Ուկրաինայի պետական մարմինների անօրինականություններն ընդդեմ «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ընկերության

17/07/2017 schedule13:03

2017 թվականի հունիսի 11-ին Ուկրաինայի Հանրապետության պետական ֆիսկալ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի Օդեսսայի մարզում առգրավվել է 840.000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշի մաքսանենգ սիգարետ՝ այդ թվում Հայաստանից, եւ կցված լուսանկարներում ցուցադրվել են «ՍՊՍ Սիգարոն» ընկերության Cigaronne եւ CENTER ապրանքատեսակները:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակ կեղծիք է, եւ ընդամենը մի օղակն է ապօրինությունների եւ ամենաթողության այն շղթայի,որը գործի է դրվել  Օդեսսայի մաքսատան եւ Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից, խոչընդոտելու «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կողմից իրականացվող արտահանման գործընթացին: Խոսքը վերաբերում է 2017 թվականի ապրիլի 21-ին ՀՀ օրենսդրության պահանջների բացարձակ պահպանմամբ եւ անթերի փաստաթղթային ձեւակերպումներով Լեհաստանի Հանրապետություն արտահանվող սիգարետի խմբաքանակին:

Ուկրաինական պետական ատյանների կողմից  միջազգային տնտեսական փոխհարաբերությունների կոպտագույն խախտմամբ եւ իրավական որեւէ խելամիտ հիմնավորման իսպառ բացակայությամբ իրականացվող քայլերին  շատ ավելի մանրամասն կանդրադառնանք հուլիսի 18-ին ժամը՝ 12.00-ին «ՀԱՅԵԼԻ» մամուլի ակումբում հրավիրվելիք ասուլիսի ընթացքում,որի հիմնական նպատակն է մեր գործարարներին խորհրդատվության կարգով ներկայացնել բոլոր այն խոչընդոտներն ու ապօրինությունները,որոնց կարող են հանդիպել  Ուկրաինայի տարածքում բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում։

Շուրջ երկու ամիս մենք ինքնուրույն փորձել ենք  պաշտպանել  ընկերության շահերը Ուկրաինայի Հանրապետության պետական մարմինների ոտնձգություններից, բայց վերոնշյալ  հայտարարությունից հետո  խնդիրը դուրս է գալիս «ՍՊՍ Սիգարոն» ընկերության զուտ տնտեսական շահերի տիրույթից եւ դառնում պատվի եւ հեղինակության խնդիր ոչ միայն մեր ընկերության, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության  համար, քանի որ ըստ այդ՝ ամբողջովին շինծու մեղադրանքի, Հայաստանը դիտարկվում է որպես մաքսանենգությանն աջակցող պետություն, որտեղ ապահովագրական համակարգը կարող է մաքսանենգ ապրանք ապահովագրել, իսկ մաքսային մարմինները կարող են թույլ տալ այդ ապրանքն արտահանել:

Միայն մեկ  փաստ, որը բացահայտում է ուկրաինական պետական մարմինների կեղծիքը. Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայության կողմից հրապարակված լուսանկարում պարզ երեւում է մեր կողմից արտադրված սիգարետի տուփի վրա առկա ակցիզային  դրոշմանիշը, իսկ այն տուփերի վրա,որտեղ դրոշմանիշը չի երեւում, ընդամենը դիրքի խնդիր է՝  դրոշմանիշները տուփի վրա այդ դիրքից պարզապես չեն կարող երեւալ:

Մեր ընկերության կողմից արտահանվող սիգարետների վրա ակցիզային  դրոշմանիշների բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը պարզապես չէր փակի ժամանակավոր ներմուծման հայտարարագիրը:

Լուսանկարում՝ Լեհաստանի Հանրապետությունից ժամանակավոր ներմուծված ակցիզային դրոշմանիշներն են 

 

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայություն

Տպել
7207 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին