Բութ բետոնին դեմհանդիման. գեղեցիկ էր Երեւանը...

15/07/2017 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 17-ի համարում

Վերջին տարիներին Երեւանի կենտրոնում այնքան բետոն լցվեց, այգիների ու պուրակների կանաչն այնքան վայրենավարի ոչնչացվեց, որ մայրաքաղաքի փողոցներով քայլելիս դժվար թե որեւէ մեկը գեղագիտական հաճույք ստանա: Սա գիտեն բոլորը, նաեւ՝ իշխանությունները: Ու պատահական չէ, որ քաղաքի համար պատասխանատու ցանկացած պաշտոնյա մայրաքաղաքի տեսքի աղճատման պատճառով հասարակության մեջ օր օրի խորացող դժգոհությունը փորձում է վանել իրենից ու մեղքը բարդել ուրիշների, ավելի հաճախ՝ իր նախորդի վրա: Այս երեւույթն ավելի ցայտուն է Երեւանի քաղաքապետերի պարագայում: Անցած շաբաթ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում մի քանի աղմկահարույց հողհատկացումների հեղինակը ոչ թե ինքն է, այլ իր նախորդը: Նրա նախորդը Ռոբերտ Նազարյանն է:

Վերջինս ամեն կերպ խուսափում է մեկնաբանել իր՝ քաղաքապետ եղած ժամանակվան վերաբերող զանազան տեղեկությունները: Երեկ, սակայն, հարմար առիթ ընձեռվեց նախկին քաղաքապետի ճանապարհը փակելու եւ մի քանի հարցեր տալու, ինչից Ռ.Նազարյանը չկարողացավ խուսափել: «Ես ունեմ որդեգրած մի սկզբունք՝ իմ նախորդների եւ հաջորդների գործունեությանը եւ արած հայտարարություններին չանդրադառնալ: Իմ կողմից դա անպարկեշտ եմ համարում  եւ երբեւէ իմ նախորդներին եւ հաջորդներին գնահատականներ չեմ տալիս: Դա կարող է անել ցանկացած ոք, բայց՝ ոչ ես»,- մեր հարցերից խուսափելու փորձն այսպես մեկնաբանեց պրն Նազարյանը: Որպեսզի ընդհանուր դատողություններից զերծ մնանք, նախկին քաղաքապետին հարց ուղղեցինք ամենաթարմ իրադարձության՝ Իսահակյան 28 հասցեում գտնվող պուրակի մասին:

«Այո, ես չեմ ժխտում, որ իմ կողմից ստորագրվել է մի որոշում այդ հասցեի վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, այն որոշումը, որ ես եմ ստորագրել, եւ ինչը որ այնտեղ պատրաստվում էին կառուցել՝ բոլորովին տարբեր բաներ են»,-ասաց պրն Նազարյանը: Վերջինս հայտնեց, որ իր ստորագրած որոշմամբ խստագույն պահանջներ էին ներկայացված: Մասնավորապես, ըստ որոշման, այդ տարածքում չպետք է կտրվեր եւ ոչ մի ծառ: Բացի այդ, ինչպես պնդում է նախկին քաղաքապետը, նման որոշումներն ունենում են մեկ տարվա ժամկետ: Այդ ժամկետում նախատեսված են բավական բարդ ընթացակարգեր, եւ դրա արդյունքում որոշումը կամ վերանայվում է, կամ՝ ուժը կորցրած է համարվում, կամ՝ հաստատվում է: Ասվածը վերաբերում է նաեւ մայրաքաղաքի այլ մասերում իրականացված հողհատկացումներին:

Այնպես որ, կատարվածում միայն Ռոբերտ Նազարյանին մեղադրելը՝ կարծես ճիշտ չէ: Բայց երբ հաշվի ենք առնում, թե ինչ է կատարվում Երեւանում՝ որեւէ բացատրություն կամ արդարացում տեղին չէ: Կարելի է բացատրել ցանկացած քայլ, բայց դրանից Երեւանը չի փրկվի, քանի դեռ հողհատկացումները եւ կառուցապատումները կախված են միայն մի խումբ մարդկանցից: Ի դեպ, Հայաստանում այսօր գործում է մի հետաքրքիր օրենք, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Քաղաքաշինության մասին»: Եւ այդ օրենքում կա մի հետաքրքիր գլուխ. «Հասարակայնության մասնակցությունը քաղաքաշինական գործունեության իրականացմանը»: Այդ գլխում ձեւակերպված են հասարակայնության մասնակցության նպատակները՝ հրապարակայնության ապահովում, քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի լավագույն լուծումների ընտրության օժանդակում եւ այլն:

Հասարակության ներկայացուցիչները, ըստ այդ օրենքի, իրավունք ունեն ստանալու ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, մասնակցելու քաղաքաշինական ծրագրերի քննարկումներին, ներկայացնելու դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, այս օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ, ասենք, քաղաքի կենտրոնում որեւէ շինարարություն սկսելուց առաջ երկար ժամանակ դա քննարկման առարկա է դառնում, մարդիկ ներկայացնում են առաջարկներ, մամուլում աղմուկ է բարձրանում, իրար հայհոյում են, գովում են եւ այլն:

Իսկ ի՞նչ է կատարվում մեզանում: Քաղաքապետարանում նախագիծն արդեն պատրաստ է լինում, գիշերը կամ վաղ առավոտյան հիմքերը փորվում են, մի քանի ծառ են կտրում, ու նոր աղմուկ է բարձրանում, այն էլ՝ որպես կանոն ոչ մի հետեւանք չի ունենում: Իսկ ինչո՞ւ է այդպես հետեւողականորեն ոտնահարվում այդ օրենքը: Պատասխանն ակնհայտ է: Մայրաքաղաքի կենտրոնում շինարարություն կատարելու թույլտվությունները, որպես կանոն, ստանում են կամ օլիգարխները, կամ՝ բարձրաստիճան պաշտոնյաները, կամ՝ վերջիններիս մերձավորները: Իսկ նման պայմաններում հրապարակայնության մասին խոսելն իսկ ավելորդ է: Եւ քանի դեռ մեր մայրաքաղաքի արտաքին տեսքը կախված է անճաշակ փողատերերից ու պաշտոնյաներից, Երեւանը շարունակելու է աղճատվել ու վերջիվերջո՝ դառնալու է մի մեծ քաղաքատիպ բետոնապատ ավան:

Հայկ Գեւորգյան

Տպել
15258 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել