Պռոշյանում գտնված նորածնին որդեգրել շատերն են ցանկանում. նրանցից մեկը գիշերը չի քնել

Անցյալ շաբաթ` օգոստոսի 12-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում լքված նորածնին որդեգրել շատերն են ցանկանում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այդ առնչությամբ բազմաթիվ զանգեր է ստացել, իսկ Սահմանադրական դատարանի աշխատակցուհիներից մեկը, որը նույնպես տեւական ժամանակ երեխա որդեգրելու նպատակ ունի, այցելել է գերատեսչություն:

«Զանգահարել են առնվազն 20 քաղաքացիներ, ովքեր երազում են առողջ երեխա որդեգրել եւ բազմիցս դիմել են նախարարություն ու համապատասխան մարզպետարաններ: Նրանց չենք կարողացել առողջ երեխայի տվյալներ տրամադրել: Նույնիսկ Արմավիրի մարզից զանգահարող մեկը ասաց, որ գիշերը չի քնել, եւ անպայման ինքը պետք է այդ երեխային որդեգրի: Ես բոլորին բացատրել եմ, որ երեխան դեռեւս որդեգրման ենթակա չէ»,- մեզ հետ զրույցում ասաց երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

Նա նշեց, որ այս պահին երեխան չի կարող հայտնվել նախարարության տեսադաշտում, քանի որ համարվում է ընտանիքի երեխա. «Ընկալենք նրան որպես ընտանիքի երեխա, հույս ունենանք, որ մայրը կհայտնվի: Նա կարող է աֆեկտի ազդեցության տակ երեխային թողած լինել, հետծննդյան դեպրեսիա ունենա, բայց հետո ուշքի գա եւ երեխային վերցնեի: Մենք հույս ունենք, որ այդպես կլինի»:

Իսկ եթե չէ, բավական գործընթաց կպահանջվի, որպեսզի երեխան հայտնվի մանկատանը եւ համարվի որդեգրման ենթակա:

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դրսում հայտնված երեխայի վերաբերյալ տեղեկատվությունը ստացել է սոցիալական ցանցերից: Այլ տեղեկատվության չեն տիրապետում ոչ մանկատները, ոչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Երեխան մեր ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել միայն այն ժամանակ, երբ երեխայի հետեւից ոչ մեկը չգնա բուժհիմնարկ, չկարողանա հաստատել, որ երեխայի ծնողն է, եւ բուժհիմնարկը, որպես առանց ծնողական խնամքի մնացածի, այդ երեխայի փաստաթղթերը պատրաստի մանկատուն տեղավորելու համար: Իրավապահները երեք ամիս ժամանակ ունեն հետաքրքրվելու, պարզելու ծնողների ինքնությունը: Երեք ամիս հետո նոր մանկատունն իրավունք կունենա ընկեցիկության ակտ կազմել, եւ դա արդեն հիմք կլինի երեխային որդեգրման ներկայացնելու»,- մանրամասնեց Լենա Հայրապետյանը:

Նորածինը դեռեւս գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Քանի որ գործը գտնվում է իրավապահների տիրույթում, այստեղից հրաժարվում են նրա մասին պաշտոնական տեղեկություններ հաղորդել: Մեզ, սակայն հաջողվեց պարզել, որ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն, բայց դուրս գրելու ժամկետների մասին դեռեւս որոշում չկա:

Բացի առկա որոշակի խնդիրները, բժիշկները նաեւ չեն բացառում, որ երեխան կարող է ձեռք բերած լինել դեռեւս չարտահայտվող ինչ-որ վարակներ, քանի որ բոլորովին մերկ դրված է եղել հողի ու խոտերի մեջ, այն դեպքում, երբ նորածինները պետք է պահվեն ստերիլ պայմաններում:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեր հարցմանը պատասխանեցին, որ նորածնին լքելու գործով նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Միեւնույն ժամանակ պարզեցինք, որ երեխայի ծնողների ինքնությունը դեռեւս հայտնի չէ:

Այսօր տեղեկություն տարածվեց, թե Պռոշյան գյուղում հայտնաբերված նորածնի ազգանունը լինելու է հենց Պռոշյան, իսկ անունը` Մարիամ: Համայնքի ղեկավարի հետ, որը զբաղվում է երեխայի փաստաթղթերը պատրաստելու գործով, մեզ չհաջողվեց կապ հաստատել: Իսկ Կոտայքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից չհաստատեցին կամ ավելի ճիշտ է ասել՝ հերքեցին երեխայի անուն-ազգանվան մասին տեղեկությունը: Ասացին, որ հարցերին կարող են պատասխանել, երբ արդեն նա ունենա ծննդյան վկայական:

Տպել
9037 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է