Անհամբերությամբ սպասում եմ Բունդեսլիգայում իմ 1-ին հանդիպմանը. Հայկ Գալստյան

11/07/2017 schedule17:22

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ գերմանական «Շտուտգարտի» կիսապաշտպան Հայկ Գալստյանը ոգեւորված է նոր հնարավորությամբ: 1 շաբաթ առաջ 2 տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Շտուտգարտի» հետ, որը 2017-18 մրցաշրջանում հանդես է գալու Բունդեսլիգայում: Armtimes.com-ի հետ զրույցում «Բոխումի» արդեն նախկին ֆուտբոլիստը պատմեց՝ ինչպես է ստացվել տեղափոխությունը:

«Ամառային արձակուրդից վերադառնալուց հետո, երբ 1-ին մարզումներս էի անցկացնում «Բոխումում», ինձ զանգահարեց գործակալս եւ ասաց, որ այսպիսի առաջարկ ունեմ, եւ այդ առաջարկն ինձ շատ դուր եկավ: Շատ ուրախ եմ, որ այս թիմում խաղալու հնարավորություն ունեմ»,- ասաց նա:

«Շտուտգարտի» հետ պայմանագիր կնքելուց հետո լրատվամիջոցները նշում էին, որ տեղափոխության հարցում մեծ դեր է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Հանս Վոլֆը: Մասնագետն անձամբ է հետաքրքրված եղել 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով: Տրանսֆերից հետո նա Հայկին հայտնել է իր ակնկալիքները:

«Խոսել եմ նրա հետ: Նա շատ լավ է տրամադրված իմ նկատմամբ եւ հույսեր է կապում ինձ հետ, իսկ մնացածն արդեն ինձանից է կախված: Պետք է շատ աշխատեմ, որ արդարացնեմ նրա ակնկալիքները: Այս պահին էլ 1-ին թիմի հետ եմ՝ նախապատրաստական հավաքին: Ես նույնպես ակնկալիքներ ունեմ. 1-ին եւ կարեւոր ակնկալիքս այն է, որ 1-ին հանդիպումս Բունդեսլիգայում անցկացնեմ հնարավորինս շուտ»,- ասաց նա:

Հայկ Գալստյանն արդեն 1 շաբաթից ավելի է՝ մարզվում է նոր թիմի հետ, հասցրել է նաեւ հանդիպման մասնակցել: Խաղադաշտ է դուրս եկել հուլիսի 9-ին «Շտուտգարտ Կիկերսի» հետ ընկերական հանդիպման 2-րդ կեսում: Այդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

«Տպավորություններս շատ լավն են, քանի որ այս թիմը Գերմանիայի ամենալավ թիմերից մեկն է: Բացի այդ՝ այստեղ այնպիսի փորձառու ու լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, որ իսկապես տպավորություններս աննկարագրելի են»,- ասաց նա:

Երիտասարդ ֆուտբոլիստը հույս ունի, որ գերմանական ֆուտբոլն իր կարիերայում նույնքան կարեւոր դեր կունենա, որքան Հայաստանի հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերայում: Ձգտելու է նույնպես մեծ բարձունքների հասնել:

«Իհարկե, ուժերիս առավելագույն լարումով կաշխատեմ, որպեսզի կարողանամ հասնել այդ մակարդակին եւ հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնել «Շտուտգարտի» կազմում»,- ասաց նա:

Հայկ Գալստյանը 2016 թվականից հանդես էր գալիս «Բոխումում»: Մինչեւ այդ 2014-16 թվականների ընթացքում խաղացել է «Հոֆենհայմում», ուր էլ 2014 թվականին տեղափոխվել էր «Միկայից»:

Տպել
6345 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»