ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց. ինչ է սպասվում այսօր

17/07/2017 schedule10:28

Ուղիղ մեկ տարի առաջ այսօր օրը՝ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի 31 անդամ գրավեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը:

Նույն օրը՝ փոխհրաձգության հետեւանքով զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավելի ուշ` Յուրի Տեփանոսյանն ու Գագիկ Մկրտչյանը:

Նույն օրը մի շարք ոստիկաններ, այդ թվում՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը պատանդ վերցվեցին:

Այդ օրվանից ինքնաբուխ հավաքներ սկսվեցին թե ՊՊԾ գունդ տանող ճանապարհին՝ Խորենացի փողոցում, թե Սարի թաղում: Երկու տեղերում էլ տեղի ունեցան բախումներ, եղան վիրավորներ, ձերբակալվածներ, ապա՝ կալանավորվածներ:

Այդ օրերին իշխանությունների հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ազատ արձակվեցին մի քանի ոստիկաններ. վերջին երկու պատանդները՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը պատանդառությունից ազատվեցին հուլիսի 23-ին:

Հուլիսի 26-ի լուսաբացին Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», իր մեքենան սննդամթերքով բեռնելով, կտրեց ոստիկանական շղթան եւ սնունդ հասցրեց «Սասնա ծռերին»:

Հուլիսի 31-ին «Սասնա ծռերը» որոշում կայացրին վայր դնել զենքը եւ հանձնվել ոստիկանությանը:

Այդ օրերին ԱԱԾ-ն հանդես էր գալիս տարբեր հայտարարություններով, խմբի անդամներին մի դեպքում անվանել ահաբեկիչներ, մի դեպքում` զինված խմբի անդամներ:

Հանձնվելուց հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին «Սասնա ծռեր» խմբի 32 անդամ: Գործով նախաքննությունն ավարտվել է. դատական նիստերը թեեւ հունիսից սկսվել են, սակայն դատավարություն սկսել դեռ չի հաջողվում:

ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց Երեւանում այսօր երեկոյան «Սասնա ծռերի» աջակիցները ինքնաբուխ երթ կիրականացնեն, իսկ ոստիկանությունը ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին կնշի մեծ միջոցառմամբ՝ ժամը 17:30-ից, որի ժամանակ ոստիկանների հիշատակին կտեղադրվեն հուշաքարեր։ Դրանք կլինեն ՊՊԾ գնդի տարածքում եւ այն տեղերում, որտեղ զոհվել են ոստիկանները։

«Սասնա ծռեր» խմբի անդամներից են՝ ազատամարտիկ Պավել Մանուկյանը (Ապարանցի Պավլիկ), Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ), Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյան եղբայրները, Վարուժան Ավետիսյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), Գագիկ Եղիազարյանը, Արամ Հակոբյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Լամբարյանը եւ այլք:

Տպել
3079 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց