Մխիթարյանը գովել է Մատիչին, Լուկակուին եւ Լինդելյոֆին

15/08/2017 schedule15:43

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիացած է թիմի նորեկներով: Նեմանյա Մատիչը, Ռոմելու Լուկակուն եւ Վիկտոր Լինդելյոֆն այս ամառ են տեղափոխվել «Յունայթեդ»: Նրանցից 2-ը՝ Մատիչն ու Լուկակուն, արդեն հասցրել են աչքի ընկնել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Օգոստոսի 13-ին տեղի ունեցած 2017-18 մրցաշրջանի 1-ին տուրի «Վեստ Հեմի» դեմ խաղում, որում «մանկունյանցիները» հաղթեցին 4:0 հաշվով, նրանք հիանալի խաղ ցուցադրեցին (Լինդելյոֆը հայտավորված չէր): Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ, իսկ Մատիչը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Միայն Մատիչը չէ, պետք է նշեմ նաեւ մյուս 2 ձեռքբերումներին՝ Լուկակուին եւ Լինդելյոֆին: Նրանք շատ լավ խաղացողներ են: Մատիչը մեծ աշխատանք է կատարում խաղադաշտում, նա փորձում է ետ ստանալ բոլոր կորցրած գնդակները, մեծ ծավալի պաշտպանողական աշխատանք է կատարում: Զարմացած եմ, որ «Չեսլին» համաձայնել է բաց թողնել Մատիչին, բայց միաժամանակ շատ ուրախ եմ, որ նա մեզ հետ է: Լուկակուն խփեց իր գոլերը, իսկ Լինդելյոֆը դեռ իրեն ցույց տալու ժամանակ կունենա: Բոլոր նոր խաղացողներն էլ շատ լավ ձեռքբերումներ են եւ մեզ շատ կօգնեն»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում The Daily Mail-ը:

Մխիթարյանը նաեւ խոսել է մրցաշրջանից իր թիմի ակնկալիքների մասին: Երկրպագուները ոչ միայն տիտղոսներ, այլեւ գեղեցիկ խաղ են ցանկանում: Վերջին տարիներին նրանց քննադատության հիմնական պատճառը հենց թիմի խաղաոճն է եղել: Մխիթարյանը նշել է, որ ամեն ինչ կանեն սպասելիքներն արդարացնելու համար:

«Թե խաղացողը եւ թե ակումբը միշտ էլ վերելքներ ու վայրէջքներ է ունենում: Անցած մի քանի տարիներն ակումբի համար մի փոքր անհաջող են եղել, բայց սկսած անցած եւ այս տարվանից հույս ունեմ, որ վերելքի ժամանակաշրջան կլինի: Մենք մեր լավագույնը կանենք, որպեսզի ակումբը վերադառնա այն մակարդակին, ինչ նախկինում էր: Դժվար է, բայց մենք ամեն ինչ կանենք»,- ասել է նա:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեստեր Յունայթեդը» մրցելու է «Սուոնսիի» դեմ: Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19-ին «Սուոնսիի» «Լիբերթի Ստեդիում» մարզադաշտում:

Տպել
1472 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց