Գնելն ասաց՝ պապաս որտեղից գիտի, որ ստեղ դեպք ա եղել, կուրսանտի գործով հարցաքննվում է վկան

17/07/2017 schedule15:37

Լուսանկարում՝ ամբաստանյալ Գնել Թեւոսյանը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Նիստը պարբերաբար ընդհատվում էր տեխնիկական խնդիրների պատճառով, ապա վերսկսվում:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց վկա կուրսանտ Գարիկ Հարությունյանը: Նա դատարանին հարցին ի պատասխան ասաց, որ ճանաչում է գործով ամբաստանյալն Գնել Թեւոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին եւ Մովսես Ազարյանին, վերջիններիս հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ, նորմալ հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ: Բնութագրելով Բարսեղյանին վկան ասաց, որ նա շփվող, նորմալ կուրսանտ էր, սակայն նրա հետ մոտ հարաբերությունների մեջ չի եղել: Վկան նորմալ հարաբերությունների մեջ է եղել ամբաստանյալների հետ, նրանց նույնպես բնութագրեց որպես նորմալ կուրսանտներ, ասաց, որ նրանց մոտ որեւէ արտասովոր բան չի նկատել:

«Առավոտյան արթնացանք, ասացին,  որ Հայկազը չկա,  հետո ասացին՝ հավաքվեք մի տեղ, էլ ոչինչ չեմ հիշում»,- այսպես սկսեց իր ցուցմունքը վկա Հարությունյանը: Նա պարբերաբար դատարանի, դատավարության կողմերի հարցերին պատասխանում էր, որ դեպքից մանրամասներ չի հիշում: Այնուհետեւ նույն օրը առավոտյան կուրսանտներով սկսել են որոնել Հայկազ Բարսեղյանին եւ նրա դին հայտնաբերել մարզահրապարակում՝ պտտաձողից կախված վիճակում: Նա ասաց, որ ընդհանուր խոսակցություններից լսել է, որ Հայկազ Բարսեղյանը ինքնասպանություն է գործել: Մեղադրող դատախազի հարցին,թե որեւէ խոսակցություն ունեցե՞լ է ամբաստանյալներից մեկի հետ, վկան ասաց, որ լսել է ամբաստանյալ Գնել Թեւոսյանին, որը հեռախոսով խոսելուց հետո ասել է. «պապաս որտեղից գիտի,որ ստեղ դեպք ա տեղի ունեցել»։ Նշենք, որ Գնել Թեւոսյանի հայրը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Թեւոսյանն է:

Այնուհետեւ վկան պատմեց, որ Գնել Թեւոսյանն իրեն խնդրել է, որ սպայական սենյակից դանակ բերի ու իր սենյակից էլ վերնաշապիկը։ «Սպայական սենյակում դարակներից մեկում բացովի դանակ էր, վերցրել եմ, մտել եմ ննջարան, իր սեւ վերնաշապիկն էլ վերցրել եմ ու իջել»,- նշեց նա: Դատախազի հարցին ի պատասխան նա ասաց, որ վերցնելու ընթացքում դանակի, վերնաշապիկի վրա արյան հետքեր չեմ տեսել, ուշադիր էլ չի եղել։ Ասաց, որ վերնաշապիկը տվել է Գնելին: Այդ ժամանակ ըստ վկայի՝ Գնելը նորմալ վիճակում էր: Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին, թե ով է վկային ասել, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել, վկա Հարությունյանն ասաց՝ չեմ կարող ասել, չեմ հիշում:

Մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը՝ էական հակասություններ տեսնելով վկայի ցուցմունքներում: Էական հակասությունն ըստ դատախազի այն է, որ վկան դատարանում հայտնեց, որ լսել է, թե Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել, սակայն ումից է լսել, չի հիշում։ Իսկ նախաքննության ընթացքում վկան ասել է, որ դեպքից հետո տեղեկացել է, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են գործով ամբաստանյալները: Պաշտպանական կողմը, սակայն առարկեց միջնորդության դեմ. մասնավորապես՝ Արմեն Նադիրյանն ասաց, որ ցուցմունքում հակասություններ չկան, անանուն աղբյուր է, կրկին չի հիշում, թե ումից է լսել, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել։

Դատարանը, այնուամենայնիվ, բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը եւ հրապարակեց վկա Գարիկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքը։ Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ իրեն հայտնի է դարձել, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են Մովսես Ազարյանը, Վաչե Սահակյանը, Գնել Թեւոսյանն ու Նորիկ Սահակյանը, այնուհետեւ կախել են Հայկազ Բարսեղյանին։ «Ես դատարանում այլ բան չեմ ներկայացնում, ես ասում եմ, որ երբ Հայկազին տարել էին հետո նման խոսակցություն եմ լսել։ Պնդում եմ այն, ինչ գրել եմ նախաքննական ցուցմունքում»,- հակասությունների վերաբերյալ ասաց Հարությունյանը:

Այնուհետեւ դատարանում ցուցմունք տվեց մեկ այլ վկա կուրսանտ Հովհաննես Ադամյանը: 

Նա ասաց,որ ճանաչում է, թե ամբաստանյալների եւ թե սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Բնութագրելով ամբաստանյալներին նա ասաց,որ Վաչեն կուրսանտների շրջանում գերիշխող դիրք ուներ, ծանր բնավորություն ուներ`ավելի հասուն էր մտածում, Նորիկը սպորտով էր զբաղվել, ուժեղ էր, նրանից վախենում էին, Մովսեսը լավ չէր սովորում, վատ բնավորություն ուներ, ոչ ոք նրան չէր սիրում, Գնելն էլ ինստիտուտի պետի տեղակալի որդին էր: Նրանք մտերիմ ընկերներ էին եւ գերիշխող դիրք ունեին: Նախաքննական ցուցմունքում Հովհաննես Ադամյանն ասել է նաեւ, որ Գնելը արտոնյալ կարգավիճակ է ունեցել`հաճախակի տուն է գնացել, այնինչ դատարանում դատախազի հարցին ի պատասխանհակառակն ասաց: Խոսելով դեպքի մասին ասաց.  «Հիշում եմ գիշերվա դեպքը, 1.30 արթնացրել է Նորիկ Սահակյանը`հրաձգության խնդիր լուծելու համար»: Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան վկան ասաց,որ խնդիրը լուծել է, դրանում արտառոց ոչինչ չի տեսնում, տեղյակ էլ չի, որ վերակարգ կա, որ կարող էին իրեն պատժել գիշերն այդ ժամին, առանց թույլտվության միջանցքում գտնվելու համար. «Ես էդ առարկայից լավ եմ եղել, խնդրել ա, օգնել եմ, դրա մեջ ինչ կա»: Մինչեւ 2-ի սահմաններն է եղել միջանցքում: Հետո, նորից մտել է անկողին, մանրամասները չի հիշում: Էդ պահին ոչ մի բան ոչ տեսել է, ոչ էլ լսել`ոչ ձայն, ոչ շարժ: 

Գործով դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ կուրսանտի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի. Գնել Թեւոսյանին (գնդապետի որդի է), Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին եւ Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:

Տպել
3502 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է