Երեւանում վերելակի ճոպանները պոկվել են. ներսում քաղաքացիներ են եղել

23/07/2017 schedule16:27

Հուլիսի 23-ին՝ ժամը 11:09-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանները պոկվել են, վերելակը 8-րդ հարկից ընկել է առաջին հարկ, ներսում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ վերելակը շենքի 1-ին մուտքի 8-րդ հարկից իջնելիս խափանվել է եւ պարբերաբար ընդհատումներով հասել է առաջին հարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1987 թ. ծնված Ն. Փ.-ը, 2015 թ. ծնված Մ. Բ.-ը, 1986 թ. ծնված Ս. Բ.-ը, 2012 թ. ծնված Թ. Գ.-ը եւ 2014 թ. ծնված Գ. Գ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել վերելակից:

Փրկարարները վերելակից դուրս են բերել 1951 թ. ծնված Ա. Բ.-ին: Տուժածներ չկան: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վերելակից դուրս բերված քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Տպել
8661 դիտում

Կաշառքի գործով քննիչ Զադոյանի եւ փաստաբան Գալոյանի գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը

ԵՏՀ-ում հուսով են մոտ ապագայում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծել

Տղերքը մեզ դրսից էս են տվել, էն են տվել, որ բանակից բան չգողանանք. Սերյան Սարոյան (վիդեո)

Ականապայթյունի դեպքով ծառայողական քննությունն ավարտվել է. ՊՆ չի հայտնում՝ ովքեր են պատժվել

Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակը միջին է՝ դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան

Քեյթ Միդլթոնին դուր չեն գալիս Մեգան Մարքի հաջողությունները

Հզոր երկրաշարժ Իրանում. զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան

Մերկելի վարձակալած բնակարանը. Սերժ Սարգսյանն էլ կապրի՞ հասարակ շենքի 4-րդ հարկում. ֆոտոներ

ԱԺ-ն ընդունեց աղմկալի օրենքների նախագծեր. «Ծառուկյան» խմբակցությունը չի կողմնորոշվում

Եգիպտոսի ռեստորաններում ամանորյա ընթրիքն արժե 65 հազար դրամ, Երեւանի Բելաջոյում՝ 45 հազար

ԱԺ մեծամասնությունը կառավարության ստեպլերն է, գրպանի բնակիչը, կույր աղիքը. Նաիրա Զոհրաբյան

Բաքուն ԼՂ հակամարտությունում կիրառում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքներ. ԱԳՆ

Ադրբեջանը սեւ ցուցակում է ներառել ԱՄՆ-ի հայ իրավաբանական միությունից Կարո Ղազարյանին

ԱԺ-ի հին պատուհաններից ներս սողոսկող քամու դեմը որոշել են «սկոչով» առնել (Լուսանկարներ)

ԱՄՆ-ում հայ բժիշկը փրկել է քաղցկեղով հիվանդ 82-ամյա կնոջ կյանքը

Գերմանիայում դեռ կոալիցիա են փնտրում

Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. նախարար

Եվրոպական երկրների գազամատակարարումը` դադարեցված պայթյունի պատճառով, կվերականգնվի այսօր

Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ստեր. խմբագրական