Ձեռքի էլեգանտ շարժումով՝ նախագահը դառնում է վարչապետ

21/07/2017 schedule15:27

Օրեր առաջ լույս տեսավ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»՝ Կառա Չոբանյանի թարգմանությամբ: Ի դեպ, բնագրից: 2000 թվականին այս վեպը հայերենով արդեն հրատարակվել էր՝ Ռուբեն Հովսեփյանի թարգմանությամբ: Սակայն «Նահապետի աշունը» շատ չի լինում:

Վեպն ընթերցելիս՝ տպավորություն է, որ «Նահապետի աշունը» Սերժ Սարգսյանի մեթոդական ձեռնարկն է, որով առաջնորդվում է իր պաշտոնավարությունը մինչեւ անվերջություն ձգելու, ընդդիմությանը չեզոքացնելու, բողոքող մարդկանց սառնասրտորեն ճնշելու ու նրանց վրա կրակելու, վայրագությամբ աչքի ընկած իրավապահների զինվորական աստիճանները բարձրացնելու ընթացքում:

Ինչպես նախագահ Սակարիասը՝ «Նահապետի աշունը» վեպից, Սերժ Սարգսյանը (ինչպես եւ նրան նախորդող երկու նախագահները) նույնպես ունի լեգիտիմության խնդիր. «Բանն այն է, իմ գեներալ, որ դուք բոլորովին էլ պրեզիդենտ չեք... Ոչ ոք ձեզ չի համարում օրինական պրեզիդենտ...»:

Սակայն որքան լեգիտիմ չէ Սերժ Սարգսյանը, այնքան էլ շրջահայաց է. ավելի լավ, քան նա կարողացավ չեզոքացնել ընդդիմադիր շարժումն ու գնել քաջարի ընդդիմադիրներին, չհաջողեցին նրա նախորդները:

Սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ բոլորս ենք հիշում՝ ինչպես ընդդիմադիր գործիչները խոնարհվեցին Սերժ Սարգսյանի առաջ՝ մի քանի վայրկյանով քարանալով ձեռքսեղմման պոզայում: Նրանց համար այլեւս նվաստացուցիչ չէ պաշտոններ ընդունել նախագահ Սարգսյանից: Նրանց՝ թե՜ ծերացող, եւ թե՜ տակավին կայտառ ընդդիմադիրներին այնքան են համապատասխանում Մարկեսի այս տողերը.

«Նրանք ծերանում էին գեներալի (այս դեպքում՝ Սերժ Սարգսյանի) սիրալիր հյուրընկալության ստվերի ներքո, այդ շատախոս կենդանի մեռելները»: Նրանց սնունդը չէր պակասում, ունեին անսահմանափակ ազատ ժամանակ, սեփական լուսանկարների ալբոմները թերթելու ու իրենց փոթորկոտ երիտասարդությունը հիշելու հնարավորություն: Նրանց պատմած ստերին գեներալն արձագանքում էր քմծիծաղով. «Այդ մարդկանց անձը հաստատող միակ արժանահավատ փաստաթուղթը մահվան վկայականն էր»:

Մեկ տարի առաջ, «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, Սարի թաղի դեպքերի ժամանակ, ոստիկանները՝ անհասկանալի հաբեր կուլ տալով՝ հարձակվեցին խաղաղ բնակիչների վրա: Ո՞րն էր Սերժ Սարգսյանի արձագանքը: Նա որեւէ թթու խոսք չասաց վայրագությամբ աչքի ընկած իրավապահներին: Վարվեց, ինչպես նախագահ Սակարիասը. «....Մի օր հրահանգեց վարժահրապարակում շարել պրեզիդենտական գվարդիայի բոլոր այն շարքայիններին, որոնք անկարգությունները ճնշելիս առավել աչքի էին ընկել. նա սպա դարձրեց շարքայիններին՝ ցուցամատը շարժելով այս կամ այն աստիճանը շնորհելիս միայն ներշնչանքի ձայնը լսելով. «Դու կապիտան ես: Դու՝ մայոր: Դու՝ գնդապետ: Այսինքն՝ ի՞նչ եմ ասում՝ դու գեներալ ես, իսկ մնացած բոլորը լեյտենանտներ են»:

Այսօր «Սասնա ծռեր» խմբի գործողությունները քաղաքական որոշ գործիչներ, մասնավորապես, Դավիթ Շահնազարյանը, փորձում են «ահաբեկչություն» որակել: Ժամանակին այդպես վարվեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ նրանց անվանելով նախ՝ «զինյալներ», իսկ արդեն իր հայտնի ելույթում՝ «ահաբեկիչներ»: Ինչու՞…Այս հարցի պատասխանը «Նահապետի աշունը» վեպում է. «Կարեւորը նրա համար պատժելը չէր. պատիժը նրան չէր բավարարում. նրան պետք էր համոզել ինքն իրեն, որ պալատի (ՊՊԾ-ի. -Լ.Ա.) վրա գրոհող մարդկանց դաժանությունը ժողովրդական անբավականության տարերային պոռթկման արդյունք չէր, այլ կեղտոտ վարձկանների ձեռքի գործը....»:

Ինչ վերաբերում է Հայաստանի սոցիալական ու տնտեսական քաղաքականությունը, կառավարության ծրագիրն ուղղակի արտագրված է «Նահապետի աշունը» վեպից:

Նախագահ Սակարիասի եւ ժամանակակից Հայաստանի տնտեսական քաղաքականությունը նույնն է: Բյուջեի ձեւավորման հիմքում սեփական քաղաքացիներին մինչեւ վերջին թելը հարկելն է: «Գեներալը տեսավ կեսօրվա շոգից շշմած մարդկանց խմբեր, որ քայլում էին մայթի արեւոտ կողմով, որովհետեւ ստվերաշատ մասով ազատորեն զբոսնում էին ստվերից օգտվելու համար վճար գանձող հարկային գերատեսչության պաշտոնյաները ...»: Այս հրաշալի գաղափարը՝ հարկել ստվերոտ մայթերով քայլող քաղաքացիներին, դեռեւս չի արձանագրվել կառավարության ծրագրում: Դեռեւս…

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, էկոլոգիական աղետի առաջ կանգնած Սեւանի ջրառի ծրագիրը Հայաստանի ողնաշարը կոտրու՞մ են: Եթե ձեզ այդպես է թվում, ուրեմն դեռ չեք կարդացել «Նահապետի աշունը».

«Կառավարության նոր անդամներն ավելի փառասեր են, վախկոտ, ստորաքարշ, անօգտակար, անպետք՝ արտաքին աներեւակայելի պարտքերի առկայության դեպքում. պարտքերի գումարը գերազանցում էր այն ամենի արժեքը, ինչը դեռեւս կարելի էր վաճառել»: Հայաստանի արտաքին պարտքը 2017-ին կհասնի 5 միլիարդ 217 միլիոն դոլարի՞: Չունե՞նք արդեն գույք՝ պարտքի դիմաց: Բայց ամեն ինչ կորած չէ. «Գեներալը փորձեց հաշտվել իրականության հետ՝ պետության բարգավաճման համար հայրենական հինա եւ այլ դեղանյութեր արտադրող ձեռնարկությունների վերականգնման վերաբերյալ հրովարտակ արձակելով, սակայն իրականությունը հղի էր չնախատեսված անակնկալներով. «Ինչպե՞ս վերականգնել որեւէ արտադրություն, իմ գեներալ, եթե մենք չունենք այլեւս հինայի ծառ, չունենք կակաո, ինդիգո, եթե չի մնացել ոչինչ, բացի ձեր անձնական, անհատնում հարստությունից, որը, սակայն, կորչում է իզուր:...Ոչ մի բան, ձերդ գերազանցություն, չի ստացվի, այս ողջ երկիրը մի գրոշ էլ չարժե, բացառությամբ, իհարկե ծովի, որն այնքան թափանցիկ է ու ախորժալի...Այնպես որ, մտածեք, ձերդ գերազանցություն, մենք պատրաստ ենք ծովն ընդունել այն պարտքերի դիմաց, որ չեն մարի ձերդ գերազանցության նման գործարար հերոսների նույնիսկ հարյուրավոր սերունդները»:

Միակ սփոփիչն այս վեպում, թերեւս, ավարտն է. կատարվում է գուշակ- պայծառատեսի կանխատեսումը. գեներալը քնում է հավերժական քնով՝ անհաղորդ ցնծության զանգերին, «որ մարդկանց հայտնում էին բարի ավետիսը՝ սպառվեց հավերժության անհաշիվ ժամանակը»: Բայց Մարկեսի երեւակայությունը պակաս վառ էր, քան հայաստանյան իրականությունը: «Նահապետի աշունը» վեպում նախագահը քնում է հավերժական քնով: Հայաստանում սյուժեն այլ ընթացքով է զարգանում. նախագահը դառնում է վարչապետ…

Լիլիթ Ավագյան

Տպել
28469 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ