Ջերմոց կառուցելու համար տուգանվել է 200 հազար դրամով. գյուղապետի հետ վեճը չի դադարում

18/07/2017 schedule16:00

Արարատի մարզի Խաչփար համայնքի բնակիչ Ռուբեն Ղարիբյանը պնդում է, որ նույն համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանն իր նկատմամբ անհիմն վարչական ակտ է կազմել 200 հազար դրամի չափով: Ռուբեն Ղարիբյանը armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ Խաչփար գյուղում հողամասով տուն է գնել, բարեկարգել է հողատարածքը, խողովակները ամրացրել հողի վրա եւ ջերմոց կառուցել: «Հիմա գյուղապետը պայքարում է դրանք քանդելու համար: Տուգանք է կազմել 200 հազար դրամ, որը անհիմն է, քանի որ կառուցապատումը բետոնային հիմք չունի»,- ասաց Ռուբեն Ղարիբյանը՝ նշելով, որ նախորդ տարի է տունը եւ հողամասը գնել, նույն տարում էլ ջերմոցն է կառուցել:

«Ես հիմա տեղեկանքներ ունեմ մասնագետների կողմից, որոնք քանդել են եւ տեսել են, որ ամրացված խողովակները բետոնային հիմք չունեն եւ դա համարվում է ժամանակավոր կառույց: Ամառները ես ցելաֆոնը հանում եմ, որպեսզի բույսը չխաշվի, ձմռանը նորից գցում եմ վրան: Ջերմոցը 1500 քառակուսի մետր է»,- մանրամասնեց Խաչփարի բնակիչը:

Ռուբեն Ղարիբյանը խնդրի վերաբերյալ նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն որեւէ էական բան չի փոխվել: Դրանից հետո գյուղապետի կայացրած ակտը բողոքարկել է դատական կարգով: Վեդի քաղաքի վարչական դատարանում այժմ ընթանում է դատական գործընթացը, ջերմոցը դեռ չեն քանդել: 2017 թվականի մայիսի 17-ին է հայցը մուտք է արվել դատարան, երկու նախնական դատական նիստ է անցկացվել:

Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Ռուբեն Ղարիբյանը ինքն իր կամքով գնացել եւ լիցենզավորված ընկերության միջոցով չափագրում է կատարել: «Չափագրող մասնագետը տվել է եզրակացություն, որ դա համարում է շինություն, ուղարկել են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե գրանցելու համար: Չեն գրանցել միայն նրա համար, որ հարեւանի սահմանի հետ կապված ուղղում պետք է կատարվի: Եթե լիցենզիա ունեցող մասնագետը տալիս է եզրակացություն, որ սա շինություն է, հստակ պատասխան է, ոնց կարող է շինություն չհամարվի»,- ասաց համայնքի ղեկավարը:

Մեր դիտարկմանը, որ Ռուբեն Ղազարյանն ասում է, որ իր համար երկաթյա խողովակները հողին բետոնով չեն ամրացված, ուստի դա չէր կարելի համարել շինություն եւ տուգանել դրա համար, Խաչփարի գյուղապետը հակադարձեց. «Մեծ հսկա ջերմոց է կառուցել, լավ է արել, որ կառուցել է: Ես որպես համայնքի ղեկավար կողմնակից եմ կառուցելուն, իմ նախաձեռնությամբ չի վարչական ակտը կազմվել, կամ արձանագրությունը: Ինքը որպեսզի շինարարությունը գրանցի, իրեն քանդման թույլտվություն են տվել, բացատրել են շինարարության թույլտվության տրամադրման կարգը: Հաշվի առնելով, որ նախագիծը պետք է պատվիրի, մի 50-60 հազար դրամ ծախսի, ասում է, որ անհիմն է ակտը: Հիմա էլ վարչական ակտը գնացել է կադաստր: Համայնքի ղեկավարի կողմից դիտավորյալ միջոց չձեռնարկելն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ես ստիպված ենթարկել եմ վարչական պատասխանատվության»:

Համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյան էլ ձեռքերը ծալած չի նստել: Նա դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն, որպեսզի պարզաբանում ստանալ, թե ի վերջո այդ կառույցը շինություն է, թե՝ ոչ: «Ես տրամադրված չեմ Ղարիբյան Ռուբենին պատասխանատվության ենթարկել, բայց կրկնում եմ՝ Ղարիբյան Ռուբենի բերած լիցենզավորված մասնագետը տվել է եզրակացություն, որ ջերմոցը շինություն է»,- ասաց Ղազար Մարտիրոսյանը՝ նշելով, որ ինքը շահագրգռված չի Ռուբեն Ղազարյանին վատություն անել:

Տպել
8324 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը