Պահանջում են դատարան բերել Արայիկ Խանդոյանին եւ հեռացնել փոխգնդապետ Ղազարյանին

12/07/2017 schedule13:21

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված մթնոլորտում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը: Դատական նիստերի դահլիճ բերվեց նաեւ Սեդրակ Նազարյանը, որի ինքնազգացողությունը նիստից առաջ վատացել էր: Այսպիսով դատարան էին բերվել 14 անդամից՝ 12-ը:

Մյուս երկուսը՝ Գագիկ Եղիազարյանը եւ Արայիկ Խանդոյանը, թեեւ, բերվել էին դատարան, սակայն նիստերի դահլիճ չէին բարձրացվել: Նիստը մեկնարկելուն պես Խանդոյանի պաշտպան Արա Ղսրագյոզյանը հայտարարեց, թե որտեղ է իր պաշտպանյալը: Ի պատասխան դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նրանց նկատմամբ նախորդ նիստին սանկցիա է կիրառվել, ուստի դատարան չեն բերվել: Այնուհետեւ դատարանն անցավ ինքնաբացարկի հարցը քննարկելուն: Հարցին, թե ինքնաբացարկի միջնորդություն ունե՞ք, Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց. «Նախորդ նիստին, նիստերի դահլիճում եւ դահլիճից դուրս մեր պաշտպանյալները ենթարկվել են խոշտանգման եւ ծեծի, որը կատարել է փոխգնդապետ Ղազարյանը (խոսքը Ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանի մասին է,-հեղ) եւ նա շարունակում է մեր պաշտպանյալներին դատարան բերել, հավանական է եւ նրանց հետ շփվել․ ես հիմա վստահ չեմ, որ իմ պաշտպանյալը կրկին կենթարկվի խոշտանգումների, ծեծի, թե՝ ոչ»:

Դատարանը նշեց, որ ծեծելու մասով քրեական գործ է հարուցվել, եւ այժմ կատարվում է նախաքննություն: Դատավորը պարբերաբար ընդհատում էր Ղարագյոզյանին նշելով, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի դատարանին, թե՝ ոչ: Արա Ղարագյոզյանը դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ նա չի կարող լինել անկողմնակալ դատավոր եւ ինքն ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում միայն այն պատճառով, որովհետեւ վստահ է, որ այն մերժվելու է: «Քանի որ իմ պաշտպանյալները խոշտանգումների են ենթարկվել, դուք էլ նիստերի դահլիճում եք եղել, ուրեմն դուք չեք ղեկավարվում այն, այլ` Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը, Դատական դեպարտամենտը: Դուք կաշկանդված եք այս գործով, եւ արդարադատություն չեք իրականացնում»,-ասաց Խանդոյանի պաշտպանը:

Դատավորն ասաց, թե պաշտպանը նույնը բանը մի քանի անգամ կրկնում է, ասաց, որ պաշտպանը հարց է բարձրացրել՝ անձը, ով խոշտանգել է իր պաշտպանյալներին, այսօր էլ շարունակում է գտնվել այստեղ եւ ղեկավարել ոստիկաններին, թույլատրելի է՞: «Դուք ասում եք՝ գնացեք, դիմեք, քրեական գործ կա, քրեական գործը կքննվի: Դուք՝ որպես դատավոր, որպես իրավաբան, քաջ հասկանում եք, որ տվյալ անձն առնվազն կասկածյալի կարգավիճակ ունի այս պահին, եւ իրավունք չունի շփվելու անձի հետ, ով արդեն վաղուց պետք է տուժողի կարգավիճակ ունենար: Դուք տվյալ գործի շրջանակներում թողնում եք, որ կասկածյալը եւ տուժողը շփվեն: Մեզ համար դա անթույլատրելի է»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Դատավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք տվյալ անձը կասկածյալի կարգավիճակ ունի, ինչին ի պատասխան Լուսինե Սահակյանը վկայակոչեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, համաձայն որի՝ արդեն պետք է մեղադրյալի կարգավիճակ ունենար: Նա հարց հնչեցրեց՝ եթե նույնիսկ տվյալ անձը վկայի կարգավիճակ ունի, ինչպես է դատարանը թույլ տալիս, որ տուժողն ու վկան շփվեն միմյանց հետ: Լուսինե Սահակյանը խնդրեց դատական նիստերի դահլիճ վերադարձնել հեռացված ամբասանյալներին, ինչպես նաեւ պահանջեց, որ մինչեւ խոշտանգման գործով քննության ավարտը տվյալը անձն իրավունք չունենա ղեկավարել անվտագությունն ապահովող ոստիկաններին:

Դատավորը պարբերաբար ընդհատում էր պաշտպանական կողմի հայտարարությունները նշելով, թե արձանագրում է, որ կողմը ինքնաբացարկի միջնորդություն չունի: Սա բարկացրեց Լուսինե Սահակյանին եւ միջնորդեց դատարան բերել հեռացված ամբաստանյալներին, որից հետո քննարկել ինքնանբացարկի հարցը: Ապա շեշտեց, որ սա անհապաղ միջնորդություն է: Դատավորն էլ ասաց` այո անհապաղ կքննարկենք, ինքնաբացարկի հարցը քննարկելուց հետո:

Մանրամասները` քիչ անց

Տպել
3061 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց