Ինչպես է 4 փաստաբան մտել Աթանեսյանի գրասենյակ եւ դուրս եկել. տեսանյութ է հրապարակվել

18/07/2017 schedule13:24

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանն այսօր լրագրողների ներկայությամբ հրապարակեցին տեսանյութ իրենց գրասենյակի վրա ապրիլի 27-ին տեղի ունեցած հարձակման դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Այդ մասին ոստիկանություն հաղորդում էին ներկայացրել, որի նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածով: Նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել նաեւ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի եւ Վրեժ Խաչիկյանի հաղորդման հիման վրա: Նրանք էլ պնդում են, որ իրենք են ծեծի ենթարկվել Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի կողմից: Երկու քրեական գործերն էլ այժմ քննվում են նույն վարույթում:

Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես  է Արսեն Հարությունյանը նախ գալիս, ճշտում՝ ինչ է կատարվում, ստուգում, թե որն է Տիգրան Աթանեսյանի գրասենյակը, ապա վերադառնում 3 այլ պաշտոնյաների՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի հետ եւ 1 րոպե 54 վայրկյան հետո հեռանում:

«Մի շարք հետաքրքիր փաստեր կան՝ ինչպես է հարձակվողներից մեկը նախապես ուսումնասիրում տարածքը եւ ինչպես են իբր մարմնական վնասվածք ստացած անձինք հանգիստ ու առողջ քայլելով հեռանում: Այս տեսանյութով ամբողջությամբ հերքվում են հարձակվողների ցուցմունքները, իսկ ինձ եւ Արմեն Սողոմոնյանին առաջադրված մեղադրանքը դառնում է ակնհայտ ապօրինություն»,- լրագրողներին ասաց Տիգրան Աթանեսյանը: Ապա տեղեկացրեց, որ երեկ նախաքննական մարմինն իրեն մեղադրանք է առաջադրել Սիմոն Բաբայանին իր գրասենյակում ծեծի ենթարկելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (ծեծ):

Նա ասաց, որ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը համաձայն որի Սիմոն Բաբայանը դեմքի շրջանում ստացել է սալջարդ: «Իմ նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, բայց եթե անգամ գործը գնա դատարան, պետք է լինի արդարացման դատավճիռ իմ եւ Արմենի նկատմամբ: Ես կարող եմ հաշտվել իմ գրասենյակ եկած չորս փաստաբանների հետ, հրաժարվել բողոքից, եթե նրանք ներողություն խնդրեն, խոստովանեն, որ այս ամենը կազմակերպել է Արա Զոհրաբյանը եւ բոլորով հրաժարական տան:  Իմ պայմանը սա է: Հակառակ պարագայում՝ ես գնալու եմ մինչեւ վերջ: Ես թքած ունեմ նման արդարադատության վրա, ես մինչեւ վերջ գնալու եմ, թեեւ գիտակցում եմ, որ կարող եմ անգամ արտոնագրից զրկվել կամ դատապարտվել, բայց դա ինձ չի վախեցնում: Նորից եմ կրկնում՝ կամ այս գործը կկարճվի արդարացման հիմքով կամ ես կգնամ մինչեւ վերջ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Խոսելով ՀՀ փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ստացած վնասվածքի մասին, ասուլիսի մեկ այլ բանախոս, փաստաբան Լուսինե Սահակյանը ուշադրություն դարձեց հետեւյալ հանգամանքի վրա. «Ըստ դատաբժշկի՝ Սիմոն Բաբայանը ստացել է ձախ այտի վնասվածք, բայց դեպքից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները նրանից հետաքրքրվում են, թե որտեղ է նրա վնասվածքը, նա պատասխանում է, որ անտեսանելի վայրում: Այժմ տեսանյութից էլ դուք տեսնում եք՝ կա՞ այդ վնասվածքը, թե՞ ոչ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Ապա նշեց, որ փաստաբանությանը մեծ վտանգ է սպառնում. «Փաստաբանությունը գնալով թուլանում է, փաստաբանները մնացել են լրիվ անպաշտպան: Եթե փաստաբանները կարողանում են իրենք իրենց պաշտպանել, լավ է, եթե չեն կարողանում, Փաստաբանների պալատի կողմից արժանանում են լրիվ հակառակ վերաբերմունքի: Տարիներ առաջ մենք չէինք պատկերացնի, որ փաստաբաններին կխուզարկեն, իսկ Փաստաբանների պալատը չի արձագանքի: Այդ մարմինը պետք է խիստ հայտարարությամբ հանդես եկած լիներ, գործադուլներ պետք է լինեին, որը մենք տեսնում ենք,որ չենք տեսնում»: Սահակյանն ասաց, որ իրենք այլ ապացույցներ էլ ունեն, սակայն առայժմ բավարարվում են այս տեսանյութի հրապարակմամբ:

Ծեծի ենթարկված փաստաբան Արմեն Սողոմոնյանը, որն ըստ դատաբժշկի թեթեւ վնասվածք է ստացել, ասաց, որ գրասենյակից դուրս գալուց անմիջապես հետո Բաբայանն ակնոցով է եղել: «Ակնոցը հանել ենք, վնասել ենք, հետո դրե՞լ նորից աչքերին, եփած հավի ծիծաղն էլ կգա»,- հեգնեց փաստաբանը: Ի դեպ, Սողոմոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել Արսեն Հարությունյանին միջին վնասվածք պատճառելու եւ 4 փաստաբանին ծեծի ենթարկելու մեջ: Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ երկու րոպեում հասցրել է 4-ին ծեծի ենթարկել, փաստաբանն ասաց. «եթե երկու րոպեում հասցնեի 4-ին ծեծի ենթարկել, իրենք ուղղակի չէին կարող այդ աշխատասենյակից դուրս գալ:

Նշենք,որ Արմեն Սողմոնյանն ավելի վաղ հայտարարել է, որ իր դեմքին առարկայով են հարվածել: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ այն առարկան, որով հարվածել են իր դեմքին չի հայտնաբերվել, ավելին` ըստ նրա, նախաքննական մարմինը որեւէ միջոցներ չի ձեռնարկել դա հայտնաբերելու ուղղությամբ:

Ասուլիսին ներկա փաստաբան Երվանդ Վարոսյանն իր հերթին նշեց՝ կա ակնհայտ տեսանյութ այն մասին, թե ինչպես են չորս անձինք գալիս Տիգրան Աթանեսյանի գրասենյակ: Նրանցից մեկը նախ գալիս է, ճշտում՝ ինչ է կատարվում, ապա գալիս են մնացած երեքը:

«Մենք ունենք տվյալներ, որ այս տեսանյութը կա նաեւ նախաքննական մարմնի տրամադրության տակ: Սա այլ կերպ, քան հարձակվողների հովանավորչություն, պարզապես չենք կարող որակել: Պարզ է, որ նրանք այս քայլին ինքնուրույն չեն դիմել: Բոլորս գիտենք, որ հարձակվողները Փաստաբանների պալատում որոշակի պաշտոններ են զբաղեցնում: Ակնհայտ է, յուրաքանչյուրի համար, որ եթե նրանք չեն գործել առանց Փաստաբանների պալատի նախագահի գիտությամբ, ապա մեկ րոպե ավելի չէին կարող այդ կառույցում աշխատել: Մինչդեռ հաջողությամբ շարունակում են աշխատել»,- ասաց նա:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ եթե պալատը կարծում է, որ ծեծի հոդվածով գործ է ուղարկում  դատարան, ապա սխալվում է. «Եթե թվում է, որ սա ուղարկվելու է դատարան որպես ծեծի մասին գործ, ապա չարաչար սխալվում է, սա լինելու է գործ 2013 թվականից մինչեւ օրս պալատում տեղի ունեցածի մասին»:

Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին եւ Արսեն Հարությունյանին:

Տպել
12899 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ