞ չեք քննել, օրինակ հանձնաժողովը, որտեղ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ապացույցներ կան»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ վարչական ռեսուրսի չարաշահում բնության մեջ կա: Խոսելով ընտրակաշառքի փաստաթղթերի մասին Տիգրան Մուկուչյանն ասաց, որ իրավապահները դրանց հետ կապված քննություն են կատարում:

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Տիգրան Մուկուչյանի պատասխանին՝ ասաց, որ տեսողության հարց է, ընդդիմադիրները տեսնում են վարչական ռեսուրսի չարաշահման խնդիր, իսկ ԿԸՀ-ն դա չի տեսնում: «Հիմա ասում եք՝ փաստաթղթի պծիչկեն ճիշտ չի դրած, այս բանը ճիշտ չի դրած, բայց հիմա դուք կարո՞ղ եք ասել, ի վերջո ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա, նկատի ունեմ՝ ընտրակաշառքը եւ վարչական ռեսուրսի չարաշահումը: Եթե հայտարարում եք, որ չկա, մենք դա կընդունենք որպես ի գիտություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԸՀ նախագահն էլ ասաց, որ ընտրությունների արդյունքների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշման մեջ պատգամավորի վկայակոչած հարցերի պատասխաններն իրենց գնահատականներն ստացել են:

Տպել
3269 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել