«ՀՀ-ում անբարոյական են համարում մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են»

23/07/2017 schedule10:30

Թեպետ Հայաստանի Սահմանադրությունն  ու հիմնարար օրենքները սահմանում են երկրում գործող կարգն ու հասարակական հարաբերությունները կանոնակարգում դրանց շրջանակներում, սակայն փորձագետները պնդում են, որ իրականությունն այլ է, և հաճախ կարծրատիպերն ու դրանցով ձևավորված նորմերն առավել զորեղ են ու ազդեցիկ, քան օրենքները:

«Հոդված 3» ակումբում հուլիսի 21-ին տեղի ունեցած «Խիստ պահպանողականությու՞ն, կեղծ բարոյականությո՞ւն, թե՞ վստահության ճգնաժամ» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը՝ պնդելով, որ քաղաքական համակարգում ու հանրության շրջանում գերիշխում են արյունակցական կամ հարեւանական, թաղային ու համայնքային նեղ հարաբերությունները և այս երկու իրականությունների հակադրությունը առկա է  ոչ միայն մակրո մակարդակում, այն է՝ երկրի կառավարմանը վերաբերող հարցերում, այլև միկրո մակարդակում՝ հանրային ու անգամ միջանձնային հարաբերություններում:

«Ժամանակին երբ շուկա էինք գնում կշեռքների վրա կարելի էր տեսնել գրություններ, որ վաճառականները երդվում էին, թե իրենց մոտ 1 կգ  իսկապես 1000 գրամ է, որ չեն խաբում: Բայց երբ գնումներ էինք կատարում, շատ հաճախ դուրս էր գալիս, որ իրականում 750 գրամ էր, ոչ թե 1000: Այսինքն՝ մարդիկ ապրում են այդ 250-300 գրամ խաբելու միջակայքում: Սա բնորոշ է հանրային հարաբերությունների բազմաթիվ ոլորտներում», - ասաց նա՝ մեկնաբանելով վերջերս հեղինակավոր Pew Research Center-ի հրապարակած հետազոտության արդյունքները, համաձան որոնց Հայաստանի բնակչության 76%-ը անբարոյական է համարում նախաամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 96%-ը մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, իսկ 56%-ի կարծիքով անբարոյական է նաև ամուսնալուծությունը:

Հետազոտությունն իրականացվել է հետխորհրդային և նախկին «սոցճամբարի» 18 երկրներում, ու Հայաստանը բոլոր ցուցանիշներով առաջին դիրքերն է զբաղեցնում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ Հայաստանի հասարակությունն ուլտրապահպանողական է: Որքանո՞վ են արժանահավատ այս ցուցանիշները, արդյոք հայ հասարակությունը խիստ պահպանողական հայացքներ ունի և մտածում է կարծրատիպերով, թե՞ մարդիկ, իրականում այլ կերպ մտածելով, մեկ այլ կարծիք են հայտնում մեծամասնությունից չտարբերվելու և ընդունված նորմերից չշեղվելու համար:

Այս հարցման շրջանակներում մարդկանց պատասխանների անկեղծությունը կասկածներ է հարուցում մի քանի պատճառներով: Հարցվածների 69%-ը աբորտն անբարոյականություն է համարում, մինչդեռ Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշներով աշխարհում երկրորդ տեղում է` Չինաստանից հետո, իսկ աբորտների պաշտոնական տվյալը տարեկան ավելի քան 8000 է:  Հարցվածների 42 %-ն անբարոյական է համարում հակաբեղմնավորիչների օգտագործումը, սակայն Հայաստանում ոչ միայն «բեյբի-բում» չկա, այլև ծնելիությունն անշեղորեն կրճատվում է:

Չնայած փորձագետները կարծում են, որ բուն հետազոտության արդյունքների մասին դժվար է հստակ կարծիք հայտնել, քանի որ, նախ՝ այն քանակական ուսումանասիրություն է, իսկ երկրորդը՝ ներկայացված չէ դրա իրականացման մեթոդաբանությունը, սակայն ընդհանուր պատկերը բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք առկա են Հայաստանում, մասնավորապես՝ վստահության ճգնաժամը:

Աղասի Թադևոսյանը շեշտում է, որ երկակի չափանիշները հայաստանյան իրականության անբաժան մասն են:

«Այդ երկակի ստանդարտները գործում են ամենուր: Մարդիկ, ըստ նույն հետազոտության, դատապարտում են մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են գոյանումլ»,- ասաց Աղասի Թադեւոսյանը՝ հավելելով, որ երկու իրականությունում ապրելու արմատների մի մասը ԽՍՀՄ-ից է գալիս: Նրա բնորոշմամբ, Հայաստանում այս առումով առկա է հանրային վստահության ճգնաժամ, որը խանգարում է նաև զարգանալ հասակությանն ու պետությանը:

«Գուցե, եթե մենք մեզ չխաբենք, Սահմանադրության մեջ գրենք այն ինչ կա, այն է՝ Հայաստանը կիսավտորիտար պետություն է, իսկ իշխանությունն այդ ոգով գործի, վերցնի իր վրա ամբողջական պատասխանատվություն իր հպատակների նկատմամբ, ապա ՀՀ-ում կառավարման համակարգն ավելի արդյունավետ կարող է աշխատել: Ես, իհարկե, աբսուրդ բան եմ ասում, բայց այժմ ստեղծված է մի իրավիճակ, որ դե-յուրե ունենք դեմոկրատական համակարգ, սակայն իրականում համընդհանուր անպատասխանատվություն է տիրում», - ասաց նա:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանն էլ նշեց, որ Pew Research Center-ը Հայաստանում հետազոտությունը պատվիրել է Վրաստանում գործող հետազոտական կենտրոնի: Նա փորձել է այդ կազմակերպությունից տեղեկություն ստանալ Հայաստանում հետազոտություն կատարած փորձագետների կամ կազմակերպության մասին, սակայն իրեն տեղեկացրել են, որ որ իրավունք չունեն հայտնելու այդ մասին։

Մյուս կողմից, նա կարծում է, որ այնուամենայնիվ առերևույթ Հայաստանի հասարակությունը պահպանողական է:

«Դժվար է ասել՝ որքան, քանի որ չի կատարվել որակական հետազոտություն: Իսկ քանակական հետազոտությունը, ըստ Շահնազարյանի, միայն խոսում է ընդհանուր միտումների, այլ ոչ թե խորքային գործընթացների մասին: Նրա խոսքով, Հայաստանի հասարակության մեջ առկա են գոյատեւման եւ ինքնադսեւորման արժեքները։ Իսկ գոյատեւման արժեքներից են վախն ապագայի նկատմամբ, անապահովության զգացումը, անհանդուրժողականությունը սեռականության նկատմամբ։ Մեր հասարակության մեջ կոլեկտիվիզմը դառնում է կապող օղակ։ Սրանք հանգեցնում են հենց պահպանողականության դրսևորումների», - ասաց փորձագետը՝ նշելով, որ պետք չէ անտեսել նաև մեծամասնությունից չառանձնանալու ցանկության գործոնը:

Քննարկմանը մասնակից քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ կարծում է, հանրության շրջանում պահպանողական տրամադրություններն իրենց ազդեցությունն են թողնում նաև քաղաքականության վրա: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ում իշխանությունը ուժեղ է արցախյան հիմնահարցի պատճառով և «1991 թվականից ի վեր ՀՀ-ում, ըստ էության, համակարգային իշխանափոխություն տեղի չի ունեցել, ի տարբերություն նույն Վրաստանի, որտեղ 2003թ․ իշխանությունը փոխվեց, իսկ 1996 եւ 2008թվականներին էլ բանակի ինտերվենցիան եւ ժողովրդի ընդվզումը ճնշելն իրենց հետքն են թողել մեր երկրի կյանքում»:

Փորձագետի կարծիքով հանրային-քաղաքական տրամադրությունները պրոյեկտվում են նաև տնտեսության վրա: Նա հիշեցրեց մի քանի տարի առաջ հրապարակված Համաշխարհային բանկի տվյալները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսությունը հետխորհրդային տարածքում հանդիսանում է ամենամոնոպոլիզացվածը: Նրա խոսքով, կա ուղղակի կապ մոնոպոլիզացված տնտեսության, քաղաքականության եւ պահպանողական մտածողության միջեւ, քանի որ պահպանողականությունը թույլ չի տալիս մրցակցություն։

«Մոնոպոլիզացված տնտեսությունը, դրա դերակատարները նախկինը պահպանելու հատկություն ունեն: Նաև այստեղից է գալիս, որ քաղաքական ու տնտեսական իշխանությունում մոնոպոլիա ունենալով, իրենք հիմնականում կոնսերվատիվ են դառնում, եւ լիբերալ, նորարար հայացքներ չեն առաջանում: Օրինակ՝ արեւմուտքում նաեւ տնտեսությունն է հանդիսացել գլխավոր պատճառներից մեկը, երբ որ մրցակցություն է եղել ու նոր գաղափարներ են առաջացել` պահպանողականությանը մարտահրավեր է նետվել», - պարզաբանեց նա:

Տպել
13667 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը