Երեկ Արցախում զոհված զինծառայողը անապահով ընտանիքից էր. եղբայրը տարիներ առաջ է մահացել

11/07/2017 schedule11:32

Լուսանկարը՝ news.am կայքից

Երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը Վայոց ձորի Հորբատեղ գյուղի բնակիչ էր, սոցիալապես անապահով ընտանիքից:

Մեր զրույցում Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանն ասաց, որ Վազգենը երկու քույր ունի, որոնք ամուսնացած են, իսկ եղբայրը մահացել է 16 տարեկանում: «Եղբայրը մահացել է ընկերների կողմից զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Վազգենի ծնողները առողջական շատ լուրջ խնդիրներ ուներ, հաշմանդամություն ունեն, չեն կարողանում քայլել: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում»,- ասաց գյուղապետը:

Նա ասաց, որ Վազգեն Պողոսյանը սովորում էր փայտամշակման դպրոցում. «Խելացի ազնիվ երիտասարդ էր: Վաղը կդառնար 20 տարեկան»,- պատմեց Սանդրոսյանը: Խոսելով դեպքի մասին, գյուղապետն ասաց, որ Վազգեն Պողոսյանը զոհվել  դիպուկահարի արձակած կրակոցից:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին ժամը 17:40-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:

Տպել
17341 դիտում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ն արժանացել է THOMSON REUTERS-Ի մրցանակին

Պաղեստինի նախագահը խզել է Իսրայելի հետ բոլոր կապերը

Ռուսաստանի ռազմական նավերը մտել են Ադրբեջանի տարածքային ջրերը

Ջուր չի լինի

Եվրամիությունը հորդորում է ԱՄՆ-ին համաձայնեցնել ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն

Ողբերգական դեպք Տեխասում. բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների դիեր

Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկում այրվում է երկհարկանի տուն. ահազանգ

Պետք չէ մեղադրել ՌԴ-ին Քլինթոնի պարտության մեջ. ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ

Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ

Վթար՝ Գյումրի քաղաքում. կա տուժած

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ նավթի միջազգային գները կաբարձրանան

Թուրքական բանտից փախած հայ մտավորականը պատմել է բանտում անցկացրած օրերի մասին

Վարդավառի տոնին զվարճանքին մասնակցել են նաև մայրաքաղաքի հյուրերը (լուսանկարներ)

Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Էրդողանը քննադատել է մուսուլմանական սրբավայրերի մուտքը սահմանափակելու Իսրայելի որոշումը

Սեւանից ջրառը գյուղացու հոգսը չի թեթևացնում, պետք է լուծել առկա խնդիրները. բնապահպան

Սանկտ Պետերբուրգում առատ կարկուտից հետո փողոցներում դժվարացել է տեղաշարժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանում վերելակի ճոպանները պոկվել են. ներսում քաղաքացիներ են եղել

Վաղը Երեւանում եւ մարզերում լույս չի լինի