Մեր տան բժիշկ, եկ մեր տուն. յուրաքանչյուր ընտանիք կունենա սեփական բժիշկ

14/07/2017 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 16-ի համարում

Երեկ կառավարությունը որոշում է կայացրել ընտանեկան բժշկի գործունեության ֆինանսավորման մասին: Որ Հայաստանում պետք է ներդրվի ընտանեկան բժշկի ինստիտուտը՝ քննարկվում է վաղուց: Երեկ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի հայտարարություններից հայտնի դարձավ, որ այդ ինստիտուտը Հայաստանում արդեն մասամբ ներդրվել է: Համենայնդեպս, օրինակ, Երեւանի «էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ընտանեկան բժշկի ծառայությունից օգտվում են շուրջ 25 հազար քաղաքացիներ: Փոխնախարարը համոզված է, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը ընդունված է ամբողջ աշխարհում եւ առողջության առաջնային պահպանման ամենաարդյունավետ ու ամենանպատակահարմար մոդելն է:

Եթե դա այդքան արդյունավետ է ու նպատակահարմար, ապա ամբողջ քաղաքն արդեն իսկ պիտի աղմկեր, որ, օրինակ, Էրեբունիում 25 հազար քաղաքացիներ օգտվում են այդ շատ արդյունավետ մոդելից: Բայց՝ նման աղմուկ չկա: Որովհետեւ այդ քաղաքացիները, ում հաշվառում են որպես ընտանեկան բժիշկներից օգտվողներ՝ իրենք էլ չգիտեն իրենց կարգավիճակը: Պարզապես գնացել են իրենց պոլիկլինիկա՝ իրենց առողջական խնդիրներով, այնտեղ հարցրել են նրանց անուն-ազգանունները, գրանցել են ընտանեկան բժիշկներից օգտվողների ցանկում եւ վերջ: Ինչեւէ, ընտանեկան բժշկի ինստիտուտն իրոք արդյունավետ է համարվում քաղաքակիրթ աշխարհում, իսկ մեզանում դա նոր պիտի կայանա: Կունենա՞ արդյոք այն նույն արդյունավետությունը՝ ինչ ունի աշխարհում:

Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է մոտավորապես պատկերացնենք, թե ինչ է դա: Ըստ Հայկ Դարբինյանի՝ ընտանեկան բժիշկը այն անձն է, ով դառնում է գրեթե ընտանիքի անդամ, գիտի բոլորի առողջական խնդիրները, նաեւ՝ վերջիններիս հոգեկան աշխարհը: Բժիշկը պարբերաբար զննում է ընտանիքի անդամներին, կոնսուլտացիաներ է անում եւ այլն: Եւ, ըստ փոխնախարարի, ընտանիքը դրա համար ոչինչ չի վճարում իր բժշկին: Ահա այստեղ է, որ սկսում ես տարակուսել: Տարակուսանքն ավելի է խորանում, երբ հաշվի ենք առնում մեկ այլ հանգամանք: Կառավարության երեկվա որոշման համաձայն, ինչպես նշեց փոխնախարարը, ընտանեկան բժիշկների միջին աշխատավարձը կդառնա գրեթե 50 հազար դրամ: Այսինքն, մենք փորձում ենք կայացնել մի ինստիտուտ, որի գլխավոր դերակատարն ստանալու է ընդամենը 50 հազար դրամ` պետբյուջեից:

Քանի՞ բժիշկ կա այսօր Հայաստանում, որը տարիներ շարունակ սովորելով իր մասնագիտությունը, վերցնելով իր վրա մարդու առողջության եւ նույնիսկ կյանքի պատասխանատվությունը՝ կհամաձայնի աշխատել 50 հազար դրամով այն դեպքում, երբ, ասենք, պոմիդորը շուկայում արժե 300 դրամ: Նախնական հաշվարկներով, ըստ Հ.Դարբինյանի, մեր երկրին անհրաժեշտ են 1700 ընտանեկան բժիշկներ: Այսօր արդեն ընտանեկան բժիշկ աշխատելու որակավորում ունեն 276-ը: Բայց խնդիրն ամենեւին էլ այս թվերի մեջ չէ: Ընտանեկան բժշկության համակարգի արդյունավետության գրավականներից մեկը այն է, ինչպես նշեց փոխնախարարը, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ընտրում իր բժշկին եւ, դժգոհ լինելու պարագայում, կարող է հրաժարվել իր բժշկից եւ ընտրել մեկ ուրիշին:

Իսկ որպեսզի նորմալ ֆինանսավորում ստանա, ընտանեկան բժիշկը պետք է հավաքագրի մոտ 2000 քաղաքացիների: Ֆինանսավորումը պետբյուջեից կատարվում է ըստ այդմ: Եթե ընտանեկան բժիշկն իր հաճախորդին ուղարկում է նեղ մասնագիտական ստուգման, ապա ընտանեկան բժշկի գրասենյակը ստանում է այդ ստուգման արժեքի չափով պակաս ֆինանսավորում: Այսինքն, ըստ փոխնախարարի, ընտանեկան բժիշկը շահագրգռված չէ մասնագիտական բժիշկներին «պասեր» տալ՝ հենց այնպես ուղարկել ստուգման, հետո՝ փողը «կիսվել»:

Սա էլ է ուշագրավ հանգամանք: Պետական բյուջեով յուաքանչյուր քաղաքացու առողջապահական նպատակներով գումար է հատկացված: Եւ ընտանեկան բժիշկը, փաստորեն, տնօրինում է այդ գումարի մի մասը: Ըստ տեսական սխեմայի՝ որքան առողջ լինեն ընտանեկան բժշկի հաճախորդները, այդքանով տվյալ ընտանեկան բժշկի գրասենյակի տնօրինած գումարը շատ կլինի: Այդ գումարի մի մասը բժշկի աշխատավարձն է, իսկ մնացած գումարը կարող է ծախսվել, ասենք, սարքավորումներ գնելու համար: Մի խոսքով, տեսականորեն ամեն ինչ հոյակապ է: Ինչպես կլինի գործնականում՝ կերեւա գործնականում: Եթե ընտանեկան բժիշկը գործնականում բավարարվի իր 50 հազար դրամ աշխատավարձով, ուրեմն՝ մեր բախտը բերել է: Եթե ընտանեկան բժիշկը միայն տեսականորեն բավարարվի այդ գումարով, ուրեմն՝ ոչինչ չի փոխվի: Թե ոնց կլինի՝ գուշակությունները թողնենք ընթերցողին:    

Հայկ Գեւորգյան

Տպել
14809 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց