Դատավորը սանկցիա կիրառեց Սեֆիլյանի եւ Պողոսյանի պաշտպանների նկատմամբ.նիստը կրկին ընդմիջվեց

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քիչ առաջ դատական սանկցիա կիրառեց Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի եւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի նկատմամբ: Դատարանը նաեւ որոշեց նրան պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:

Նշենք, որ Զաքարյանն ու Նինա Կարապետյանցը լքել էին նիստերի դահլիճը, քանի որ դատարանը չէր ապահովել իրենց պաշտպանյալների ներկայությունը նիստերի դահլիճում:

Ապա դատարանը որոշեց հանրային պաշտպան Աննա Ջուվանովային ներգրավվել որպես ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան: Ամբաստանյալի կարծիքը լսելու համար դատարանի որոշմամբ նիստերի դահլիճ բերվեց 10 ժամով հեռացված Գալուստ Գրիգորյանը: Վերջինս դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ Աննա Ջուվանովա անձի դեմ առարկություն չունի, սակայն հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայություններից: «Ինձ պաշտպան պետք չի, երբ ես պաշտպանի կարիք ունենամ, ինքս միջնորդություն կներկայացնեմ, ես պաշտպան ունեմ»,- ասաց Գալուստ Գրիգորյանը: Դատարանը պարզաբանեց, որ նրա նախկին պաշտպանը դադարեցրել է աշխատանքային պայմանագիրը Հանրային պաշտպանի գրասենյակի հետ եւ քանի որ նա հեռացված է նիստերի դահլիճից, ուստի պաշտպանի ներկայությունը պարտադիր է: «Այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ կանչել եւ հարցեր տալիս»,- նկատեց ամբաստանյալը: Դատարանը կրկին հեռացրեց Գալուստ Գրիգորյանին  նիստերի դահլիճից եւ որոշեց հանրային պաշտպան Աննա Ջուվանովային ներգրավվել որպես Գրիգորյանի պաշտպան:

Այս որոշման դեմ առարկեց հենց ինքը՝ Աննա Ջուվանովան՝ նշելով, որ անձն ունի իր ընտրված պաշտպանը, հրաժարվում է իր ծառայություններից, ուստի իր դատական նիստերի դահլիճում գտնվելը ինքնանպատակ է: Միաժամանակ պաշտպանը նշեց, որ ինքը կնստի ապակիներից այն կողմը գտնվող նիստերի դահլիճում, սակայն որպես պաշտպան չի մասնակցի: «Ես կգտնվեմ ապակիներից այն կողմ գտնվող նիստերի դահլիճում»,- ասաց Ջուվանովան: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, թե Ջուվանովան առանց նախագահողի թույլտվության լքեց նիստերի դահլիճը, ուստի հեռանում է խորհրդակցական սենյակ՝ հանրային պաշտպանի վարքագծին գնահատական տալու:

Մեր զրույցում հանրային պաշտպան Աննա Ջուվանովան ասաց, որ եթե դատարանն իր նկատմամբ սանկցիա կիրառի, ապա դա ապօրինի կլինի: «Ես դատարանի դահլիճից չեմ հեռացել, ես հեռացել եմ ընդամենը պաշտպանի համար նստելու աթոռից»,- ասաց նա: Մեր հարցին, եթե ամբաստանյալը հրաժարվում է հանրային պաշտպանից, սակայն դատարանը, այնուամենայնիվ, պաշտպան է ներգրավում, ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում, Ջուվանովան ասաց. «Սա, ճիշտն ասած, օրենքի բացն է, սակայն իմ խնդիրը չի օրենքի բացը փակելը: Ինձ համար կարեւոր է, որ այն անձը ում պետք է պաշտպանեմ, գոնե դրա համաձայնությունը տա ես չեմ պատրաստվում պաշտպանել մի անձի, որը չի ցանկանում, որ ես դա իր համար անեմ»,- ասաց Ջուվանովան:

Դատարանը Ջուվանովայի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը կհրապարակի 30 րոպեից:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5129 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը